Posted by nareksargsyan | Posted in Մայրենի | Posted on September 27, 2021
Անձրևն եկավ շաղալեն
Ուռ ու տերև դողալեն
Վա՛յ, լե՛, լե՛, լե՛, լե՛
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛
Հրես եկավ իմ ախպեր,
Ալ ձին տակին խաղալեն։
Վա՛յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛
Լօ՛, լօ,՛,լօ՛, լօ՛, լօ՛,լօ՛, լօ՛, ջան․․․
Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ,
Թառլան ջան, քեզ՝ ուտելու
Սեր, կարագ, հազըրել եմ։
Տապկած հավի ճուտ բերեմ,
Ոչխարի մածուն բերեմ
Որ գիտենաս անուշ ջան,
Թե քեզ սրտով կսիրեմ։
Ղուշ մի՛ դառնա թևավոր
Դու խա՛ղ կանչե ձևավոր
Յարաբ կըլնի՛ էն օրը,
Որ գաս մեր տուն թագավոր։
Առաջադրանքներ
1․ Կարդա՛ երգի տեքստը՝ առանձնացնելով անծանոթ բառերը։
Յարաբ-Արդյոք,Շաղալեն-Բարակ անձրև գալ, մաղել,Հրես-Հիմա, այս րոպեիս, իսկույն։
2․Բացատրի՛ր բառերը։
Շաղալեն-Բարակ անձրև գալ, մաղել:
Հրես-Հիմա, այս րոպեիս, իսկույն:
Խալիչեք-Գորգ
Թառլան-Չքնաղ,Ընտիր:
Յարաբ-Արդյոք
3․ Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածը։
Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ,
Թառլան ջան, քեզ՝ ուտելու
Սեր, կարագ, հազըրել եմ։
Տապկած հավի ճուտ բերեմ,
Ոչխարի մածուն բերեմ
Որ գիտենաս անուշ ջան,
Թե քեզ սրտով կսիրեմ։

Ես Նարեկ Սարգսյանն եմ: Սովորում եմ Հարավային դպրոցում: Սիրում եմ հեծանիվ վարել և խաղալ ընկերներիս հետ: