Posted by nareksargsyan | Posted in Մայրենի | Posted on September 12, 2021
Տառ, հնչյուն
Հայերենն ունի 39 տառ, 36 հնչյուն։
36 հնչյուններից 6-ը ձայնավորներն են ա,է(ե) ,ը, ի,օ,(ո) ու,․իսկ 30-ը՝ բաղաձայններ բ, գ, դ, զ, թ,ժ, լ,խ,ծ, կ, հ,ձ, ղ,ճ,մ, յ, ն,շ, չ, պ,ջ, ռ, ս, վ,տ,ր,ց, փ,ք,ֆ։
Է և ե տառերը է հնչյունի նշաններն են։
Օ և ո տառերը օ հնչյունի նշաններն են։
Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել։ (ե-յէ,ո-վo)
Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև և տառը ( կամ էվ, կամ յէվ):
Հնչյունը լսվում և արտասանվում է, տառը գրվում է։
Տառը հնչյունի նշանն է։

Ես Նարեկ Սարգսյանն եմ: Սովորում եմ Հարավային դպրոցում: Սիրում եմ հեծանիվ վարել և խաղալ ընկերներիս հետ: