Category Archives: Ես և շրջակա աշխարհը

Շների մասին տեղեկություն

 

Ընտանի շունը կամ շունը  շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից է։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր։

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։



10 ՀԱԶՎԱԴԵՊ ԵՎ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՇՆԵՐԸ



Տեսադարան Տեսահոլովակներ

http://mes.am/hy/videoclips/



Անվտանգության կանոներ

Կարդալով այս հոդվածը՝ դու ձեռք կբերես անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես հրդեհները կանխելու, այնպես էլ հրդեհ առաջանալու դեպքում իրավիճակը գնահատելու և ճիշտ գործելու համար:

Ինչպես գիտենք, այրման համար նույն տեղում և նույն պահին պետք է լինեն՝

  •  այրվող նյութ
  •  օդ (թթվածին)
  •  կայծ կամ կրակ

Այս երեքից որևէ մեկի բացակայությունն անհնար է դարձնում այրումը կամ էլ բերում է արդեն այրվող նյութի (կրակի մարմանը):

Այրվող նյութեր հանդիպում են ամենուր և դրանք կարող են լինել գազային, հեղուկ կամ պինդ վիճակում (օրինակ՝ գազ, բենզին, փայտ): Այրումը կարող է ընթանալ դանդաղ կամ պայթյունի ձևով: Այրման ժամանակ ջերմություն է անջատվում և ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 1000-12000 C:Read more: Անվտանգության կանոներ



Միլան քաղաքի մասին

Միլանը Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է, Հյուսիսային Իտալիայի գլխավոր  քաղաքը: 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում։ Միլանը ճանաչվել է նորաձևության և դիզայնի համաշխարհային կենտրոն շնորհիվ մի շարք միջազգային միջոցառումների, այդ թվում «Միլանի Նորաձևության Շաբաթը» և «Միլանի կահույքի ցուցահանդեսը», որոնք այժմ աշխարհում ամենաշատ այցելվող, ամենաեկամտաբեր և աճ գրանցող միջոցառումների թվին են դասվում։ Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու՝ ներգրավվելով իր թանգարաններով և պատկերասրահներով, որոնք պարծենում են աշխարհի ամենակարևոր հավաքածուներով, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։ Միլանում է գտնվում «Լա Սկալա» օպերային թատրոնը:Քաղաքը հանդիսանում է նաև աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից երկուսի, Միլանի ու Ինտերի, Իտալիայի հիմնական բասկետբոլային թիմերից մեկի՝ Օլիմպիա Միլանոյի տունը։ Իտալիայում են ծնվել հայտնի արվեստագետներ և գիտնականներ, ինչպիսիք են Լեոնարդո դա ՎինչինԳալիլեո ԳալիլեյըՄիքելանջելոն և Նիկոլո Մաքիավելին։ Իտալացի ճանապարհորդներ, ինչպիսիք են Մարկո ՊոլոնՔրիստափոր ԿոլումբոսըԱմերիգո Վեսպուչին և Ջիովաննի դա Վարացանոն:



Խորջրյա ձկներ



Տեղեկություն Սամոյեդ շների մասին

Աչքեր

Սամոյեդները ունեն մուգ աչքեր (սովորաբար սև կամ շագանակագույն)։ Երբեմն կարող են հանդիպել կապույտ կամ այլ գույնի աչքերով սամոյեդներ, սակայն այդպիսի շները չեն կարող մասնակցել ցուցադրումների։ Նրանք ըստ աչքերի գույնի պատկանում են «շագանակագույն և սև բաժին»-ի իրենց ընտանիքում՝ ըպիթզների ընտանիքում։ Նրանց աչքերը նշաձև են (ունեն նշի ձև)։

Ականջներ

Սամոյեդներն ունեն հաստ, ուղիղ, եռանկյունաձև ականջներ, որոնք ծածկված են մորթիով։ Գրեթե միշտ նրանց ականջները սպիտակ են, բայց երբեմն հանդիպում է մի թեթև մուգ շագանակագույն երանգ ունեցող ակաջներով սամոյեդներ, սովորաբար այդ դեպքերում այդպիսի գույն է ունենում ականջների շուրջը։Read more: Տեղեկություն Սամոյեդ շների մասին



Բնագիտական փորձ



Ճամփորդություն

Մենք  այսօր ամբողջ դպրոցով  գնացել էինք Սունդուկյան թատրոն` <<Սառցե սիրտը>> ներկայացումը  դիտելու  և ունեցել ենք  շատ ուրախ, տպավորություններով լի օր:  Մենք բեմում տեսանք դերասանների,   ովքեր խաղում էին <<Սառցե  սիրտը>> ներկայացման մեջ: Ես շատ ուրախ եմ, որ ամենուր բարին հաղթում է չարին և սերը հաղթում է:



Աշուն



Next page →