Category Archives: Իմ գրադարանը

Ուսումնական գարուն նախագիծ մայրենիից

Ուսումնական գարուն

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:

ԱՍՏՐԻԴ ԼԻՆԴԳՐԵՆ
ԷՄԻԼԸ
ԼՅՈՆԵԲԵՐԳԱՅԻՑ

ԱՌԱՋԱԲԱՆ
Ա՜խ այս չարաճճի երեխաները:
Եթե անգամ դու այդպիսին չես, ապա շրջապատում հաստատ կունենաս այնպիսի չարաճճի տղաներ ու
աղջիկներ, որոնք առավոտից իրիկուն արկածներ են փնտրում, անկարգություններ անում, մեծերի հոգին
հանում: Եղբայրներիցդ կամ հարևան երեխաներից մեկ-երկուսն անպայման այնքան չար են, որ
տատիկներն ու պապիկները, հարևան տիկիններն ու պարոնները ամեն օր բարձրաձայն կամ քթի տակ
նրանց է՛լ պատուհաս, է՛լ Աստծո պատիժ, է՛լ թոկից փախած կամ չարի մերան են անվանում: Է՛հ,
այդպիսինների գլխին, նույնիսկ եթե իրենք էլ հանկարծ մի օր անկարգություն չեն անում, մեկ է, անընդհատ
մի բան գալիս է: Եվ ի՞նչ են գլուխները տարուբերելով սովորաբար ասում բոլոր մեծերը.Read more: Ուսումնական գարուն նախագիծ մայրենիից



Ուսումնական ամառ

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):-
  • Գրքի հեղինակը Լայամ Ֆրենկ Բաում
  • Լայման Ֆրենք Բաումը ծնվել է 1856 թ. Նյու Յորքում, անգլիական արմատներ ունեցող ընտանիքում։ Հայրը՝ Բենջամին Բաումը կայացած հարուստ նավթային գործիչ էր, ։ Ֆրենքը մեծացել է հայրական կալվածքում՝Ռոզա Լոունում, որի մասին սիրով է հիշում հետագա տարիներին։ Մինչև 12 տարեկանը կրթություն ստացել է տանը՝ մասնավոր ուսուցիչների միջոցով, իսկ 12 տարեկանում ուղարկվում է Նյու Յորքի  ռազմական ակադեմիա։ Բայց քանի որ նա երազկոտ ու զգայուն երեխա էր, կարգապահական խստության պատճառով ընդամենը երկու տարի այնտեղ մնալուց հետո հետ է ուղարկվում տուն։
  • 1897 թվականից միտք է հղանում ստեղծել պատմություններ երեխաների համար, ։ 1900 թվականին լույս է տեսնում հանրահայտ«Օզի կախարդը»։ «Օզի կախարդը» գրքից հետո գրել է ընդհանուր հաշվով 55 վեպ, գումարած 4 «կորած» վեպեր, 83 պատմվածքներ, ավելի քան 200 բանաստեղծություններ։ Լայման Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» թարգմանվել է նաև հայերեն։
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Գրքի հերոսը Դորոթին էր, նա շատ բարի, ընկերասեր, նպատակասլաց աղջիկ էր։
  • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
  • ԴՈՐՈԹԻԻ ՑԱՆԿՈւԹՅՈւՆՆ ԻՐԱԿԱՆԱՆՈւՄ Է Խրտվիլակի, Փայտահատի ու Առյուծի ցանկությունները կատարվել էին: Բայց Դորոթին դեռ շփոթված էր: – Իսկ ես ինչպե՞ս եմ Կանզաս հասնելու, – հարցրեց նա: – Արծաթե մաշիկներդ քեզ տուն կհասցնեն, – պատասխանեց Գլինդան, – եթե սկզբում իմանայիր, թե դրանք ինչ զորություն ունեն, այստեղ հայտնվելուդ հենց առաջին օրը տուն կվերադառնայիր: – Բայց այդ ժամանակ ինձ ո՞վ խելք կտար, – վրդովվեց Խրտվիլակը: – Ես էլ սիրտ չէի ունենա, – ասաց Փայտահատը: – Իսկ ես այդպես վախկոտ էլ կմնայի, – ասաց Առյուծը: – Իրավացի եք, – ասաց Դորոթին, – բայց հիմա, երբ ստացել եք սրտներիդ ուզածր, ժամանակն է, որ տուն վերադառնամ: – Արծաթե մաշիկները կախարդական են, – ասաց Գլինդան, – նրանք կարող են երեք քայլից քեզ ուզածդ տեղը հասցնել: Պետք է ընդամենը երեք անգամ կրունկներդ իրար խփես և ասես՝ ուր ես ուզում գնալ: Մեկնելուց առաջ Դորոթին ամուր գրկեց ու համբուրեց բոլորին: Ընկերները շատ տխրեցին, որ ստիպված են բաժանվել, բայց նաև ուրախ էին, որ իրենց երազանքներն իրականացել են: Գլինդան գահից իջավ և համբուրեց Դորոթիին: Աղջիկը գրկեց շանն ու ևս մեկ անգամ մնաս բարով ասելով՝ կրունկները երեք անգամ շեշտակի իրար խփեց:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
  • Ես այս գրքից սովորեցի ընկերասեր լինել, բարի լինել, իսկ եթե դու ունես մի նպատակ, մինչև վերջ պետքէ պայքարես քո նպատակաի համար։
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  • Ինձ շատ դուր եկավ գիրքը և ես իմ ընկերներին խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը, ինչպես նաև այլ գրքեր։
  • Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա:
  • Ջեկ Լոնդոնի Սպիտակ Ժանիքը



Ուսումնական աշուն նախագիծ

 

Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի
Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, ե Մանչուկի ծնողները պատրաստվեցին
նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի
կարեւոր իրադարձություն. լրանամ էր Մանչուկի ութ տարին։Read more: Ուսումնական աշուն նախագիծ