0

Posted by nareksargsyan | Posted in Русский язык 6.10 | Posted on January 31, 2024

составить предложение со словами : веление ,исполнение ,прощение ,освобождение

1.Царь велел принести воды.

2.Слуги исполнили его веление.

3.Мальчик попросил прощения у мамы.

Его освободили из тюрьмы.

б) Составить словосочетания:

говорить — заговорить (с кем? о чём?)

Говорить с другом.

Заговорить о войне.

исполнять(ся) — исполнить(ся)

Исполняются желания.

Исполнилось желание.

сбываться — сбыться

Мечты сбываются.

Мечты сбылись.

происходить — произойти (что?)

Происходит смена.

Произошёл случай.

отпускать — отпустить (кого? что? куда?)

Отпускать друга на ринг.

Отпустить птичку на волю.

сажать — посадить (кого? во что?)

Сажать человека в тюрьму.

Посадить малыша в автобус.

прощать — простить (кого? что?)

Прощать друга.

Простить неверность.

рубить — порубить (что? чем?)

Рубить дрова.

Порубить лес топором.

 Կարծես թե դարձել եմ ես տուն

0

Posted by nareksargsyan | Posted in Մայրենի 6-10 | Posted on January 31, 2024

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:
  • մշուշ-մռայլ,
  • անզոր-թույլ, անկարող, անուժ, վատուժ,
  • պարզկա-Պարզ, անամպ,
  • իլիկ- կալաքարի մեջ ամրացված փայտը, որի ծայրից կապում են լուծը, որպեսզի պտտի:
  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:

Մանկության վերհուշով առաջվա տունն է հիշում, անվերջ պտտող իլիկը, իրեն ՝որպես մանուկ է զգում և ամենինչ հեքիաթի նման նորից դրախտ է դարձնում իր հոգին:

  • Դո՛ւրս գրիր բնության պատկերները:

Արևը հանգչում է հեռվում, Գետից բարձրանում է մշուշ,

  • Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։

1. Վահան Տերյանի նախնին համարվում է թոքատցի Ղազարոսը, որն ամուսնացած է եղել էրզրումցի Վարդուհու հետ և եղել է Էրզրումի (Կարինի) Կարճնկոց գյուղի քահանան։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից և 1929 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի կնքումից հետո՝ 1930 թվականի մայիս-հունիս ամիսներին Վահան Տերյանի նախնիները ևս գաղթել են և բնակություն հաստատել Ջավախքի Դիլիսկա գյուղում, իսկ Էրզրումում մնացած մյուս Տեր-Գրիգորյանները, ըստ Արամ Տեր-Գրիգորյանի, կոտորվել են թուրքերի կողմից․

2. Տերյանագետ Ս․ Հակոբյանը, անդրադառնալով Վահան Տերյանի վրա նրա ծննդավայրի ազդեցության հարցին, գրել է․ «Այս շրջանում նա խոսել է միայն հայ լեզուն և իմացել է միայն մայրենի լեզուն։ Մի միջավայր է դա, ուր պահպանված է մեր ժողովրդի ուրույն արժեքները և ուր չէ տիրում մյուս ազգերի ճնշող, հաճախ այլասերող ազդեցությունը։ Այս տեսակետից Ախալքալաքի Գանձա գյուղը անշուշտ ավելի նպաստավոր միջավայր էր հայ բանաստեղծ ծնելու համար:

 

3. 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

4. 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները և թե՛ քննադատները։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

 

5. 1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

Մաթեմատիկա 30.01.2024

0

Posted by nareksargsyan | Posted in Մաթեմատիկա 6-10 | Posted on January 31, 2024

Մեզ արդեն հայտնի են թվերի տարբեր բազմություններ՝ բնական թվեր, կոտորակային թվեր, ամբողջ թվեր:

Բնական թվեր

Հաշվելիս առաջացած 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12… թվերը կոչվում են բնական թվեր:

Օրինակ՝

1 նարինջ

նարինջ.png

2 նարինջ

նարինջ.png
նարինջ.png

3 նարինջ

նարինջ.png
նարինջ.png
նարինջ.png

Կոտորակային թվեր

Օրինակ ՝     

3/8 պիցցա

pizza2.png

 1 ամբ․ 2/9 մանդարին

մանդարին.jpg
մանդարինն.jpg

Ամբողջ թվեր

Բնական թվերի հակադիր թվերը կոչվում են բացասական ամբողջ թվեր:

Termometr.png

Ամբողջ դրական և բացասական թվերն ու 0-ն կոչվում են ամբողջ թվեր:

Բացասական կոտորակներ

Դրական կոտորակների հակադիր թվերը կոչվում են բացասական կոտորակներ:

Եթե վերևի ջերմաչափներից երրորդը ցույց է տալիս, օրինակ՝ 3 ամբ 1/2 աստիճան ցուրտ, ապա առաջանում է բացասական կոտորակային թիվ՝ −3 ամբ 1/2 -ը:

Եթե ձեռնարկությունը ունեցել է 25 ամբ․ 4/5 մլն դրամ վնաս, ապա դա կարելի է գրել որպես բացասական եկամուտ՝ −25 ամբ․ 4/5

Օրինակ՝

−3/4,−1 ամբ․ 5/8 թվերը բացասական կոտորակային թվեր են:

Ռացիոնալ թվեր

Վերևում բերված բոլոր թվերը միասին կոչվում են ռացիոնալ թվեր:

Դրական և բացասական ամբողջ և կոտորակային թվերն ու 0-ն կոչվում են ռացիոնալ թվեր:

Օրինակ՝

15, −7, 0, 2/5, 17/6, 5 ամբ․ 2/9, −3/4, −1 ամբ․ 5/8, −3/2 թվերը ռացիոնալ թվեր են:

Առաջադրանքներ․

1)Ռացիոնալ թվերի վերաբերյալ բերված պնդումներից ո՞րն է ճիշտ:

  • Կոտորակային թվերը ռացիոնալ թվեր են:
  • Բոլոր ռացիոնալ թվերը դրական են:
  • Խառը թվերը ռացիոնալ չեն:

2)36/16, 15, 9/15 թվերը (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).

  • ռացիոնալ են:
  • կոտորակային են:
  • բնական են:
  • բացասական են:
  • ամբողջ են:
  • դրական են:

3)Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը:

0, −3, 5, −36 թվերը ռացիոնալ թվեր են:

  • ճիշտ է
  • սխալ է

4)Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները․

7/9, -14/15, 8/3, -11/19, -5/6, 25/32, 7/20

-7/9, 14/15, -8/3, 11/19, 5/6, -25/32, -7/20

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Ինչպիսի՞ թիվ է 14 ամբ․ 1/2-ը: Նշիր բոլոր ճիշտ պատասխանները:

  • ամբողջ թիվ է
  • խառը թիվ է
  • ռացիոնալ թիվ չէ
  • ամբողջ թիվ չէ

2)Գրե՛ք տրված թվին հակադիր թիվը․

ա)-6ամբ7/10

6ամբ7/10

բ)+2ամբ3/8

2ամբ3/8

գ)+95/99

-95/99

դ)-45ամբ2/3

45ամբ2/3

ե)0

0

զ)-4/5

4/5

է)+8ամբ9/11

-8ամբ9/11

ը)-5ամբ13/27

5ամբ13/27

3)Տրված են -8, +4/3, -3/2, -11, +13, -9ամբ13/20, -5ամբ837/1000, +1, 0, -14, +2, -25ամբ3/7, +8ամբ3/4, -7ամբ23/250 թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝

ա)բացասական թվերը -8, -3/2, -11, -9ամբ13/20, -5ամբ837/1000, 0, -14,  -25ամբ3/7,  -7ամբ23/250

բ)դրական կոտորակային թվերը  +4/3, , +13,+1, 0, -14, +2, -25ամբ3/7, +8ամբ3/4,

գ)բացասական կոտորակային թվերը , , -3/2,  -9ամբ13/20, -5ամբ837/1000, 0, -25ամբ3/7, -7ամբ23/250

դ)բնական թվերը

+13,+1,+2

ե)ամբողջ թվերը

-8,-11,+13,+1,0,-14,+12

զ)դրական թվերը

 +4/3,+13,+1,+2,+8ամբ3/4,

 

Վահան Տերյան. Կենսագրություն

0

Posted by nareksargsyan | Posted in Մայրենի 6-10 | Posted on January 30, 2024

ImageՓետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը:

Image Image Image

1892

Տեր Սուքիասը ծաղիկ հիվանդության վկայականի համար տեղեկանք վերցնելու նպատակով 1892-ին 7 տարեկան Վահանին տանում է Ախալքալաք: Տերյանն առաջին անգամ ծառ է տեսնում:

1895

ImageՆա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս Խեչոյանը, որի մասին հաճելի հիշողություններ է պահպանել Տերյանը:

Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից:

Դեռևս 1890 եւ 1895 թվականներին Տեր Սուքիասը դիմած է լինում որդուն` Վահան Տեր-Գրիգորյանին` Լազարյան Ճեմարանում ընդունվողների ցանկում գրանցելու:

1896 թ. մարտ ամսին Թիֆլիսի առաջին գիմնազիա ընդունվելու համար քննություններ է հանձնում (այս մասին տեղեկանք կա): Հայտնի է նաև, որ երկու տարի եղել է Թիֆլիսում` Արամ եղբոր հետ, մինչև Լազարան Ճեմարանից ստացված գրությունը:

1899

ImageՀամաձայն Լազարյան Ճեմարանի վարչության գրության` ստացված հունիսի 2-ին. «Հերթը հասնելու հետևանքով պատիվ ունեմ խոնարհաբար խնդրել Ձեզ, այս տարվա օգոստոսի 12-ին ինստիտուտ հասցնել Ձեր որդի Վահան Տեր-Գրիգորյանին … քնննությունները հանձնելու…»:

Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»:

1902 — 1903

Վահան Տեր- Գրիգորյանը մի քանի ընկերների հետ (Ցոլակ Խանզադյան, Պողոս Մակինցյան, Օնիկ Օհանջանյան, Մելքոն Քարամյան ) Ճեմարանում հրատարակում է «Հույս» ձեռագիր թերթը: «Թերթում Վահանը հիմնականում գրում է խմբագրական և առաջնորդող հոդվածներ: Նրան էր հատկացված նաև պոեզիայի բաժինը, որտեղ նա զետեղում է իր բանաստեղծությունները»,- հիշում է Մ. Քարամյանը: «Հույս»-ի էջերում Վահանը հանդես է եկել Շվին, Volo եւ այլ կեղծանուններով:

1903թ.-ի ապրիլի 7-ին Մոսկվայից Տերյանը առաջին նամակը գրում է քրոջը` Նաշոյին (Նախշուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյանին). «Ես ողջ եւ առողջ եմ և ցանկանում եմ ձեր բոլորի առողջությունը»:

ImageՄայիսին Լազարյան ճեմարանի 6-րդ դասարանի սան Վահանը դժվարությամբ միջոցներ է հայթայթում և գալիս է տեսնելու հիվանդ մորը: Պարտքերի գնով վերադառնում է Մոսկվա: Հոկտեմբերին մահանում է Վահանի մայրը` Յուղաբեր Տեր-Գրիգորյանը: Վահանը ծանր է տանում մոր կորուստը: Հետագայում նրա հիշատակին է նվիրում մի քանի բանաստեղծություններ: Գրում է նաև «Էլեգիան» եւ «Անծանոթ աղջկան»:

1904

Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:

Դեկտեմբերին Լազարյան ճեմարանի ուսուցիչների հանգանակած գումարով Վահանը մեկնում է Կուրսկի մարզ` տեսնելու ավագ եղբորը` Ղազարոսին, ուր ընտանիքով աքսորված էր նա:

1905

Փետրվարից ճեմարանում դասերը դադարում են: Մայիսին Վահանը մեկնում է Կովկաս: Ամռանը լինում է հայրենի Գանձայում: Մի շաբաթի չափ Վահանենց ընտանիքին հյուր է լինում Ավ. Իսահակյանը: Գանձայից ոչ հեռու, Ս. Հովհաննեսի մատուռում նրանք տեսնում են շրջակա գյուղերից վարդավառի ուխտի եկած գյուղացիներին: «Նայի~ր, — ասում է Վահանն ինձ,-հիշում է Իսահակյանը,-ա~խ, ի~նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր` արևով, անձրևով այրված ու բովված: Ի~նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՞նչ թախծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ինչ վիշտ ու մորմոք կա նրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ եք զգում ժողովրդին: Ձեզանից հետո կամ նոր երգ պիտի ասել կամ պիտի լռել»:

Օգոստոսի 27-ից Վահանը Մոսկվայում է. շուտով քննություններ է տալու և պարապում է: Նոյեմբեր-դեկտեմբերին Լազարյանը փակվելու պատճառով Վահանը լինում է հայրենի Գանձայում: Դեկտեմբերի վերջին ընկերոջ` Պողոս Մակինցյանի հետ մեկնում են Շիրակի գյուղերը ` դաշնակցական քարոզչական աշխատանք տանելու ժողովրդի շրջանում. կարճ ժամանակ հետո հիասթափվում է դաշնակցությունից: Գրում է «Շիրակի դաշտերից», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Կարոտ», «Տխուր զրույց», «Հրաժեշտի խոսքերից», «Մթնշաղ», «Սենտիմենտալ երգ», «Անջատման երգ» և այլ բանաստեղծություններ:

1906

ImageՀունվարի 9-ին Ալեքսանդրապոլից գրում է Սոնա Օտարյանին. «Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա: Նա շատ անկեղծ մարդ է և շիտակ, այնպես որ դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է : … Ավետիքը անմիջական զգացմունքի և տրամադրության մարդ է, և իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկական ուղղություն: Նրա բանաստեղծություններն էլ անմիջական զգացմունքի արտահայտություններ են»: Փետրվարին Վահանը Մոսկվայում է: Մայիսի վերջին ավարտում է Լազարյան ճեմարանը, ստանում հասունության վկայական: Ամռանը մնում է Մոսկվայում: Սուղ միջոցներով մի կերպ սենյակ է վարձում և աշխատանքի մտնում մի նոտարի մոտ` ամիսը 25 ռուբլի «ռոճիկով» (աշխատավարձով): Սակայն աշխատանքը «սաստիկ ծանր էր», շուտով թողնում է այն:

Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեև ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրև քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:

Գրում է «Էստոնական երգ», «Աշնան երգ», «Սիրտս ցավում է անցած գնացած օրերիս համար», «Աշնան մեղեդի», «Հրաշք աղջկան», «Ցանկություն» և այլ բանաստեղծություններ: «Մուրճ» ամսագրի 7, 9, 11-12 համարներում տպագրվում է Վահան Տեր-Գրիգորյանի «Էլեգիա», «Էստոնական երգ», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Աշնան երգ» բանաստեղծությունները:

1907

ImageՄայիսի սկզբին Մոսկվայից մեկնում է Բաքու. Ճանապարհին հիվանդանում է և ստիպված կանգ է առնում Մոզդոկում ավագ եղբոր` Ղազարոսի մոտ: Մայիսից հունիսի վերջերը Վահանը Բաքվում է` Ալ. Մյասնիկյանի մոտ: Օգոստոսին Գանձայում է: 29-ին Օնիկ Օհանջանյանին գրած նամակից. «… Եվ թախիծը .. Հենց որ իջնում է մթնշաղը, գյուղը լռում է, իջնում է իրոք գերեզմանային լռություն, որը երբեմն խախտվում է նաև շների հաչոցով: Թվում է, թե գերեզմանոցում ես ապրում: Ահա հենց այդ ժամանակ է, որ անտանելի ծանր է լինում, և հոգիդ պարուրում է ճմլող, կուրծքդ ցավելու աստիճանի սեղմող թախիծը: Եվ թվում է` գիշերը վերջ չունի: Լույսի, որևէ ձայնի խելահեղ տենչը համակում է քեզ, և վախենում ես սեփական ձայնիցդ: Թախի~ծ: Անդրշիրիմյան լռություն: Անվախճան գիշեր… Ի~նչ կտայի մի անսպասելի մտերմիկ ողջույնի, հարազատ ձայնի մի հնչյունի համար… Դու երջանիկ ես, Օնի’, դու քույր ունես, քո կողքին մարդ կա, որին կարող ես վստահել խոհերդ ու անուրջներդ: Քաղցր է ունենալ մի մարդ, որը կարող է հասկանալ քեզ, որի կրծքին ազատորեն կարող ես լալ կյանքիդ, չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը: Դու հրաշալի մայր ունես: Ես էլ մայր ունեի, և նա ինձ կհասկանար, եթե ոչ գլխով, ապա սրտով…»:

ImageԱշնանը Մոսկվայում գրում է «Մոսկվա, դեկտեմբերի 12», «Պայմանական թատրոն» հոդվածները, որոնք տպագրվում են «Անկախ մամուլի» 1907թ. 16 եւ 20-րդ համարներում:

Մոսկվայի Գեղարվեստական Թատրոնի (MXАT-ի) հանրահայտ ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին լազարյանցի էր: Ճեմարանի սաներն անվճար հաճախում էին ներկայացումներին: Տերյանը շատ էր սիրում թատրոն: Գրում է «Իրիկնաժամ», «Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում», «14 տող», «Աշնան տրտմություն», «Սև գիշերն իջավ իր անմահ գահից», «Երբ պայծառ օրդ տխուր կըմթնի», «Fatum», «Անջատման երգ», «Հրաժեշտի խոսքերից», «Կոշմարը», «Հոկտեմբերին» և այլն:

1908

Մարտի 10-ին Մոսկվայից Ավ. Իսահակյանին գրում է «Երգեր ու վերքեր» ժողովածուից ստացած իր տպավորությունների մասին. «Դու հայ բանաստեղծների մեջ իմ ամենասիրելի բանաստեղծն ես` քո անհատական լիրիկայով» (ընդգծումը բնագրում է):

Ց. Խանզադյանին ուղղած նամակում գրում է Թումանյանից ստացած տպավորության և իր բանաստեղծությունների վերաբերյալ Թումանյանի արտահայտած կարծիքի մասին. « …չնայած իր պարզության, նա իմ վրա տպավորություն գործեց: Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ: Գուցե հասա՞կը կամ հենց այն հանդարտ պարզությու՞նը: Չգիտեմ»: Թումանյանը ծանոթացել է տպագրվելիք «Մթնշաղի անուրջներին». «Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: Դուք խոսքի հետ չեք խաղում.. Ես Ուրախությամբ եմ ողջունում Ձեր մուտքը գրական ասպարեզ. բարով եկաք» (ընդգծումը բնագրում է):

Կրկնություն

0

Posted by nareksargsyan | Posted in Մաթեմատիկա 6-10 | Posted on January 30, 2024

1)Լուծե՛ք համեմատությունը․

ա) x/2=3/7

x=(2×3)/7=6/7

բ)x/3=2/5

x=(2×3)/5=6/5

գ)x/12=7/10

x=(12×7)/10=42/5

դ)x/16=9/32

x=(16×9)/32=9/2

2)Հաշվե՛ք․

ա)4 x (-25+76+24)=4×75=300

բ)(25-62-38) x (-4)=-75x(-4)=300

գ)(7-125+13) x (-8)=840

դ)8 x (-8+100-22+25)=8×95=760

3)Լուծե՛ք խնդիրը․

Գագիկն ունի 80 փոստանիշ, Դավիթը՝ Գագիկից 20%-ով ավելի, իսկ Գեղամը Գագիկից 25%-ով պակաս։ Քանի՞ փոստանիշ ունի Դավիթը և քանի՝ Գեղամը։

Լուծում՝

80×20:100=16

80+16=96

80×25:100=20

80-20=60

Պատ՝. Դավիթ 96, Գեղամ 60

4)Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք պատկերը․

Նապաստակ․

(5,1); (6,2); (6,3); (5,6); (4,7); (5,8); (6,8); (8,9); (9,9); (7,8); (9,8); (6,7); (7,6); (9,6); (11,5); (12,3); (12,2); (13,3); (12,1); (7,1); (8,2); (9,2); (8,3); (6,1); (5,1); (5,7):

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Լուծե՛ք համեմատությունը․

ա)7/8=x/6

x=(7×6)/8=21/4

բ)13/15=x/10

x=(13×10)/15=26/3

գ)12/21=x/14

x=(12×14)/21=8

դ)48/51=x/34

x=(48×34)/51=32

2)Հաշվե՛ք․

442+(-39)-(-29)=432

-346-(-38)+(-18)=-326

-333+333-(-4)=4

-49-(-49)-5=-5

3)Լուծե՛ք խնդիրը․

Խանութ առաքեցին 2500 կգ լոլիկ։ Առաջին օրը վաճառեցին այդ ամբողջ ապրանքի 30%-ը։ Քանի՞ կգ լոլիկ մնաց վաճառելու։

Լուծում՝

2500×30:100=750

2500-750=1750

Պատ՝.1750

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

0

Posted by nareksargsyan | Posted in Բնագիտություն 6.10 | Posted on January 29, 2024

Ջերմաստիճան
Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:
Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:
Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:
Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է:
Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:

1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C:
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: Տաք վառարանի մասին ասում են,որ այն ունի բարձր ջերմաստիճան,իսկ սառույցի կտորի մասին` որ այն ունի ցածր ջերմաստիճան։Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

Կրկնություն

0

Posted by nareksargsyan | Posted in Մաթեմատիկա 6-10 | Posted on January 29, 2024

1)Կատարե՛ք գումարում․

ա)(+7) + (-3) =4

բ)(-10) + (+7) =-3

գ)(-10) + (+2) =-8

դ)(-23) + (-6) =-29

ե)(-15) + (-10) =-25

զ)(-22) + (-31) =-53

է)(-38) + (+9) =-29

2)Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա)-9 + 6 = -3

բ)-5 + (-3) = -8

գ)-9 + (-4)= -13

դ)-22  + 6 = -16

ե)-12 + 2 = -10

զ)-19 + 23 = 4

3)Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (26 – 13) – 23=-10

բ) (–42 – 12) – 30=-84

գ) (–54 + 23) – 15=-46

դ) (24 – 54) + 23=-7

ե) (–30 – 21) + 56=+5=5

զ) (87 – 42) – 60=-15

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվե՛լ.

ա) 6 – 8=-2

բ) –34 – 46=-80

գ) 13 – 8=5

դ) 17 – 26=-9

ե) –17 – 8=-25

զ) 9 – 2=7

է) –18 – 7=-25

2) Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի հավասարություն ստացվի.

ա) 7 – 12 = –5

բ) 0 – (-5) = 5

գ) 2 + (-22) = –20

դ) -24 + 17 = –7

ե) –15 + 11 = –4

3)Գտե՛ք գումարը․

ա)(-13) + (-6) + 6 + 3 + (-7)=-26+9=-17

բ)10 + 12 + (-20) + (-32) + (-2)=-54+22=-32

Ճամբարային օրեր

0

Posted by nareksargsyan | Posted in Ճամբարային օրեր | Posted on January 24, 2024

Ես այսօր իմ ջոկատի հետ գնացել եմ Կոտայքի մարզ, գյուղ Լեռնանիստ՝ մասնակցելու ձմեռային ճամբարային մարզական խաղերին: Մեզ այնտեղ տրամադրեցին հատուկ ձյան համար նախատեսված կլորակ, որի մեջ նստում էինք և սարից իջնում:Մենք լիարժեք ինտեգրվեցինք ընկերական-ճամբարային միջավայրին:

Այնտեղ շատ լավ անցավ, կար շատ ձյուն:Ձյունը հասնում էր մինչև իմ ծնկները: Այնտեղ շատ հետաքրքիր էր,զվարճալի, բայց  նաև շատ ցուրտ: Իսկ վերջում, երբ պետք է վերադառնայինք, մենք այնտեղ պատրաստեցինք կարտոֆիլ պլեճ և համտեսեցինք: Այդ օրը ես չեմ մոռանա, քանի որ շատ տպավորիչ էր:

 

Ուսումնական ճամբարի աշխատաժամանակ

0

Posted by nareksargsyan | Posted in Ճամբարային օրեր | Posted on January 19, 2024

08.01.2024, երկուշաբթի

09.01.2024, երեքշաբթի

10.01.2024, չորեքշաբթի Անի Ղարաբեկյան

  • 09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09․20-10․05՝ երգ
  • 10․10-12:55 Նախագծային աշխատանք— բեմադրվող նյութի, բեմդրվող թատրոնի ոճի ընտրություն
  • 13:00-13:30 տարածքի խնամք Սարալանջում
  • 13:35-14:00 օրվա ամփոփում

11.01.2024, հինգշաբթի Անի Ղարաբեկյան

  • 09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:55՝ նախագծային աշխատանք-ավարտել նյութը պիեսի վերածելու աշխատանքը, կատարել դերաբաշխում
  • 11․05-11․50՝ Մուշեղ Տաշչյան
  • 11․55-12․40՝ Մարզական
  • 13:00-14:00՝ օրվա ամփոփում

12.01.2024, ուրբաթ Անի Ղարաբեկյան

Ճամփորդությանը չմասնակցող սովորողների ուղեկից՝ Իննա Ստեփանյան

Կարող եք ծանոթանալ ազգագրության փառատոնի շրջանակներում իրականացվող ճամփորդությանը դեպի Մեղրաձոր և եռօրյա ճամփորդությանը դեպի Լոռի, Փամբակ:

15.01.2024, երկուշաբթի, Իննա Ստեփանյան

16.01.2024, երեքշաբթի

17.01.2024, չորեքշաբթիԱնի Ղարաբեկյան

18.01.2024, հինգշաբթի— Անի Ղարաբեկյան

  • 09:00-09:15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 10:10-11:55 խոհանոցային գործունեություն, արտադրական ստուգատես, ընկեր Գոհարի հետ կազմակերպում ենք ընդմիջում
  • 11․05-11․50՝ Մուշեղ Տաշչյան, սովորղ-սովորեցնող նախագիծ
  • 11․55-12․40՝ Մարզական
  • 12:40-14:00՝ Խաղում ենք ԶբաղՄունք սեղանի խաղը, բարբառների ուսումնասիրություն

19.01.2024, ուրբաթ Իննա Ստեփանյան

  • 09:00-09:15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-11:50 Մայրենիի վիկտորինա
  • 11:55-12:40՝ մարզական
  • 13.00-14:00՝ պար

21-23.01.2024եռօրյա ճամփորդություն

25.01.2024 Ջրվեժ

Ամփոփում ենք առաջին ուսումնական շրջանը

0

Posted by nareksargsyan | Posted in Մայրենի 6-10 | Posted on January 17, 2024

  • Ի՞նչ ձեռքբերումներ, հաջողություններ ունեցար այս ուսումնական շրջանում;

Ես այս ուսումնական շրջանում մասնակցել եմ 2 ֆուտբոլային մրցաշարի և հաղթել:

  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել։ Ճամփորդությունների, հաշվետվությունների հղումները կցի՛ր;
  • Ես գնացել եմ սահադաշտ, թանգարան
  • Ո՞րն է եղել քո ընտրությունը։ Ընտրության բաժինը կցի՛ր այդ հատվածում
  • Իմ ընտրությունը եղել է ծրագրավորում և մարմնամարզություն:
  • Ի՛նչ մարզաձև է եղել իրենց ընտրածը:
  • Իմ մարզաձևը եղել է ֆուտբոլ:
  • Ի՞նչ նախագծի ես մասնակցել (պատմիր ընթացքի, արդյունքների մասին, եթե արդեն ունես պատում հղումը կցիր)
  •  Ես մասնակցել եմ երկու նախագծի: Առաջին նախագիծը այսպիսին էր՝ մեզ տրվում էր նկարներ և մենք պետք էր այդ նկարներց ստանայք մեկ բառ: Իսկ երկրորդ նախագիծի շրջանակներում մենք խոսում էինք մայրցամաքների մասին:
  • Կրթահամալիրային օրացույցով որոշված ի՛նչ միջոցառման, ցուցահանդեսի, համերգի, մրցաշարի ես մասնակցել և ինչպես (մասնակից, հանդիսատես և այլն)

Ես մասնակցել եմ միջջոկատային ֆուտբոլային մրցաշարերի: 7-րդ դասարանցիների դեմ և 8-րդ դասարանցիների դեմ և 2 մրցաշարերն էլ հաղթել ենք:

  • Ի՛նչ ձախողումներ, դժվարություններ, բարդություններ ես ունեցել այս տարի:

Ես ձախողումներ, դժվարություններ, բարդություններ չեմ ունեցել:

  • Այլ (քո ցանկությամբ):
Skip to toolbar