Category Archives: Եգի Հաշվետվություն

Երգ

Ամանորյա բարեմաղթանք. Կարդալ

Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,Մի` կենաք հետ մարդու խռով, ավետիսԵվ մի նայիք խիստ խոժոռով, ավետիս,Ողորմություն արեք սիրով, ավետիս,Եվ խոսեցեք անուշ լեզվով, ավետիս,Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,Որ դուք մնաք երկար ամով, Ավետիս:

Ավետիս երգ

Արդ ցնծացեք ուրախացեք, Ավետիս,

Այսօր ծնունդք ի Մարիամա, Ավետիս:
Էս տան շինած աշնան շինած,  Ավետիս,
Էս տան քարեր մարմար բերած, Ավետիս,
Թոներ ինի քընձ հեկեղեցի, Ավետիս,
Հարսներ ինի քընձ եղվնիք, Ավետիս,
Ավելը ձեռ փունջ մանուշակ, Ավետիս,

Կտխեն ըզձեռ նռան գինի, Ավետիս:



Երգ

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր՝ լուսնակ գիշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Ձուն էկեր՝ գետին նախշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Էլի պարը բոլորավ,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Քուրըս միջին մոլորավ,

Պարենք գիշեր լուսընկա:

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա:



Ձյուն. Ռուբեն Հախվերդյան

Ձյունը երկար սպասեց

Գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան,
Ու ձայները լռեցին:
Ու հանկարծ գիշերվա մեջ
Ինչ-որ բան զրգնգաց,
Խենթի պես պարելով
Փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Ոսկեծամ գեղեցկուհի,
Առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ,
Ա՜խ, շուտով կդադարի:
Հայտնվի՛ր գիշերվա
Իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց

Մեզ իր գիրկն է առնում: