Category Archives: Ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն դեպի Արզական․

Արզական գյուղը ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։ Գյուղի հիմնադրման ակունքները գնում են պատմության խորքերը՝ մինչև մ.թ.ա. 55-34 թթ Արտավազդ 2-րդ արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է, բայց նրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։ Գյուղի բնակչությունը գյուղատնտեսական կուլտուրաներից մշակել է ցորեն, գարի, ծխախոտ, կանեփ, վուշ և բոստանային կուլտուրաներ։ Գյուղն ունեցել է հետևյալ արտադրական օբյեկտները, որոնք պատկանել են բնիկ տեղացի հայերին 3 դարբնոց, 3 ջուլհականոց, 1 հյուսնոց, 1 բրդամշակման արհեստանոց, ունեցել է նաև ձիթահան պատրաստի վիճակում, որի արտադրական կարողությունը տարեկան եղել է 500 բատման կտավատի ձեթի արտադրություն։ 1831 թվականին գյուղն ունեցել է 7 ջրաղաց, որից միայն երկուսն է եղել սարքին վիճակում, բոլոր ջրաղացներն ունեցել են մեկ աչք։Արզական գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա։ Այն հայտնի է իր չքնաղ բնությամբ, տաք աղբյուրներով, բազմաթիվ պանսիոնատներով և հյուրանոցներով։

Գյուղը գտնվում է լեռների գոգավորության մեջ։ Այն Հրազդան քաղաքից գտնվում է 15 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք, իսկ Չարենցավան քաղաքից 8 կմ դեպի հյուսիս։ Շրջակայքի տարածքին բնորոշ են բարձրադիր լեռները, սարավանդները, կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռն ընթանում է ոչ այնքան երկարատև ձյունածածկույթով, ամառը՝ մեղմ ու զով։

ՆԵՂՈՒՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Արզականից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Նեղուցի Սբ. Աստվածածին վանքը` եկեղեցով, կից գավթով և առանձին փոքր մատուռով: Հոշարձանախումբը կառուցված է սրբատաշ բազալտով: Եկեղեցին 10-11-րդ դարերի կառույց է ունի գմբեթավոր սրահի հորինվածք` չորս անկյուններում տեղադրված ավանդատներով: Այժմ գմբեթը և հյուսիսային պատը ավերված են: Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև կտրվածք ունեցող զույգ խորշերով: Գավիթը, որի պատերին պահպանվել են 13-րդ դարի արձանագրություններ, հատակագծում ուղղանկյուն է` չորս ազատ կանգնած սյուներով: Ծածկի կենտրոնական հատվածն ավարտվում է վեց խաչվող կամարների գմբեթով: Շքեղ ձևավորված երկու մուտքերից գլխավորը հարավային ճակատում է: Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց:

       Սուրբ Թադեոս եկեղեցի (Մասիս)

1991 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընտրվել է եկեղեցու կառուցման վայրը, և նույն տարում կատարվել է Եկեղեցու հիմնարկեքը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2003 թվականին՝ բարերար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ 2015 թվականին եկեղեցու կառուցումն ավարտին են հասցրել նրա որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները։

Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կառուցված այս եկեղեցին կոչվել է Սուրբ Թադեոս առաքյալի անունով։ Սուրբ Թադեոս եկեղեցին օծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ՝ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին։

Անմիջապես եկեղեցու մուտքի առջև տեղակայված է մոմավառության ընդարձակ սրահը։ Եկեղեցու բակում է գտնվում Հրանտ Վարդանյանի հիշատակի աղբյուրը։

2016 թվականի ապրիլի 24-ին եկեղեցու բակում բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տեղադրվել է խաչքար՝ նվիրված Մեծ եղեռնի սրբադասված 1,5 միլիոն նահատակների հիշատակին։

 

 

 



Ճամփորդություն դեպի Արատեսի դպրական կենտրոն

Մեր դասարանի մի քանի սովորողներով,երկրորդ դասարանի սովորողներով և մեր ուսուցիչներով, հունիսի 24-ին՝ժամը 9։20, Սուրբ երրորդություն եկեղեցու բակից մեկնեցինք եռօրյա ճամփորդության դեպի Արատեսի դպրական կենտրոն։ Մենք գնացինք 4-ից 5 ժամ։

1-ին կանգառը Տիգրանաշենում էր։

2-րդ կանգառը Արփայի հովտում էր։

3-րդ կանգառը քայլեցինք Զորաց եկեղեցի։

4-րդ կանգառը ժամանեցինք Արատես։

Երբ հասանք այնտեղ, գնացինք մեր սենյակները և դասավորեցինք մեր իրերը։Այնքան լավ էր այտեղ ամեն ինչ։ Ես շատ հավանեցի Արատեսը, այտեղի բնությունը։ Մենք ամբողջ օրը խաղում էինք, լողում էինք թե՛ գետում,թե՛ լողավազանում, նախաճաշում էինք առավոտյան, իսկ երեկոյան ընթրում։ Հետո ընկերներիս հետ փայտ էինք հավաքում, որպեսզի խարույկ վառեինք և երգեինք ծիսական երգեր։ Կատարել ենք նաև բարեկարգման աշխատանքներ։ Ասեմ, որ ես առաջին անգամ էի իմ ընտանիքից այտքան հեռու գտնվում և  շատ կարոտում էի նրանց, բայց քանի որ ունեցել եմ շատ հրաշալի օրեր, ես շատ կցանկանայ նորից գնալ այսպիսի ճամփորդության։

 

 



Արատես դպրական կենտրոն

Արատեսի դպրական կենտրոն. Արատեսը թռչնի թռիչքի բարձրությունից:

 

Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն), որպես դպրոց բնության գրկում, «Երևանի «Մխիթար Սեբաստեցի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ։ Դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն, պանդոկ:Read more: Արատես դպրական կենտրոն



Վայոց ձորի մարզ

 

Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ` Արփայի գոգավորությունՎայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։

Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99 % և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հազարամյա ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։

 

 

Վայոց ձորը աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է քերթողահայր Մովսես Խորենացու կողմից՝ դեռևս հնագույն ժամանակներից ընդգրկված լինելով հայկական պետական կազմավորումների մեջ։ Թռչունների քարայրում հայտնաբերված կաշվե տրեխը համարվում է մինչ օրս հայտնի ամենահին կոշիկի նմուշը։ Արենիում հայտնաբերվել են նաև գինու կարասների մի ամբողջ շարք (հավանական է, որ դա գինու արտադրության ամենահին ցիկլն է աշխարհում)։ Վայոց ձորի մարզային տարածքում են գտնվում է նաև միջնադարյան շրջանի Թանահատի վանքը (8-րդ դար), 10-րդ դարին թվագրվող Սմբատաբերդը կամ Ջաղաց Քարի բերդը և վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտներից մեկը՝ Նորավանքը։ Այստեղ է գտնվել նաև միջնադարյան Հայաստանի կարևորագույն ուսումնագիտական կենտրոնը՝ Գլաձորի համալսարանը։



Ճամփորդություն

Մենք այսօր դասարանով գնացել էինք Բջնի բերդ և գյուղ, որը գտնվում է Կոտայքի մարզում։

Մենք հաղթահարեցինք բարձունք դեպի ամրոց։ Այնտեղ շատ հետաքրքիր էր անցնում։ Այնտեղ տեսանք  գաղտնի ճանապարհներ։ Այդ ճանապարհները  մեկ դար է ինչ գոյություն ունեն։ Մեկ դար առաջ մարդիկ այդ ճանապարհով իրենց համար ջուր և ուտելիք են բերել։ Հետո գնացինք նախաճաշելու։ Իսկ հետո գնացինք Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այնտեղ մոմ վառեցինք, աղոթեցինք և հոգևոր երգ երգեցինք։ Հետո վերադարձանք   դպրոց ։ Այսօր  ես ունեցա շատ հրաշալի օր։

 

 



Ճամփորդություն դեպի Ուշի և Հարթավան

 

Մենք այսօր գնացել էինք Հարթավան և Ուշի գյուղերը։ Մենք այնտեղ մտանք Աստվածընկալ եկեղեցի։ Եկեղեցում երգեցինք հոգևոր երգ, հետո իջանք Քասախ գետի մոտ։  Գետի մոտ մենք նստեցինք  խոտերի վրա, նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո, մոտ երկու ժամ ազգային խաղեր խաղացինք՝բադեր-որսորդներ,ինչպես նաև ֆուտբոլ։ Հետո գնացինք  Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Ուսումնասիրեցինք տարածքը և հետո գնացինք ավտոբուս և ուղևորվեցինք դեպի մեր դպրոց։  Ես շատ ուրախ էի, որ ունեցա այսքան լավ օր իմ ընկերների և իմ ուսուցչուհիների հետ։

 



Ճանաչենք Հայաստանը

Եղիպատրուշի եկեղեցիներ

Աստվածընկալ եկեղեցի

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84_(%D5%88%D6%82%D5%B7%D5%AB)

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D5%B2%D5%AB%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B7

 



Ճամփորդություն դեպի Մաչանենց տուն

Մենք դասարանով այսօր գնացել էինք Էջմիածին՝  Մաչանենց տուն: Մեզ այնտեղ ծանոթացրին տարածքին: Այնտեղ կարող են համտեսել հայկական ավանդական ճաշատեսակներ: Մաչանենց տանը դասավանդում էին նաև կավագործություն,նկարչություն,գորգագործություն:Մենք տեսել ենք նաև խնոցի, որը հնում և մինչև այժմ էլ օգտագործում են կարագ ստանալու հանար: Այնտեղ կային նաև շատ թանկարժեք նկարներ:  Տղաներով կավից պատրաստեցինք  կուժ և բաժակ:  Մեր  պատրաստած կավե կուժը և բաժակը  պատրաստ կլինի քսան օրից :Ունեցանք շատ հետաքրքիր ճամփորդություն: