Monthly Archives: January 2022

THE JOHNSONS

The Johnsons are a family of five. They are Mr. Johnson, Mrs. Johnson, their son,

daughter and their grandmother.
The Johnsons live in London. Mr. Johnson is a doctor. Mrs. Johnson is a teacher.
She works at school where her son Ted studies. Ted wants to be a doctor like* his
father. He is good at Maths and Nature Study. He knows a lot of interesting things
about animals and plants*. He likes sports and often plays basketball at the school
sportsground.
Their daughter Jane doesn’t go to school. She is three. She has got a lot of toys
and she often plays with them.
Ted and Jane have got a cat. Its name is Snowy. It’s white and very funny.
In the evening the Johnsons gather in the living-room. Mrs. Johnson usually watches
TV, Mr. Johnson reads a newspaper, the granny knits, Ted and Jane play games.



Հայատանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:
Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:
Վան
Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր

Image result for արմավիր մայրաքաղաք

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ

Image result for Երվանդաշատ մայրաքաղաք

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ

Image result for Արտաշատ մայրաքաղաք

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրանակերտ

 

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ

Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին

Image result for Դվին մայրաքաղաք

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան

Image result for Բագարան մայրաքաղաք
Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։

Շիրակավան

Image result for Շիրակավան մայրաքաղաք

Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս

Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի

Image result for անի մայրաքաղաք

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:

Երևան

Image result for Երևան մայրաքաղաք

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:



Ջուրը պետք է մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր:

 



Հանինա

Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Սասնա կելներ բարակ ծուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Դու պզդիկիս բարով մեծնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Խորոտիկ նոր հարս դառնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
 


Մաթեմատիկայի Հունվարյան ֆլեշմոբ

1. Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից:
4
2. Նարեն կարողանում է գրել միայն 1, 2, 3 թվանշանները: Նա տասից մինչև երեսունը քանի՞ թիվ կարող է գրել:
6
3. Աննան 25 վանդակից կազմված քառակուսի թղթից կտրեց մի քանի վանդակ (տե՛ս նկարը): Աննան թղթից քանի՞ վանդակ կտրեց:
Подпись отсутствует

10
4. Արամը 24 գրիչը իր բոլոր դասընկերներին բաժանեց այնպես, որ յուրաքանչյուրն ստացավ տարբեր քանակով գրիչներ: Ամենաշատը քանի՞ դասընկեր ուներ Արամը:
6
5. Կարենը պարանը կտրեց այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Արդյունքում պարանը քանի՞ կտոր դարձավ:
Подпись отсутствует

9
6. Լիլիթը փայտե տախտակներով պատրաստեց աշտարակ (տե՛ս նկարը): Քանի՞ տախտակ նա կտեսնի, եթե աշտարակին նայի վերևից:
Подпись отсутствует

3
7. Էլենը, Լևոնը, Նարեկը, Հովիկն ապրում են հինգհարկանի շենքում: Էլենն ապրում է Լևոնից բարձր հարկում, բայց Նարեկից ցածր հարկում, իսկ Հովիկն ապրում է Լևոնից ցածր հարկում: Ո՞ր հարկում է ապրում Էլենը, եթե Հովիկն ապրում է երկրորդ հարկում:
4
8. Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:
7
9. Արեգը լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր լուծած խնդրի համար տրվում են նույն քանակի միավորներ: Սովորողները միասին հավաքեցին 20 միավոր: Քանի՞ միավոր հավաքեց նրանցից յուրաքանչյուրը:
Արեգ-4, Հայկ-6, Լիլի-10
10. Շախմատային մրցաշարին մասնակցեց 7 սովորող։ Յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցների հետ խաղաց մեկական պարտիա։ Ընդամենը քանի՞ պարտիա անցկացվեց մրցաշարի ընթացքում:
21


Առյուծն ու մարդը



Ճանապարհություն դեպի Սևաբերդ

Մենք  երեկ գնացել էինք  Սևաբերդ։ Այնտեղ  շատ-շատ ձնագնդիկ խաղացինք։   Սահնակներով  իջանք ներքև և  բարձրացանք։  Օրս անցավ շատ հետաքրքիր։Ես ձեզ էլ խորհուրդ կտամ, որ դուք էլ գնաք Սևաբերդ։ Այնտեղ այնքան շատ էր ձյունը, որ հասնում էր իմ ոտքերը։  Ես կցանկանայի նորից գնալ Սևաբերդ։



«Տերընդեզ» ազգային ծես

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարինՀայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

ՏԵՐԸՆԴԵԶ

Տերընդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես՝ ելիր գեղես,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ, մըխի դին տես,

 

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, փեշդ վառե,

Օր ազատվես օձէ, չարէ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

 


Ագաթ քարի մասին

Հին դարերի գիտնականների, հատկապես նշվում է Պլինի Ավագի կարծիքով ագաթ անվանումն առաջացել է Սիցիլիայի Ախատես գետի անվանումից: Այլ աղբյուրներում էլ նշվում է, որ  հունարեն ագատ նշանակում է լավագույն, բարի, երջանիկ։ Շատ հաճախ ագաթը նկարվում է աչքի նման։ Հին լեգենդներից մեկի համաձային, դա երկնային սպիտակ արծվի աչքն է, որը սև վիշապի դեմ պայքարելուց հետո ընկել է Երկրի վրա և դարձել է թանկարժեք քար։ Այդ ժամանակներից սկսած այս քարը բարի մարդկանց հեռու է պահում չարից, նախանձից։ Ագաթն անվանում են նաև Արարիչի Աչք։

Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտերով։Ագաթի հայրենիք են համարվում շատ երկրներ։Սակայն ագաթը լինում է բազմագույն, բայց, եթե սպիտակ զոլերին հաջորդում են դեղին գծեր, կարմիր, դարչնագույն, սև կամ այլ գույներ, ապա այդ ագաթները կարող են ունենալ այլ անուններ։



Արհեստական ձյուն



Next page →