Հայոց Բանակ

0

Posted by nareksargsyan | Posted in Հայոց լեզու 8-րդ դասարան | Posted on January 29, 2026

Բանակը մեր ուժն է: Ծառայելով բանակին՝ ծառայում ենք մեր հայրենիքին և պաշտպանում մեր երկիրը: Զինվորը մեծ հարգանքի է արժանի, քանի որ գիտակցաբար նվիրելով իր կյանքի երկու տարիները ծառայելով բանակին, պաշտպանում է իր հայրենիքը: Զինծառայողները երբ գնում են բանակ ձեռք են բերում նոր հմտություններ, դառնում են ավելի քաջ, անվախ, կյանքը ընկալում են նորովի, գնահատում են ապրած ամեն վայրկյանը: Ցանկանում եմ, որ բանակի դերը Հայստանի անկախության և անվտանգության պահպաման գործում միշտ հարատև լինի և մաղթում եմ Հայոց բանակին ու Հայ զինվորին լինեն միշտ անկոտրուն:

ՖԻԶԻԿԱ 8

0

Posted by nareksargsyan | Posted in ֆիզիկա 8.10 | Posted on January 29, 2026

1. Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված։
Սեղան՝ փայտ, գդալ՝ մետաղ, շիշ՝ ապակի, տետր՝ թուղթ։

2. Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները։
Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութից։

3. Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը։
Նյութը ունի մասնիկային կառուցվածք։

4. Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները։
Ատոմներ, մոլեկուլներ, իոններ։

5. Ո՞ր նյութն են անվանում տարր։ Քանի՞ քիմիական տարր է հայտնի այսօր։ Քանի՞ քիմիական տարր կա բնության մեջ։
Տարր են անվանում միատեսակ ատոմներից բաղկացած նյութը։ Հայտնի է 118 քիմիական տարր, բնության մեջ՝ մոտ 90։

6. Ի՞նչ է մոլեկուլը։
Մոլեկուլը նյութի ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է նրա հատկությունները։

7. Ի՞նչ մոլեկուլներ են ձեզ հայտնի։
Ջուր (H₂O), թթվածին (O₂), ածխաթթու գազ (CO₂)։

8. Ո՞ր մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով։
Մոլեկուլը։

9. Քանի՞ անգամ է ատոմը փոքր խնձորից։ Հաշվեք 1 լ ծավալով ջրի մոլեկուլների թիվը։
Ատոմը խնձորից փոքր է մոտ 10⁹ անգամ։
1 լ ջրում կա մոտ 3,3×10²⁵ մոլեկուլ։

10. Թվարկեք նյութի մասնիկների շարժումը հաստատող երևույթներ։
Դիֆուզիա, բրաունյան շարժում։

11. Ինչպե՞ս է բացատրվում օծանելիքի բուրմունքի տարածումը սենյակում։
Օդի մոլեկուլների դիֆուզիայի միջոցով։

12. Ի՞նչ է դիֆուզիան։
Դիֆուզիան նյութերի մասնիկների ինքնաբերաբար խառնվելն է։

13. Նկարագրեք ջրի և պղնձարջասպի ջրային լուծույթի միջև դիֆուզիայի փորձի ընթացքը։
Պղնձարջասպը ջրում լուծվելով՝ աստիճանաբար հավասարաչափ գունավորում է ամբողջ ջուրը։

14. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում։
Գազերում դիֆուզիան ընթանում է շատ արագ։

15. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան հեղուկներում և պինդ մարմիններում։
Հեղուկներում՝ դանդաղ, պինդ մարմիններում՝ շատ դանդաղ։

16. Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունն ազդում դիֆուզիայի արագության վրա։
Ջերմաստիճանի բարձրացման դեպքում դիֆուզիան արագանում է։

17. Թվարկեք դիֆուզիայի երևույթի օրինակներ բնության մեջ և կենցաղում։
Օծանելիքի հոտի տարածումը, շաքարի լուծվելը թեյում։

Skip to toolbar