- Ձևակերպել Գալիլեյի օրենքը:
Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։
- Ո՞ր երևույթն են անվանում ազատ անկում:
Մարմինների անկումը,որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում։
- Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:
-
Թողնում ենք փոքր մարմին (օրինակ՝ փոքրիկ գնդակ) բարձրությունից
-
Չափում ենք ժամանակը, որի ընթացքում այն անցնում է տարբեր ճանապարհներ (կամ բարձրության նշաններ ենք դնում)
-
Համեմատում ենք ճանապարհի ու ժամանակի հարաբերակցությունը
Հավասարաչափ արագացման դեպքում ճանապարհը պետք է աճի ժամանակի քառակուսուն համեմատական՝
եթե դա հաստատվում է փորձով, ապա դա հավասարաչափ արագացում է։
- Նկարագրել Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:
Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունն ապացուցելու համար վերցնում են մոտ 1 մ երկարությամբ ապակե խողովակ, որը մի կողմից փակ է, իսկ մյուս կողմից ծորակ ունի, և որի մեջ դրված են կապարե գնդիկ, խցան և փետուր: Սկզբում խողովակը պահում են ուղղաձիգ դիրքով (տե՛ս նկար), հետո այն արագ շրջում են 180°-ով:
Այնուհետև պոմպով օդը հանում են խողովակից և կրկին շրջում այն: Այս անգամ արդեն բոլոր երեք մարմինները ընկնում են միաժամանակ, ինչը և վկայում է, որ բոլոր մարմինները շարժվում են նույն արագացմամբ :

- Ինչի՞ է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:
Ազատ անկման արագացումը ընդունված է նշանակել g տառով: Բազմաթիվ փորձերի արդյունքում ստացվել է, որ Երկրի միջին լայնություններում ազատ անկման արագացումը՝ g=9,8 մ/վ²: Ազատ անկման արագացման վեկտորն ուղղված է ուղղաձիգ դեպի ներքև:
- Գրել ազատ անկման բանաձևերը:
g=9,8 մ/վ²:
- Ո՞ր շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է,կոչվում է շրջանագծային շարժում:Մարմինը շարժվում է հավասարաչափ, նշանակում է նրա արագության մեծությունը հաստատուն է (v–cօnst), ուստի t ժամանակում նրա անցած ճանապարհը որոշվում է S=vt բանաձևով։
- Ի՞նչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:
Ինչպես կամայական կորագիծ շարժման ժամանակ, այնպես էլ շրջանագծային շարժման դեպքում մարմնի ակնթարթային արագության ուղղությունը անընդհատ փոփոխվում է: Փորձը ցույց է տալիս, որ հետագծի յուրաքանչյուր կետում արագությունն ուղղված է այդ կետում հետագծին տարված շոշափողով:Ջրափոսում ավտոմեքենայի տեղապտույտ տվող անիվից պոկված ջրի կաթիլները անիվից պոկվելու կետում թռչում են նրա եզրագծին տարված շոշափողով: Սղոցով մետաղ կտրելիս արձակվող կայծերի հետագծերն էլ են նույնը՝ պոկվելու կետում շոշափողի ուղղությամբ։
- Ի՞նչ է պտտման պարբերությունը:
Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն:
- Ի՞նչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Շրջանագծային հավասարաչափ շարժման պտտման հաճախություն կոչվում է կամայական ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների N թվի և պարբերության հակադարձ մեծությունը:
- Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
n=1/T T=1/n
- Ինչպե՞ս կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն:
V=2πr/T