Ճամփորդություն

0

Posted by nareksargsyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on December 25, 2020

Մենք  այսօր ամբողջ դպրոցով  գնացել էինք Սունդուկյան թատրոն` <<Սառցե սիրտը>> ներկայացումը  դիտելու  և ունեցել ենք  շատ ուրախ, տպավորություններով լի օր:  Մենք բեմում տեսանք դերասանների,   ովքեր խաղում էին <<Սառցե  սիրտը>> ներկայացման մեջ: Ես շատ ուրախ եմ, որ ամենուր բարին հաղթում է չարին և սերը հաղթում է:

Մաթեմատիկա

0

Posted by nareksargsyan | Posted in Մաթեմատիկա | Posted on December 23, 2020

1.Աստղանիշների փոխարեն անհրաժեշտ թվերը գրի՛ր.

ա) 99+ 1 = 100

բ ) 97+ 106 = 203

գ ) 994 + 7 = 1001

2.Համեմատի՛ր և դի՛ր համապատասխան նշանը:

175 > 157                305 <350

752 >  725               551 >  515

478<487                  826<862

22.12.2020

0

Posted by nareksargsyan | Posted in Մաթեմատիկա | Posted on December 22, 2020

1.Բառերով գրի՛ր:

456 – Չորս հարյուր  հիսունվեց

789 – Յոթ հարյուր ութսունիննը

227 – Երկու հարյուր քսանյոթ

508– հինգ հարյուր ութ

 

2.Լրացրո՛ւ աղյուսակը:

 

Բաժանելի

 

480 350 540 320 320 540 350 480
Բաժանարար

 

8 7 9 4 40 90 70 80
Քանորդ

 

60 50 60 80 8 6 5 6

 

 

Նոր տարին Անգլիայում․Ավանդույթներ և սովորույթներ

0

Posted by nareksargsyan | Posted in Ընթերցարան | Posted on December 21, 2020

Նոր տարին ԱնգլիայումԱվանդույթներ և սովորույթներ

Անգլիան, որը Միացյալ թագավորության մեծ մասն է կազմում, նշում է Նոր տարին Հունվարի 1-ին։  Այդ օրը՝ որպես Նոր տարի, առաջին անգամ հայտարարվել է 1752 թվականին։ Իսկ մինչ այդ Անգլիան նշում էր իր Նոր տարին Քրիստոսի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին: Անգլիայի պատմության մեջ Նոր տարին տարբեր ժամանակաշրջաններում նշվել է  տարբեր ամսաթվերին: Այնուամենայնիվ, մի ընդհանուր տեսակետ միշտ նույնն է եղել․ Նոր տարվա տոնակատարությունն իր հետ մեծ ուժ և ոգևորություն է բերել բոլորին։

Մաթեմատիկա

0

Posted by nareksargsyan | Posted in Մաթեմատիկա | Posted on December 21, 2020

  1. Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով:

Օրինակ 458 = 400+50+8

 

555 = 500+50+5

698 = 600+90+8

326 = 300+20+6

123 = 100+2+3

497 = 400+90+7

 

  1. Հաշվի՛ր արտահայտությունները թվերին համապատասխան տառերը լրացրո՛ւ աղյուսակում և կարդա՛ թաքնված բառը:

 

240 90 300 30
Ձ Մ Ե Ր

 

28 270 28 450 490
Պ Ա Պ Ի Կ

 

20×6:4 Ռ
30×30:10 Մ
80:20×7 Պ
250:5×9 Ի
160:4×6 Ձ
560:8×7 Կ
90:10×30 Ա
480:8×5 Ե
210:30×4 Պ

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Ամանորյա ծեսին մասնակցեց 180 սովորող: Նրանցից 45-ը սովորում էին երրորդ դասարանում, երկրորդ դասարանցիները 30-ով շատ էին երրորդներից, իսկ առաջին դասարանցիները 15-ով քիչ էին

երկրորդներից: Քանի՞ առաջին և երկրորդ դասարանցի մասնակցեց ծեսին:

Լուծում  

               45+30=75

             75-15=60

                 75+60=135

Պատասխան՝135 սովորող

 

Բ. Մեր դասարանում կա 11 սեղան: Եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դնենք 2 աթոռ, ապա 3 աթոռ կավելանա: Քանի՞ աթոռ կա դասարանում:

Լուծում 11×2=22

                22+3=25

Պատասխան՝ 25  աթոռ

 

Գ. Դպրոցի խոհանոցում կա 8 սեղան և 100 աթոռ: Քանի աթոռ կավելանա, եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դնենք 12 աթոռ:

Լուծում` 8×12=96

              100-96=4

Պատասխան՝ 4

 

 

 

 

Ամանորյա երգեր

0

Posted by nareksargsyan | Posted in Մայրենի | Posted on December 18, 2020

Մոտենում է աշխարհի ամենագեղեցիկ, ամենաբարի, հեքիաթային և տաք տոնը՝ Նոր տարին, ուռա՜: Նոր տարվա հեքիաթը ամբողջական չէր լինի առանց առաջին հայացքից փոքրիկ թվացող, սակայն կախարդական ուժ ունեցող ամանորյա երգերի:

Ինչպես են Ձմեռ պապին անվանում աշխարհի տարբեր երկրներում

0

Posted by nareksargsyan | Posted in Ընթերցարան | Posted on December 18, 2020

Նոր տարվա գլխավոր խորհրդանիշներից մեկը Ձմեռ պապն է։ Ամանորի գալուն պես բոլորս սպասում ենք այդ հեքիաթային պապիկին եւ նրա նվերներին։ Երեխաները նամակներ են գրում, իսկ մեծերը թաքուն հավատում նրա մոգական հրաշքներին։

Իսկ ինչ անուններ ունի Ձմեռ պապը աշխարհի տարբեր երկրներում։ Չէ որ աշխարհի որ կետում լինենք, մենք դիմում եք այս բարի ծերուկին։ 2017-ին Ձմեռ պապը կկատարի մեր ցանկությունները, եթե իմանաք նրա անունները տարբեր երկրներում։

ԱՄՆ 

Սանտա Կլաուս

Իտալիա

Բաբբո Նատալե

Ֆրանսիա 

Պեղ Նոել

Հոլանդիա 

Սինտերկլաս

Անգլիա

Հայր Սուրբ Ծնունդ (Father Christmas)

Շվեդիա

Յուլտոմտե

Լեհաստան

Սուրբ Նիկոլայ (Նիկողայոս)

Վրաստան

Թովլիս բաբուա

Չինաստան

Շան Դան Լաոժեն

Ռուսաստան

Դեդ Մորոզ

Բելառուս

Զյուզյա

Մոնղոլիա

Ուվլին Ուվգուն

Ամանորը պայթուցիկ նյութերով ու հրավառությամբ դիմավորելու ավանդույթը եկել է Ասիայի ժողովուրդներից, առաջին հերթին՝ Չինաստանից։ Այնտեղ կարծում էին, որ վառոդի պայթյունի բարձր ձայնն ու արձակած պայծառ լույսը վանում են չար ոգիներին։ Ավելի ուշ այս ավանդույթը տարածվեց ամբողջ աշխարհում։

 

Կանաչ եղևնի

0

Posted by nareksargsyan | Posted in Ընթերցարան | Posted on December 18, 2020

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղենու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

 

Սովորողի գնահատում

0

Posted by nareksargsyan | Posted in Մայրենի, Uncategorized | Posted on December 17, 2020

Ես կարողանում եմ օգտվել իմ բլոգից: Իմ բլոգը բացել ենք Մայիս ամսին: Ես կարողանում եմ օգտվել Google map-ից, քարտեզ գծել  և հետո տեղադրել իմ բլոգում: ես  իմ բլոգում ունեմ115 հրապարակում: Ես սիրում եմ իմ համակարգիչով կարդալ հեքիաթներ և վերջում քննարկել: Ես անում եմ իմ ֆլեշմոբերը, մասնակցում եմ նաև անգլերեն, ռուսերեն ֆլեշմոբերին:

Մեր դասերը շատ հետաքրքիր են անցնում: Մեր դասատուն մեզ ուղարկում է հետաքրքիր փաստեր տարբեր երկրների մասին:  Մենք մեր դասարանով  ռադիո ունենք և ձայնագրություններ ենք անում:  Մենք ունենք հետաքրքիր ծեսեր օրինակ՝ Թթուդրիկ:

Dear Santa Claus

0

Posted by nareksargsyan | Posted in Անգլերեն | Posted on December 15, 2020

I am Narek from Armenia. I am eight. I always get presents from you. Thank you very much, dear Santa. You are very kind. I have got many toys in my room: legos,balloons, cars.  But they are just toys, dear Santa.

I want to have a puppy. I want to feed it and go for a walk with it.

Thank you, dear Santa Claus. I love you very much.

 

Skip to toolbar