Monthly Archives: June 2022

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Մենք մեր դասարանով գնացել ենք գյումրի  22.06.2022-ին։

Մենք ճանապարհին մտել ենք եկեղեցիներ՝ Երևան -Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, քարավանատուն — Թալին — Մաստարա-Գյումրի: Իսկ հետո մենք հասանք Գյումրի, կանգ առանք Օլիմպիկ հյուրատանը,իրերը դասավորելուց հետո դուրս եկանք քայլելու, ծանոթացանք մշակութային Գյումրու ճարտարապետությանը,ճանաչողական քայլք ունեցանք Գյումրիում,

այցելոցինք թանգարաններ։

Ես իմ ընկերոջ հետ նկարվել եմ Սպիտակ արջի հետ։ Մենք հանգստացանք, խաղեր խաղացինք, իսկ հետո գնացինք զբոսնելու։ Երկրորդ օրը մենք գնացինք թանգարաններ՝ Ավետիկ Իսահակյանի տուն թանգարան և Մհեր Մկրչյանի հյուրատուն։ Իսկ Երրորդ օրը մենք եկանք հետ և ես շատ հավանեցի այդ ճանփորդությունը և մենք հետ եկանք 24.06.2022-ին։



Մայրենիի ստուգատես

Առաջադրանք 2 Հարավային դպրոց 4.1 դասարան  Նարեկ Սարգսյան Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

 

Առաջադրանք

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • դաշտավայրերում:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 25 կգ:
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.
  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
  • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
  • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:

 

  1. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն:

  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:

Ես իմացա, որ առյուծները 250 կգ են և նաև իմացա, որ  առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն:

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Գեղեցիկ-տգեղ
Թույլ-ուժեղ

Շատ-քիչ
Փոքր-մեծ

  1. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
    250
    3
  2. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։
    Գիշատիչ
    Գեղեցիկ
  3. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,
  • հատկանիշ:

 



Չորրորդ կանգառ

Զարկ՝ նախքան լողը՝ 93

Զարկ՝ լողալուց հետո՝ 137

Լողավազանի երկարությունը 6 մ 75 սմ=675 սմ

Լողացել եմ՝ 2 x 6 մ 75 սմ=1350 սմ

1 վայրկյանում լողացել եմ՝ 135 սմ ճանապարհ

1 րոպեում՝ կլողամ 60×135=8100 սմ ճանապարհ

1 ժամում կլողամ ՝ 3600×135=486000 սմ ճանապարհ

 



Մայրենիի ստուգատես

Սամոյեդ շան մասին տեղեկություն

Իմ խաղերը

Իմ հորինած պատմությունը

Հրաշքների աշխարհում

Ես շատ եմ սիրում ճանապարհորդել  աշխարհով մեկ։ Ես եղել եմ գրեթե ամբողջ աշխահում։ Ես մտածում եմ, թե հիմա ուր կարելի է գնալ։ Երբ ես իմ ժամանակը անցկացնում էի մտածելու վրա,իմ մայրիկը եկավ և ասաց                                                                                                                      – Ի՞նչ ես մտածում, տղա՛ս։                                                                                                                                  

 -Մայրի՛կ, ես մտածում եմ, թե ուր կարելի է  գնալ հիմա։

Որոշ ժամանակ անց մայրիկս ասաց

 -Տղա՛ս, դու կարող ես գնալ հրաշքների աշխարհ։

 – Այո, մայրիկ դու ճիշտ ես։ Իսկ ո՞րն է հրաշքների աշխարհը։

-Մայրիկ, քանի որ դու ես ինձ ասել, թե ես ուր գնամ, դրա համար դու էլ ինձ հետ կգաս։

-Տղա՛ս, ես հրաշքների աշխարհ ասելով՝ ի ննկատի ունեմ մի վայր, որտեղ գոյություն չունի սուտ, կեղծիք, չարություն։ Մարդիկ բարի են միմյանց հանդեպ,այնտեղ բնությունն կախարդական է և մարդիկ հոգով միշտ երիտասարդ են։

-Մայրի՛կ, ես հասկացա քո խոսքերը։ Յուրաքանչյուր մարդ պետք է իր հրաշքների աշխարհը ստեղծի և պահպանի իր հոգում։

-Կեցցե՛ս, տղաս։

 



Մայրենիի ստուգատես

1-ին փուլ՝ մայիսի 30-ից հունիսի 9-ը

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Հունիսի 10

Ստուգատեսի 2-րդ փուլ՝ միասնական գրավոր աշխատանք



Երրորդ կանգառ

Իմ զանգվածը 44 կգ 900 գ։

Պայուսակով իմ զանգվածը 48 կգ 500 գ։

Պայուսակիս զանգվածը 4 կգ։



Առաջին և Երկրորդ կանգառներ

Պատկերի անվանումը՝  Ուղղանկյուն

Ուղանկյան երկարությունը -20 սմ,

լայնությունը 14:

P=(20+14)x2=68 սմ:

S=20×14=280 ^2 սմ:

Պատկերի անվանումը քառակուսի՝

Քառակուսու կողմը- 18 սմ

p=18×4=72 սմ

S=18×18=324 սմ ^2

Պատկերի անվանումը եռանկյուն

Եռանկյան կողմը 27

P=27×3=81 սմ