Category Archives: Մայրենի

Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից։

Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին: Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Ընթերցողների կողմից ակնարկը շատ լավ ընդունվեց։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով, որովհետև այդ տարիներին գյուղը առհասարակ դարձավ հասարակական ուշադրության կիզակետերից մեկը։
1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը՝ փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները։ Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ։ Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։
«Մենք ենք, մեր սարերը» վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այստեղ արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործում՝  «Աշնան արև» վիպակում։

Նրա գյուղացի հերոսները հաճախ դժվար բնավորություն ունեցող մարդիկ են, որոնք իրենք դժվար են ապրում և դժվարացնում են իրենց կողքի մարդկանց, իրենց հարազատների կյանքը։ Բայց նրանք ծանր աշխատանքի մարդիկ են, նրանց աշխատանքով է երկիրը շենանում։ Այդպիսին է նրա «Աշնան արև» վիպակի հերոսուհի Սղունը, որի կյանքում դառն օրերը շատ շատ են եղել, ուրախ օրերը շատ քիչ. բայց նա համառ է, չի կոտրվում և առաջ է տանում իր դժվար գործը՝ մեծացնում է իր երեխաներին, ստեղծում է իր տնտեսությունը և արհամարանքով նայում այն մարդկանց, որոնք թույլ են ու նվնվան։

Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:



Մայրենիի ուսումնական ամառ

 

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):-
  • Գրքի հեղինակը Լայամ Ֆրենկ Բաում
  • Լայման Ֆրենք Բաումը ծնվել է 1856 թ. Նյու Յորքում, անգլիական արմատներ ունեցող ընտանիքում։ Հայրը՝ Բենջամին Բաումը կայացած հարուստ նավթային գործիչ էր, ։ Ֆրենքը մեծացել է հայրական կալվածքում՝Ռոզա Լոունում, որի մասին սիրով է հիշում հետագա տարիներին։ Մինչև 12 տարեկանը կրթություն ստացել է տանը՝ մասնավոր ուսուցիչների միջոցով, իսկ 12 տարեկանում ուղարկվում է Նյու Յորքի  ռազմական ակադեմիա։ Բայց քանի որ նա երազկոտ ու զգայուն երեխա էր, կարգապահական խստության պատճառով ընդամենը երկու տարի այնտեղ մնալուց հետո հետ է ուղարկվում տուն։
  • 1897 թվականից միտք է հղանում ստեղծել պատմություններ երեխաների համար, ։ 1900 թվականին լույս է տեսնում հանրահայտ«Օզի կախարդը»։ «Օզի կախարդը» գրքից հետո գրել է ընդհանուր հաշվով 55 վեպ, գումարած 4 «կորած» վեպեր, 83 պատմվածքներ, ավելի քան 200 բանաստեղծություններ։ Լայման Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» թարգմանվել է նաև հայերեն։
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Գրքի հերոսը Դորոթին էր, նա շատ բարի, ընկերասեր, նպատակասլաց աղջիկ էր։
  • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
  • ԴՈՐՈԹԻԻ ՑԱՆԿՈւԹՅՈւՆՆ ԻՐԱԿԱՆԱՆՈւՄ Է Խրտվիլակի, Փայտահատի ու Առյուծի ցանկությունները կատարվել էին: Բայց Դորոթին դեռ շփոթված էր: – Իսկ ես ինչպե՞ս եմ Կանզաս հասնելու, – հարցրեց նա: – Արծաթե մաշիկներդ քեզ տուն կհասցնեն, – պատասխանեց Գլինդան, – եթե սկզբում իմանայիր, թե դրանք ինչ զորություն ունեն, այստեղ հայտնվելուդ հենց առաջին օրը տուն կվերադառնայիր: – Բայց այդ ժամանակ ինձ ո՞վ խելք կտար, – վրդովվեց Խրտվիլակը: – Ես էլ սիրտ չէի ունենա, – ասաց Փայտահատը: – Իսկ ես այդպես վախկոտ էլ կմնայի, – ասաց Առյուծը: – Իրավացի եք, – ասաց Դորոթին, – բայց հիմա, երբ ստացել եք սրտներիդ ուզածր, ժամանակն է, որ տուն վերադառնամ: – Արծաթե մաշիկները կախարդական են, – ասաց Գլինդան, – նրանք կարող են երեք քայլից քեզ ուզածդ տեղը հասցնել: Պետք է ընդամենը երեք անգամ կրունկներդ իրար խփես և ասես՝ ուր ես ուզում գնալ: Մեկնելուց առաջ Դորոթին ամուր գրկեց ու համբուրեց բոլորին: Ընկերները շատ տխրեցին, որ ստիպված են բաժանվել, բայց նաև ուրախ էին, որ իրենց երազանքներն իրականացել են: Գլինդան գահից իջավ և համբուրեց Դորոթիին: Աղջիկը գրկեց շանն ու ևս մեկ անգամ մնաս բարով ասելով՝ կրունկները երեք անգամ շեշտակի իրար խփեց:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
  • Ես այս գրքից սովորեցի ընկերասեր լինել, բարի լինել, իսկ եթե դու ունես մի նպատակ, մինչև վերջ պետքէ պայքարես քո նպատակաի համար։
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  • Ինձ շատ դուր եկավ գիրքը և ես իմ ընկերներին խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը, ինչպես նաև այլ գրքեր։
  • Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա:
  • Ջեկ Լոնդոնի Սպիտակ Ժանիքը



Դեպի Մայր դպրոց

Ես Նարեկն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում: Ես 5 տարի շարունակ սովորում եմ այս դպրոցում: Ես գոհ եմ իմ դպրոցից: Ես այս 5 տարվա ընթացքում շատ եմ կապվել իմ դպրոցի հետ և շատ ծանր եմ տանում այն փաստը, որ պետք է գնամ Մայր դպրոց, բայց ես այնտեղ ունեմ ընկերներ, որոնք ինձ ասում են, որ Մայր դպրոցը շատ լավն է: Ես շատ եմ սիրում մեր դասատուներին: Մեր դասատուները շատ բարի, հոգատար, ընկերասեր են: Բայց ես այդքան չեմ նեղվում, որորվհետև գիտեմ, որ երբեմն կարող եմ գալ Հարավ և տեսնել իմ դպրոցը և դասատուներին: Մայր դպրոցում մեր դասարանը ծանոթանալու է այլ դասատուների հետ, որոնք նույնպես շատ լավն են:

Ես կկարոտեմ իմ դպրոցը և միշտ կհիշեմ:



«Իմ ընկեր ուսուցիչը»

Ես բոլոր ուսուցիչներիս էլ շատ եմ սիրում, բայց այսօր կառանձնացնեմ ընկեր Լյովային, ընկեր Անահիտին, ընկեր Շամիրյամին,ընկեր Լենային։ Ընկեր Լյովան դասավանդում է Մաթեմատիկա առարկան, ընկեր Անահիտը՝ Մայրենին, իսկ ընկեր Շամիրյամը՝ Հայրենագիտություն,ընկեր Լենան՝ ֆիզկուլտուրա։ Նրանք շատ բարի և ընկերասեր ուսուցիչներ են։ Ընկեր Անահիտը երբեմն մեզ տանում է բակ խաղալու։ Ընկեր Լյովան և ընկեր Շամիրյամը նույնպես տանում են բակ։ Բայց հիմնականում մենք անում ենք դաս։ Նրանք շատ խորացված են  բացատրում դասերը։ Ինչ մենք չենք հասկանում նրանք մի քանի անգամ նորից բացատրում են։ Ես երբ գնում եմ ճամփորդության մեր ճանապարհը անցնում է շատ ուրախ։ Ես նրանց կարող եմ վստահել ամեն բան։ Երբ գնամ 6-րդ դասարան, ես նրանց շատ կկարոտեմ և չեմ մոռանա նրանց հետ անցկացրած ժամանակը։



Հաշվետու պատում. մայրենի

Ես Նարեկն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում: Ես մայրենից սովորել եմ շատ հեքիաթներ:  Նրանցինց են <<Փոխեցին գլուխները>> , Ջանի Ռոդարի <<ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ >> և այլն: Մենք մեր դասավանով արել են Գործնական քերականություններ:

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Նրանք շատն են, բայց չեմ կարող բոլորը տեղադրել: Ինձ հետաքրքրում է նմանատիպ աշխատանքներ: Մենք ավելի շատ ենք անում գործնական քերականություններ: Մենք անցել ենք նաև բայեր, ածականներ: Ես ունեմ նաև հորինած աշխատանքներ` <<Իմ ընկերը>>, <<Ես որպես բնության մի մասնիկ>>:

,«Մի անգամ անմարդ կղզում» և այլ հետաքրքիր աշխատանքներ: Այսքանը հուսով եմ ձեզ դուր եկավ:

 

 



Գործնական քերականություն

298.

Իր ստորգետնյա ամրոցում թաքցրեց թագավորությունից բերած զարմանալի իրերը:

Տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ պատկերասհի դուռը փակել:

309.

Եկար:

Սպասում էինք:

Մոռացե՞լ էիք:

Հասար:

Խշշա:

Կանչում է:

Լսում:

306.

Նկար-նկարը գունավոր է: Նկարը պոկվեց:

Թիթեռ-թիթեռը գեղեցիկ է: Թիթեռը պարում է:

Անտառ-անտառը ծառաշատ է: Անտառը այրվեց:

Քույր-քույրը խելացի է: Քույրը վազեց:

Ճամփորդ- ճամփորդը իմաստուն է: Ճամփորդ գնաց:

Սրանք ստորոգյալներ են:

 

313.

Շները հաչում են:

Մարդ անցավ:

Մեքենան սլանում են:

Ընկերներդ կանչեցին:

307.

Վաղուց արդեն սարերը կանաչ են

Նրա ծիծաղը սիրելի է:

Արագիլ ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

Արագիլը հավատարիմ թռչյուն է:

Այդ թռչունի հայրենիքը մեր ծառն է:

Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:

Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:

Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամ է, որը ցույց է տալիս ենթակայի գործողությունը և պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և այլ հարցերի։

314.

Երբ շոգ է լինում:

փիղը կնճիթով վերից վար ջրում է իրեն հետո էլ ավազ ցանում վրան իբրև սրբիչ:

Փղերը հոտոտելով են շնչում:

Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն փիղը:

Հոտոտելուց նրանք բարձրացնում են իրենց կնճիթները:

Իսկ հենց կնճիթները թշնամու հոտ են առնում նրանց տերերն անաղմուկ հեռանում, ասես գետի տակն են անցնում: Այդ վիթխարի կենդանին ոչմի թշնամի չունեն բացի մարդուց:

312.

Ստորոգյալ, նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը։ Ստորոգյալը ստորոգման միջոցով որևէ հատկանիշ է վերագրում ենթակային, այսինքն՝ ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ինչպիսին է ենթական։



Ես որպես բնության մի մասնիկ

Բնությունը լի է ծաղիկներով, ծառերով, խոտերով և գեղեցկությամբ: Ես սիրում եմ ծառ տնկել, ջրել ծաղիկները և մաքուր պահել բնությունը: Բոլոր մարդիկ էլ բնության մասնիկ են, նաև՝ ես: Ես սիրում եմ ճանապարհորդել, գնալ անտառներ, ուսումնասիրություններ անել և իմանալ ավելին: Մենք պետք է մաքուր պահենք մեր բնությունը, քանի որ նա մեզ տալիս է թթվածին: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս պահպանել բնություն և անել բնությանը պիտանի բաներ:



Իմ ընկերը

Ես ունեմ շատ ընկերներ, բայց այսօր կներկայացնեմ նրանցից մեկին: Նա շատ բարի է : Նա ընկերասեր է, սիրում է խաղալ իր ընկերների հետ: Իմ ընկերը սիրում է մաթեմատիկա առարկան: Նա շատ է սիրում բուլկի և կարտոֆիլով կարկանդակ: Այդ ընկերս հագնում է Միկի Մաուսի հագուստ: Նրա  մազերը կարճ են: Նա նաև բարձրահասակ է և ունի շականակագույն աչքեր:



Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:

_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Վերլուծություն 

Մարկոն և Միրկոն չէիմ սրում քերականությունը: Նրանք տանել չէին կարողանում քերականությունը: Մի օր նրանց դասատուն ասաց, որ նրանք գոյականների մոտ բայեր գրեն և նրանք գրել էին լրիվ ուրիշ բաներ: Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է: Այդ պահին առյուծը ներս է մտնում և թրցնում նրանք գլուխները և առյուծը շատ սոսինձ օգտագործեց նրանց գլուխները նորից հետ կպցնի:

Ինչ է սովորեցնում այս տեքստը

Ես հասկացա, որ պետք է սիրել քերականությունը, քանի որ դա ձեզ տալիս է գիտելիքներ, որորնք ձեզ հաստատ պետք կգան:



Տեքստային աշխատանք

«Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներնայդ երկրում կառուցված  էին առանցսուրանկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

 

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կողք, վարդ, անգամ, տարորինակ:

  1. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Ես կանգնեցի փշի վրա:

Նրա սիրտը փուշ դարձավ ինձ համար:

  1. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

Մատ-պարզ բառ է:

Գրիչ-բարզ բառ է:

Լքել-բայ է:

  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներնայդ երկրում կառուցված  էին առանց սուր սանկյունների, նրանք կլոր էին:

Գոյական-տներ, երկիր:

Բայ-կառուցել

Ածական-սուր

  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
  • ա/ճամփորդեց-ճամփորդել
  • բ/պետք է վճարեք-պետք է վճարել
  • գ/ասաց-ասել
  • դ/երազում էր-երազել
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:

 

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.Հողից վերև՝Փոքրիկ արև,Վրան՝ հազարՍերմ ու տերև:
  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.ա/որովհետև վճարել էր տուգանքըբ/որովհետև պարեկը արդարացի էրգ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքըդ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:


Next page →