Category Archives: Հորինուկներ

Կախարդական պալատում

Լինում է, չի լինում մի կախարդական քաղաք է լինում: Այս քաղաքում ապրում էր մի չար կախարդ, բայց չգիտեր, թե չարությունն ինչ բան էր: Նրա պալատում ապրում էին տարբեր

կենդանիներ՝ շատախոս նապաստակը,ինքնահավան կատուն,

քչախոս շունը, գալարաձև օձը և մի գեղեցիկ աղջիկ, բայց կենդանիները նրան տեսնելիս տգեղությունից սարսափում էին:

Աղջիկը ունենում է մի կախարդական գրիչ, որը գրել  չի իմանում, ոչ էլ գրիչի նման է լինում: Կենդանիները այդ գրիչը

անվանել էին երգող վրձին , որ ամբողջ օրը երգելով, պատերին

նկարելով ման էր գալիս: Բոլոր կենդանիները և աղջիկը շատ էին ցանկանում ազատվել կախարդից, բայց ճար չունեին: Մի

օր աղջիկը դիպչում է իր վրձինով նկարած նկարին և հայտնվում նկարից այն կողմ, որը ոչ մի կողմ չուներ և ազատում իր ընկերներին կախարդի պալատից:



Գտնված գանձը

Լինում է, չի լինում, մի թագավոր: Էս թագավորն իր երկրում հայտարարում է.

-Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան:

Գալիս է իմ հովիվ: Ասում է.Read more: Գտնված գանձը