Հնչյունաբանություն

0

Posted by nareksargsyan | Posted in Հայոց լեզու 7.10 | Posted on September 30, 2024

 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:

Օրինակ`

հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:

Յուրաքանչյուր, արհամարհել, ակնդետ, լուսնկա, ուղևորվել, երկաթյա, Սեբաստիա, հիացմունք:

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:

… հնչյունները ձայնավորներ են:

Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները… բաղաձայններ են:

Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները … բաղաձայններ են:

3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով:
Աշխարհ

բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:
Ելևէջ

գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:
Ժասմինա

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:
Շուշի

ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով:
Ավտոմեքենա

  • Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:
Բադ, գանձ, վազ, գազ, ձագ

բ)  Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով:
Բարակ, ձախ, բաց, վատ, ժամացույց

գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով:
Պատ, ճակատ, փակ, թաց, սաթ

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով:
Կարագ, թեժ, թուջ, տեգ, սագ:

5. Գրի՛ր թե նախորդ վարժության մեջ առաջադրված ո՞ր պահանջին է համապատասխանում տրված բառերից յուրաքանչյուրը:

Որակ, ոզնի, երանգ, եղևնի, տերև, ճանապարհ, կաթսա, արոտ:

  • Հատ-հատ արտասանի՛ր տրված խուլ բաղաձայնները. ո՞ր շարքի հնչյունները կանվանես շնչեղ խուլ (պատասխանդ պատճառաբանի՛ր):

Բ շարքը լրացրո՛ւ:

Ա.                    Բ.

պ                     փ

կ                       ք

տ

ծ

ճ

  • Տրված հնչյունները բաժանի՛ր երեք շարքի և անվանի՛ր շարքերից յուրաքանչյուրը:

Բ, ծ, գ, փ, ճ, դ, պ, ձ, ջ, կ, ք, տ, թ, ց, չ:

  • Բարձրաձայն արտասանի՛ր տրված հնչյունները (ուշադրությո՛ւն դարձրու լեզվիդ, շրթունքներիդ): Փորձի՛ր բացատրել, թե այս խմբավորումն ինչի՛ հիման վրա է կատարել:

1.  Մ, բ, փ

2. Լ, ր, տ, զ, շ, թ, ձ, ծ, ց, ջ, չ:

3. Գ, կ, ք, խ

  • Հետևյալ հնչյունները տեղադրի՛ր նախորդ վարժության շարքերում:

Ն, վ, ֆ, դ, պ, ճ, ս, ժ, ղ, ո:

Թարմացրու հիշողությունդ, կրկնի՛ր. Հայերենի հնչյունները

Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները

0

Posted by nareksargsyan | Posted in Պատմություն 7.10 | Posted on September 30, 2024

Առաջին մարդկանց գաղթն ու Հայկական լեռնաշխարհը

Մեզ հայտնի մարդանման ամենահին արարածները գոյություն են ունեցել Աֆրիկայում երեքից չորս միլիոն տարի առաջ։ Հոմո էրեկտուսն («ուղղաձիգ մարդ») առաջինն էր, որ սնունդ փնտրելու նպատակով մոտ 2-2,5 միլիոն տարի առաջ լքեց Աֆրիկան՝ հաստատվելով արևելյան կիսագնդի բարեխառն գոտիներում։ Մոտ 1.8 մլն տարի առաջ նա հասավ Հայկական լեռնաշխարհ և Կովկաս: Արտագաղթը մասամբ հաջողվեց, քանի որ արդեն կիրառվում էր կրակը:
Հոմո էրեկտուսին հաջորդեց նեանդերթալցին, որը նույնպես երկար ճանապարհորդություն կատարեց և կարողացավ դրսևորել նույն հարմարվողականությունը, ինչ էրեկտուսը։ Ամենից վճռորոշ գաղթը կատարեց հոմո սապիենսը, որը սնունդ փնտրելու նպատակով մոտ 80,000 տարի առաջ Արևելյան Աֆրիկայից շարժվեց դեպի հյուսիս։ Գաղթականները հասան Արևմտյան Ասիա, այդպիսով՝ նաև Հայկական լեռնաշխարհ: Գաղթականների հենց այս ալիքից էլ, ինչպես պնդում են գիտնականները, ծագել են աշխարհի բոլոր ժողովուրդները:

Այսպիսով՝ գտնվելով Եվրոպայի և Արևմտյան Ասիայի բանուկ խաչմերուկում՝ Հայկական լեռնաշխարհը եղել է նախամարդկանց գաղթի ճանապարհի կարևոր հանգրվաններից մեկը, իսկ հետո նաև «բաշխիչ կետ»՝ ծառայելով որպես հիմնական տարածք, որտեղից սկիզբ են առել Եվրոպայի և Ասիայի բնակեցումները: Լեռնաշխարհի հինքարիդարյան հայտնի կայաններից են Արտին լեռան, Արզնիի, Ազոխի, Հրազդանի կիրճի, Շանիդարի հնավայր- քարայրները: Դրանք վկայում են, որ Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել մարդկային պատմության ամենավաղ շրջաններից սկսած:

Հին քարի դարը և որսորդ-հավաքիչները

Մարդկանց հիմնական տարբերակիչ հատկանիշներից մեկը գործիքներ պատրաստելու կարողությունն է։ Ամենավաղ գործիքները պատրաստված են եղել քարից, ուստի գիտնականները մարդկության պատմության վաղ շրջանը նշելու համար օգտագործում են Քարի դար եզրույթը:
Հին քարի դարում մարդիկ որսորդներ և հավաքիչներ էին, բայց ոչ սննդամթերք արտադրող: Գոյատևելու համար նախամարդիկ սկզբում պատսպարվում էին քարանձավներում, իսկ հետագայում նաև ստեղծում են նոր ապաստարաններ: Գործիքներ պատրաստելը, վայրի կենդանիներին ընտելացնելն ու կրակի օգտագործումը քարիդարյան կարևոր տեխնոլոգիական նորարարություններից են և հիշեցնում են մեզ, թե որքան կարևոր էր հարմարվելու կարողությունը մարդու գոյատևման համար։ Աստիճանաբար ձևավորվում է տոհմը կամ տոհմական համայնքը, որը միավորված էր արյունակցական կապերով։
Հին քարի դարի մշակույթի մյուս և ամենակարևոր զարգացումը լեզվի զարգացումն էր, որը ժամանակի ընթացքում ձևավորվեց հնչյունների և շարժումների համադրությամբ։ Գիտնականները լեզվի ծագման մասին տարբեր մոտեցումներ ունեն: Ոմանք կարծում են, որ լեզուն կոչված էր հեշտացնելու խմբային որսը։ Մյուսները կարծում են, որ այն զարգացել է որպես մարդկանց հարաբերություններ ձևավորելու միջոց: Ուրիշներն էլ կարծում են, որ լեզուն մարդկանց համար հեշտացնում էր այնպիսի հարցեր, ինչպիսին է սննդի բաշխումը: Բայց լեզուն միակ միջոցը չէր, որով մարդիկ արտահայտվում էին: Նրանք քարից, ոսկրից և փայտից քանդակներ էին պատրաստում, քարանձավի պատերին կամ ժայռերի վրա պատկերներ նկարում կամ քանդակում։ Ի հայտ են գալիս հավատալիքներն ու արվեստը:

Պատասխանել հարցերին.

1. Ինչո՞ւ է պատմաբաններին անհրաժեշտ հնագիտության և կենսաբանության (գենետիկայի) աջակցությունը՝ նախապատմությունն ուսումնասիրելու համար:

Անհրաժեշտ է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը,  կյանքը և կենդանի օրգանիզմների ուսումնասիրեւթյունները։

 

2. Որո՞նք են եղել մարդկության պատմության հիմնական ձեռքբերումները Հին քարի դարում, ի՞նչ դժվարությունների են հանդիպել։

Տոհմական համայնքի զարգացումը,կրակը, լեզվի, կրոնի ստեղծումը,գործիքների պատրաստումը,վայրի կենդանիների ընտելացումը, իսկ դժվարություններից են եղել արտագաղթումը, կլիմայի փոփոխությունը, սննդի հայթհայթումը, զենքի պատրաստումը և այլն։

3. Ինչո՞վ էին նեանդերթալցիներն ու հոմո սապիենսները տարբերվում նախամարդկանց այլ տեսակներից:

Սնունդ  և կյանքի համար բարենպաստ պայմաններ գտնելու ունակություններով։
4. Ինչու՞ էր կրակի գյուտն այդքան կարևոր:

Կրակի օգնությամբ մարդիկ կարողանում էին տաքանալ,գազաններից պասշտպանվել,ուտելիք պատրաստել,զենքեր և գործիքներ պատրաստել։

 

5. Ինչպե՞ս տեխնոլոգիաները պայմանավորեցին նախամարդկանց կյանքի զարգացումը:

Գործիքներ պատրաստելը, վայրի կենդանիներին ընտելացնելն ու կրակի օգտագործումը քարիդարյան կարևոր տեխնոլոգիական նորարարություններից են և հիշեցնում են մեզ, թե որքան կարևոր էր հարմարվելու կարողությունը մարդու գոյատևման համար։

6. Ինչո՞վ էր կարևոր Հայկական լեռնաշխարհը նախամարդկանց գաղթի ճանապարհին:

Գտնվելով Եվրոպայի և Արևմտյան Ասիայի բանուկ խաչմերուկում՝ Հայկական լեռնաշխարհը եղել է նախամարդկանց գաղթի ճանապարհի կարևոր հանգրվաններից մեկը, իսկ հետո նաև «բաշխիչ կետ»՝ ծառայելով որպես հիմնական տարածք, որտեղից սկիզբ են առել Եվրոպայի և Ասիայի բնակեցումները:

7. Նշե՛ք հնագույն մարդկանց կյանքում կրակի 6 նշանակություն:

Հնագույն մարդկանց կյանքում կրակի 6 նշանակություններից են՝քարանձավների,կացարանների տաքացնելը,վայրի գազաններից պաշտպանվելը,ուտելիք պատրաստելը,գործիքների պատրաստելը,զենքերի պատրաստելը,կրակը երկրպագել են իբրև Աստծու։

Նորքարիդարյան հեղափոխությունը և հայ ժողովրդի կազմավորման սկիզբը

0

Posted by nareksargsyan | Posted in Պատմություն 7.10 | Posted on September 30, 2024

Մարդկանց կյանքում և պատկերացումներում առաջին խոշոր փոփոխությունները տեղի են ունեցել մոտ 12,000 տարի առաջ, երբ անցում կատարվեց Նոր քարի դար կամ Նեոլիթ։ Անցումը Նեոլիթ մի քանի հազար տարի տևեց և միատեսակ չընթացավ աշխարհի բոլոր մասերում: Այն գրեթե համընկավ վերջին սառցի դարաշրջանի ավարտին, որից հետո Երկիրը թևակոխեց ընդհանուր տաքացման, տեղումների ավելացման և ավելի կայուն կլիմայական պայմանների ժամանակաշրջան:

Նորքարիդարյան հեղափոխությունը
Մոտ 12,000 տարի առաջ աշխարհի որոշ մասերում մարդիկ կատարելագործեցին քարե գործիքները: Նրանք սովորեցին մշակել հողը՝ ուտելի բույսեր ստանալու համար բնության վրա հույս դնելու փոխարեն, իսկ կենդանիներին ընտելացնել՝ պարզապես որսալու փոխարեն: Մարդիկ այժմ ոչ միայն օգտագործում էին այն, ինչ գտնում էին բնության մեջ, այլև կարող էին սեփական սնունդ արտադրել։ Այդպիսով՝ յուրացնող հասարակությունից անցում կատարվեց արտադրող հասարակության: Աստիճանաբար հավաքչությունը փոխարինվեց երկրագործությամբ, որի ազդեցությամբ էլ որսորդությունը փոխարինվեց անասնապահությամբ: Ընդհանուր առմամբ՝ Նորքարիդարյան դարաշրջանի ամենաբնորոշ նշաններն են գյուղատնտեսությունը, նստակեցությունն ու տները, արհեստագործությունը, հղկված քարե գործիքներն ու խեցեգործությունը:

Նորքարիդարյան հեղափոխության հետևանքները

Սննդի արտադրությունը նպաստեց բնակչության աճին, իսկ սննդի ավելցուկի արդյունքում զարգացավ փոխանակումը։ Մեկուսացված տոհմական համայնքները միավորվեցին ցեղերի մեջ։ Մարդիկ սկսեցին մշտական բնակավայրեր կառուցել և աստիճանաբար անցան նստակեցության։ Գործիքներով աշխատելը մեծ հմտություն էր պահանջում, ուստի մարդիկ սկսեցին մասնագիտանալ տարբեր արհեստների մեջ։ Նրանք սկսեցին բնակվել ավելի մեծ և կազմակերպված համայնքներում, որոնց մի մասն աստիճանաբար վերածվեց քաղաքների: Զարգացավ և ավելի համակարգվեց կրոնը:
Բնակչության աճը, պարենային պաշարները հաշվառելու և պահպանելու, ինչպես նաև պաշտպանության համար պատեր կամ պարիսպներ կառուցելու անհրաժեշտությունը շուտով հանգեցրին գրերի ստեղծմանը: Ի հայտ եկան նաև հմուտ կառավարիչներ, որոնց ծառայություններն անհրաժեշտ էին համայնքի գոյատևման համար: Մոտ 6,000 տարի առաջ ի հայտ եկան առաջին քաղաքակրթությունները։ Շատ գիտ նականներ քաղաքակրթությունը սահմանում են որպես բարդ մշակույթ, որն ունի վեց բնութագրիչ՝ քաղաքներ, կառավարություն, կրոն, սոցիալական կառույց, գիր և արվեստ: Առաջին քաղաքակրթությունները զարգացան գետերի հովիտներում, որտեղ մարդիկ կարող էին զբաղվել լայնածավալ երկրագործությամբ, որն անհրաժեշտ էր մեծ բնակչությանը կերակրելու համար: Հայտնի ամենավաղ քաղաքակրթությունը զարգացել է Շումերում՝ հարավային Միջագետքում, մոտ Ք. ա. 3500 թ.։ Դրա առաջացումը ազդարարեց նաև Բրոնզի դարի սկիզբը:

Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական օջախները

Նորքարիդարյան ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում տևել է մոտ Ք. ա. X-V հազարամյակներում։ Երկրագործության համեմատաբար վաղ ի հայտ գալու արդյունքում Հայկական լեռնաշխարհը մեծ դեր է ունեցել կայծքարի, կաշվե կոշկեղենի և խաղողագործության տարածման գործում. տեխնոլոգիաներ, որոնք հետագայում կմշակվեն Հարավային Ասիայում և ի վերջո կտարածվեն դեպի Եվրոպա:
Հայկական լեռնաշխարհի նորքարիդարյան բնակավայրերը հիմնականում գտնվում են Արարատյան դաշտում, Արաքսի, Արածանիի և Հայաստանի մյուս մեծ ու փոքր գետերի բարեբեր հովիտներում։ Նորքարիդարյան բնակավայրերից հայտնաբերված նյութերը հիմք են տալիս պնդելու, որ Հայկական լեռնաշխարհը երկրագործության և անասնապահության նախահայրենիքներից մեկն է։ Հնագիտական և գենետիկական հետազոտություններ ւթյունները ցույց են տալիս, որ ժամանակակից հայերն անմիջական հետնորդներն են Հայկական լեռնաշխարհի նորքարիդարյան չության: բնակչության:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Բնութագրի՛ր: Սառցի դարաշրջան • Նորքարիդարյան հեղափոխություն • Բրոնզի դար • Ցեղ Քաղաքակրթություն։

Մարդկանց կյանքում և պատկերացումներում առաջին խոշոր փոփոխությունները տեղի են ունեցել մոտ 12,000 տարի առաջ, երբ անցում կատարվեց Նոր քարի դար կամ Նեոլիթ։ Անցումը Նեոլիթ մի քանի հազար տարի տևեց և միատեսակ չընթացավ աշխարհի բոլոր մասերում:Այն գրեթե համընկավ վերջին սառցի դարաշրջանի ավարտին, որից հետո Երկիրը թևակոխեց ընդհանուր տաքացման, տեղումների ավելացման և ավելի կայուն կլիմայական պայմանների ժամանակաշրջան:

2. Ինչո՞ւ սկզբում ի հայտ եկավ երկրագործությունը, հետո միայն անասնապահությունը:

Մոտ 12,000 տարի առաջ աշխարհի որոշ մասերում մարդիկ կատարելագործեցին քարե գործիքները: Նրանք սովորեցին մշակել հողը՝ ուտելի բույսեր ստանալու համար բնության վրա հույս դնելու փոխարեն,այդ բույսերով սնվեցին իրենք և կերակրեցին կենդանիներին։Դրա համար սկզբում զարգացավ երկրագործությունը,իսկ հետո՝անասնապահությունը։

3. Ի՞նչ փոփոխություններ եղան անասնապահության և երկրագործության
առաջացման արդյունքում։

Մարդիկ այժմ ոչ միայն օգտագործում էին այն, ինչ գտնում էին բնության մեջ, այլև կարող էին սեփական սնունդ արտադրել։ Այդպիսով՝ յուրացնող հասարակությունից անցում կատարվեց արտադրող հասարակության:

4. Ի՞նչ կապ կա գյուղատնտեսության և քաղաքների առաջացման միջև:

Սննդի արտադրությունը նպաստեց բնակչության աճին, իսկ սննդի ավելցուկի արդյունքում զարգացավ փոխանակումը։ Մեկուսացված տոհմական համայնքները միավորվեցին ցեղերի մեջ։ Մարդիկ սկսեցին մշտական բնակավայրեր կառուցել և աստիճանաբար անցան նստակեցության։Մեկուսացված տոհմական համայնքները միավորվեցին ցեղերի մեջ։ Մարդիկ սկսեցին մշտական բնակավայրեր կառուցել և աստիճանաբար անցան նստակեցության։ Գործիքներով աշխատելը մեծ հմտություն էր պահանջում, ուստի մարդիկ սկսեցին մասնագիտանալ տարբեր արհեստների մեջ։ Նրանք սկսեցին բնակվել ավելի մեծ և կազմակերպված համայնքներում, որոնց մի մասն աստիճանաբար վերածվեց քաղաքների:

5. Ինչո՞ւ էին վաղ բնակավայրերը գտնվում գետերի մոտ:

Բնակավայրերը կառուցում էին գետերի մոտ,որովհետև այդ հողերը ավելի բերրի էին և կարող էին  շատ պաշարներ ստանալ։

6. Ինչպե՞ս հնարավոր դարձավ նեոլիթյան (գյուղատնտեսական) հեղափոխությունը:

Ընդհանուր առմամբ՝ Նորքարիդարյան դարաշրջանի ամենաբնորոշ նշաններն են գյուղատնտեսությունը, նստակեցությունն ու տները, արհեստագործությունը, հղկված քարե գործիքներն ու խեցեգործությունը:

Վանի թագավորության վերելքն ու անկումը

0

Posted by nareksargsyan | Posted in Պատմություն 7.10 | Posted on September 30, 2024

Ք. ա. IX դարի վերջից Ասորեստանում սկսվեցին պարբերական խռովություններ, որոնք մեծապես սահմանափակեցին նրա նվաճողական հնարավորութ յունները: Բացի մի քանի արշավանքների Ասորեստանը միառժամանակ խոշոր հարձակումներ չձեռնարկեց ո՛չ դեպի արևմուտք և ո՛չ էլ դեպի հյուսիս։ Այդ ընթացքում սկսվեց Վանի թագավորության ընդարձակման շրջանը: Այն արդեն պատրաստ էր վճռական ճակատամարտի մեջ մտնելու Ասորեստանի հետ՝ Հարավային Ասիայում առաջնորդության, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան կողմով անցնող հիմնական առևտրային ուղիներում գերիշխանության համար:

Կայսրություն կերտողները. Արգիշտի I և Սարդուրի II
Վանի թագավորության տարածքային ամենամեծ ընդլայնման շրջանը համընկնում է Արգիշտի I-ի և նրա որդու՝ Սարդուրի II-ի գահակալության հետ: Պետության ծավալումը կատարվեց ռազմական կազմակերպվածության բարձր
մակարդակի և թարմացված սպառազինության միջոցով:
Արգիշտի I (Ք. ա. 786-764) արքան, գահ բարձրանալով, շարունակեց հոր ակտիվ նվաճողական քաղաքականությունը հատկապես հյուսիսային ուղղությամբ: Այս տարածքները, բացի ռազմական նշանակությունից, պետության համար տնտեսական մեծ նշանակություն ունեին: Ք. ա. 782 թ. Արգիշտիի զորքերն անցան Արաքս գետը, հաստատվեցին Սևանի ավազանում: Տարածաշրջանում ամրապնդվելու նպատակով նույն թվականին կառուցվեց Էրեբունի (Երևան) քաղաք-ամրոցը: Ռազմական գործողությունների մյուս կարևոր ուղղությունները հարավային և արևմտյան ուղղություններն էին: Այս արշավանքները ևս պսակվեցին հաջողությամբ, իսկ դա նշանակում էր շահերի բախում անմիջապես Ասորեստանի հետ։ Արդյունքում Ասորեստանը զրկվեց փոքրասիական երկաթի և այլ մետաղների հանքավայրերից, ինչպես նաև հիմնական առևտրային ուղիները վերահսկելու հնարավորությունից։ Ուշագրավ է, որ Արգիշտիի կառավարման տարիներին ռազմական արշավանքները նախկինի պես տարին մեկ անգամ չէին լինում. միևնույն տարում անգամ մի քանի ռազմարշավ էր կազմակերպվում, ընդ որում՝ միաժամանակ տարբեր ուղղություններով։ Սա ևս հզորութ յան ցուցանիշ է։ Մի շարք ռազմական արշավների միջոցով թագավորությունը կլանեց նոր տարածքներ: Ք.ա. VIII դարում վերահսկողություն սահմանվեց Հայկական բարձրավանդակի տարածքի մեծ մասի վրա՝ Եփրատ գետից մինչև Սևանա լիճը: Այդուհետ, մի տևական շրջան, Վանի թագավորությունը տարածաշրջանի ուժեղագույն պետությունն էր, որն արդեն վերածվել էր կայսրության։
Վանի տերությունն աննախադեպ վերելքի հասավ և տարածքային հսկայական աճ արձանագրեց Սարդուրի II (Ք.ա. 764-735) արքայի օրոք: Դա արտացոլվեց արքայի տիտղոսաշարում. Սարդուրի II-ը միաժամանակ կրում էր «արքայից արքա» և «երկրների արքա» տիտղոսները: Տևական մի շրջան Վանի թագավորության գերիշխանությունն Հարավային Ասիայում հակազդեցության չէր հանդիպում: Սակայն Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակը շուտով փոխվեց, երբ Ասորեստանում գահ բարձրացավ Թիգլաթպալասար III արքան:

Վերաբնակեցումների քաղաքականությունը
Վանի թագավորության նվաճողական քաղաքականությունը միշտ չէ, որ հարթ էր ընթանում. հաճախ հանդիպում էր տեղական կատաղի դիմադրության: Դրան հակազդելու համար դեռ Իշպուինի արքայի ժամանակներից Վանի թագավորները կիրառում էին նվաճված բնակչության զանգվածային տեղափոխությունների քաղաքականությունը՝ մարդկանց վերաբնակեցնելով տերության այլ տարածքներում։ Վանի արքաների թողած արձանագրությունների մոտավոր տվյալներով՝ տերության գոյության ընթացքում գերեվարված կամ վերաբնակեցված բնակչության թիվը հասնում է շուրջ 700 հազար մարդու: Ընդ որում՝ դրանից շուրջ 500 հազարը եղել է Հայկական լեռնաշխարհի ներքին շրջաններից տեղահանված բնակչությունը: Այսպիսով՝ հարկադիր տեղահանումները կամ վերաբնակեցումները նվաճված ժողովուրդների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու միջոց էին:
Հարկադիր վերաբնակեցումներն ունեին այլ նպատակներ ևս։ Այդպիսի վերաբնակեցումներով փորձում էին նպաստել գյուղատնտեսական տեխնոլոգիաների տարածմանը կամ նոր հողերի մշակմանը: Ավելի կարևոր նպատակ էր թագավորության ժողովրդագրական և լեզվական միասնացման խնդրի լուծումը: Դրա արդյունքում ձևավորվեց ավելի միատարր հասարակություն: Այսպիսով՝ վերաբնակեցումներն ինքնանպատակ չէին. կառավարությունը մանրակրկիտ ծրագրել էր դրանք հնարավորինս արդյունավետ դարձնելու համար: Կայսերական կառավարիչները ծրագրում էին բնակչության տեղափոխությունները՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական և մշակութային հանգամանքները: Այդ կերպ ամրապնդվում էր երկրի քաղաքական միասնությունը, ճնշվում էին հնարավոր ապստամբությունները:

Թագավորության
թուլացումն ու անկումը

Ք. ա. 745 թ. Ասորեստանում գահ բարձրացավ Թիգլաթպալասար III արքան: Վերջինս մի շարք վերափոխությունների շնորհիվ կարողացավ կրկին ոտքի կանգնեցնել Ասորեստանը: Նրա վերափոխությունների մեջ կարևոր էր ռազմական ուղղությունը: Բանակի գլխավոր ուժը դարձավ մշտական զորքը՝ «արքայական գունդը», որը պահվում էր կենտրոնական իշխանության միջոցներով: Ասորեստանի և Վանի թագավորության միջև բախումն անխուսափելի էր: Սարդուրի II-ը պարտություն կրեց և կորցրեց վերահսկողությունը հարավային ու հարավ-
արևմտյան նահանգների և կարևոր առևտրային ուղիների նկատմամբ: Նրա իրավահաջորդ Ռուսա I-ը (Ք. ա. 735-713) ներքին և արտաքին պայքարի դժվարին պայմաններում միառժամանակ կարողացավ վերականգնել Վանի թագավորության սասանված ուժն ու իշխանությունը: Արքան ստիպված էր պայքարել երեք ճակատով՝ կենտրոնախույս ուժերի, կիմմերական ցեղերի ներխուժումների և ասորեստանյան սպառնալիքի դեմ միաժամանակ: Զգույշ քաղաքականություն վարելով՝ Ռուսան միառժամանակ խուսափեց Ասորեստանի
հետ առճակատումից, մեծ կորուստներով շեղեց կիմմերական արշավանքների ուղին և վերամիավորեց երկիրը: Սակայն Ասորեստանի նոր արշավանքը չուշացավ։ Ք. ա. 714 թ. Ասորեստանի Սարգոն II արքան մեծ բանակով ներխուժեց Վանի թագավորություն: Վճռական ճակատամարտում Ռուսան պարտություն կրեց։ Ամենամեծ կորուստը Մուսասիրի գրավումն էր ու Խալդիի տաճարի թալանը: Բայց չնայած պարտությանը՝ Վանի թագավորությունը չկործանվեց։ Ընդհակառակը, հաջորդ
արքաներին հաջողվեց վերականգնել թագավորության տարածքները՝ վերանվաճելով նաև Մուսասիրը։ Իսկ քանի որ թե՛ Վանի թագավորության, թե՛ Ասորեստանի համար հայտնվել էին նոր և վտանգավոր հակառակորդներ (կիմմերներ, սկյութներ և մարեր), ապա երկու մրցակից տերությունների միջև լարվածությունը թուլացավ, և հարաբերությունները կայունացան:
Վանի վերջին արքաների գործունեության մասին կցկտուր տեղեկություններ կան, ուստի թագավորության կործանման մասին պատկերացումներն էլ հստակ չեն: Մինչ օրս այդ հարցում գիտնականները միակարծիք չեն: Բազմաթիվ վարկածներից մեկն այն է, որ Վանի թագավորությունը կործանվել է մարերի, բաբելացիների և սկյութների դեմ մղած պայքարում: Մեկ այլ վարկածի համաձայն՝ թագավորությունը կործանվել է Ք. ա. VII դարի սկզբին՝ ներքին պատերազմների, քաղաքական մասնատումների պատճառով։ Սակայն մեկ ուրիշ վարկած էլ պնդում է, որ Վանի թագավորությունն իրականում չի կործանվել. տեղի է ունեցել ընդամենը արքայատոհմի փոփոխություն։
Վանի թագավորության անվան հիշատակություն գտնում ենք նաև Բեհիսթունյան եռալեզու արձանագրության մեջ։ Այն անվանվում է Ուրաշտու՝ բաբելոներեն, Արմինա՝ պարսկերեն և Հարմինույա՝ էլամերեն: Բոլոր դեպքերում էլ խոսքը Հայաստանի մասին է:
Ինչո՞ւ է դա կարևոր այսօր
Վանի թագավորության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում
գերիշխող տարրն արդեն հայերն էին: Նրանք հետագայում Վանի թագավորության տարածքում և Վանի թագավորության ժառանգության հիման վրա ստեղծեցին մի նոր թագավորություն՝ Երվանդական թագավորությունը։ Այսպիսով՝ Վանի թագավորության ձևավորման և կայացման պատմությունը Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերի համախմբման, միաձուլման և հայ ժողովրդի կայացման պատմությունն է։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Սարդուրի I և Իշպուինի արքաների արձանագրությունների միջև:

Սարդուրի 1-ը հաջողությամբ է դիմակայել Ասորեստանի արշավանքներին,ընդարձակել և ամրապնդել է թագավորության սահմանները։Իշպուինին առաջինն էր,որ ուրարտական լեղվին փսրձում է հարմերեցնել,ասուրական բևեռագրերը։Մեր պատմական աղբյուրները հիմնականում  այդ  ուրարտական արձանագրություններն են։

2. Ի՞նչ եզրակացություն կարող եք անել Սարդուրի I արքայի նշած «Նաիրիի արքա» և Իշպուինի արքայի նշած «արքա Բիաինիլի (երկրի)»
ձևակերպումներից։

Ըստ արձանագրությունների Սարդուրի I-ը մեծարվել է «մեծ արքա»,«տիեզերքի արքա»,«Նաիրի երկրի արքա»,բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա»։

3. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Իշպուինի արքան կարևոր համարումբ
հիշատակել «իշխան Տուշպա քաղաքի» տիտղոսը:

 

4. Ինչպե՞ս հաջողվեց Արգիշտի I և Սարդուրի II արքաներին Վանի թագավորությունը
վերածել տարածաշրջանի ուժեղագույն պետության

5. Ինչո՞ւ էր Վանի կառավարությունը վերաբնակեցումներն իրագործելիս մանրակրկիտ ծրագրում դրանք
6. Ինչո՞ւ էր Սարգոն II-ի կողմից Մուսասիրի նվաճումը Վանի թագավորության համար ամենամեծ կորուստը:
7. Ինչո՞վ էր պայմանավորված Վանի արքաների կողմից իրագործվող հարկադիր տեղահանության և վերաբնակեցման քաղաքականությունը:

8. Ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ Ասորեստանի համար փոքրասիական
երկաթի և այլ մետաղների հանքավայրերից, ինչպես նաև հիմնական առևտրային ուղիները վերահսկելու հնարավորությունից զրկվելը:

 

9. Որո՞նք էին Վանի թագավորության անկման ներքին և արտաքին պատճառները:

Սարդուրի II-ը պարտություն կրեց և կորցրեց վերահսկողությունը հարավային ու հարավ-
արևմտյան նահանգների և կարևոր առևտրային ուղիների նկատմամբ: Նրա իրավահաջորդ Ռուսա I-ը (Ք. ա. 735-713) ներքին և արտաքին պայքարի դժվարին պայմաններում միառժամանակ կարողացավ վերականգնել Վանի թագավորության սասանված ուժն ու իշխանությունը: Արքան ստիպված էր պայքարել երեք ճակատով՝ կենտրոնախույս ուժերի, կիմմերական ցեղերի ներխուժումների և ասորեստանյան սպառնալիքի դեմ միաժամանակ: Զգույշ քաղաքականություն վարելով՝ Ռուսան միառժամանակ խուսափեց Ասորեստանի
հետ առճակատումից, մեծ կորուստներով շեղեց կիմմերական արշավանքների ուղին և վերամիավորեց երկիրը: Սակայն Ասորեստանի նոր արշավանքը չուշացավ։ Ք. ա. 714 թ. Ասորեստանի Սարգոն II արքան մեծ բանակով ներխուժեց Վանի թագավորություն:

домашнее задание

0

Posted by nareksargsyan | Posted in Русский язык 7.10 | Posted on September 28, 2024

Школа, листья, урожай, каштан, листопад, холод, дождь, тыква, шапки

Школы начинаются осенью.

Листья падают с деревьев.

Сбор урожая начинается осенью.

Каштаны падают с деревьев.

Листопад начинается осенью.

Осенью погода становится холодной.

Осенью начинается дождь.

Тыква также является одним из осенних овощей.

Люди обычно начинают ставить шапки осенью.

Աշխարհագրություն

0

Posted by nareksargsyan | Posted in Աշխարհագրություն | Posted on September 28, 2024

1
ՄԸ
Դուք գիտեք, որ երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա բնածին ոլորտները`
քարոլորտը, մթնոլորտը, ջրոլորտը, կենսոլորտը, ստեղծում են այն միջավայրը, որտեղ
ձևավորվել և զարգանում է մարդկային հասարակությունը: Այդ միջավայրը կազմող բնական
տարրերի մի մասը, օրինակ, Արեգակից և երկրի ընդերքից ստացվող էներգիան, մթնոլորտային
տեղումների քանակը, մակերևութային ջուրը, երկրի մակերևույթի բնույթը, օրգանական
աշխարհը բնական միջավայրում ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն
են ստեղծում այդ միջավայում մարդու ապրելու և կենսագործունեության համար: Այդ բոլորը
միասին կոչվում են բնական պայմաններ:

Ճառագայթ և անկյուն

0

Posted by nareksargsyan | Posted in Երկրաչափություն 7.10 | Posted on September 27, 2024

Տեսական մասը կրկնեք այստեղ․

Առաջադրանքներ

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)OE ճառագայթը AOB անկյունը տրոհում է երկու անկյան։ Գտեք <AOB-ն, եթե՝ <AOE=440 , <EOB=770 ։

2)OC ճառագայթը AOB անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը երեք անգամ փոքր է մյուսից։ Գտեք այդ անկյունները, եթե <AOB=1200 ։

3)OC ճառագայթը AOB անկյունը տրոհում է երկու անկյան։ Գտեք COB անկյունը, եթե <AOB=780, իսկ AOC անկյունը 180 -ով փոքր է BOC անկյունից։

Լրացուցիչ աշխատանք․

0

Posted by nareksargsyan | Posted in Կենսաբանություն 7.10 | Posted on September 26, 2024

1. Ո՞ր սննդի վրա սնկեր զարգացան:
Բորբոսասնկերը հաճախ հեշտ է հանդիպել երկար ժամանակ դրսում թողնված սննդամթերքի կամ այլ օրգանական նյութերի մնացորդների վրա` սովորական բորբոսի տեսքով
2. Ի՞նչ գույն ունեն բորբոսները:
Բորբոսները լինում են կանաչ, սպիտակ, մողրագույն սև գույների։
3. Ի՞նչի մասին կարող են վկայել բորբոսների գույնի տարբերությունները:
Օրինակ՝ Մոխրակապույտ բորբոսը լինում է սննդամթերքի վրա։ Սևը առաջանում է մութ և խոնավ միջավայրում և վնասակար է առողջությանը։ Գունը վկայում է իր վնասակարության աստիճանի մասին։
4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բորբոսի աճի համար:
Խոնավության, ոչ արևկոտ պայմկաններից և ալյն

My hobby

0

Posted by nareksargsyan | Posted in English 7.10 | Posted on September 26, 2024

I have many hobbies, but most of all I prefer riding a bicycle. I like riding a bicycle very much. I repair my bike myself and pay attention to every detail. I wash my bike every 2-3 days. I can talk for hours about the bike. I also go to the skate park with my friends and learn tricks there.

Միանդամի հասկացությունը։ Միանդամի կատարյալ տեսքը

0

Posted by nareksargsyan | Posted in Հանրահաշիվ 7.10 | Posted on September 26, 2024

Միանդամ անվանում են հանրահաշվական արտահայտություն, որը իրենից ներկայացնում է թվերի և բնական աստիճան բարձրացրած փոփոխականների արտադրյալ:

Միանդամների օրինակներ՝

3ab; 15a2xy3; a2xy3 /7; −3xy2⋅(2/3)4x3ab4; 1,9anbn

Միանդամներ են հանդիսանում նաև բոլոր թվերը, փոփոխականները և փոփոխականների աստիճանները:

Օրինակ՝

0; 3; −0.5; x; a; b2; an

Ասում են, որ փոփոխական պարունակող ոչ զրոյական միանդամն ունի կատարյալ տեսք, եթե այն ունի միայն մեկ թվային արտադրիչ, իսկ յուրաքանչյուր փոփոխական հանդես է գալիս միայն մեկ անգամ՝ գրված որոշակի աստիճանի տեսքով:   

Ցանկացած միանդամ կարելի է գրել կատարյալ տեսքով:

Դրա համար պետք է.

1. բազմապատկել բոլոր թվային արտադրիչները, և տեղադրել ստացված արտադրյալը առաջին տեղում,

2. բազմապատկել նույն տառային հիմքով բոլոր աստիճանները,

3. բազմապատկել մյուս տառային հիմքերով բոլոր աստիճանները, և այլն:

Կատարյալ տեսքով գրված միանդամի թվային արտադրիչը կոչվում է միանդամի գործակից:

Տրված միանդամը և նրա առջև մինուս նշան դրված միանդամը կոչվում են հակադիր միանդամներ:

Օրինակ՝ 3a2bc և −3a2bc միանդամները հակադիր են:

Կատարյալ տեսքի ոչ զրոյական միանդամի կարգ է կոչվում նրա մեջ մտնող բոլոր տառերի աստիճանների գումարը: 0-ից տարբեր թիվ հանդիսացող միանդամը համարվում է զրո աստիճանի միանդամ:

Օրինակ՝ 3a2b-ն երրորդ կարգի միանդամ է, 3c-ն առաջին կարգի միանդամ է, 3a3b-ն չորրորդ կարգի միանդամ է, իսկ −5,7,−0.3 թվերից յուրաքանչյուրը հանդիսանում է զրո կարգի միանդամ:

Առաջադրանքներ․

1)Փոփոխականների տվյալ արժեքների դեպքում հարմար եղանակով հաշվե՛ք
միանդամի արժեքը.

ա) 2ab, երբ a = 3, b = 0.5

Լուծում՝

2x3x0,5=3

Պատ՝․3

բ) 6xy, երբ x = 5/3, y =1/10,

Լուծում՝

6×5/3×1/10=1

Պատ՝․1

գ) 2abc, երբ a = 4, b = 1/7, c = 0,

Լուծում՝

2x4x1/7×0=0

Պատ՝․0

դ) abac, երբ a = 5, b = 3, c = 7

Լուծում՝

5x3x5x7=15×35=525

Պատ՝․525

2)Միանդամը գրել պարզ տեսքով.

ա) 1ac=ac

բ) 0xy5=0

գ) 5c6d=30cd

դ) ab1m=abm

ե) a5b(−3)c(−4)=60abc

զ) 12a1/3bc(−1/4)d=-abcd

3)Պարզե՛ք միանդամի կարգը.

ա) 5ab,

2-կարգ

բ) 6xyz,

3-կարգ

գ) ka2chka

6-կարգ

դ) het,

3-կարգ

ե) -7aparan,

6-կարգ

զ) 2erku։

4-կարգ

Լրացուցիչ աշխատանք (տանը).

Սեպտեմբերի մաթեմատիկական ֆլեշմոբ․

Skip to toolbar