Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորստի (կորչել) պատճառ դառնալ:

Աշխատող (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային անց ու դարձի (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքը (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների  (մոլորել) վրա է շատ:

Ֆիզիոլոգները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

2. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհի (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը(արագ), և ժամանակը երկրայինի համեմատ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրություն (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության  ցնծումը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

3.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են  խոչընդոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր  շնորհքդ թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

Նրբանկատ մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ շնորհքով մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

4. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

…(Նյու Յորքի) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանողի), որը սիրալիր … (ժպիտով) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուների) ձեռքերը: Այդ … (ձևով) 8643-րդ … (հաճախորդին ) … (ողջունելուց) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի … (ռեկորդը) գերազանցեցի:

Հավանաբար…(քչերին) է հայտնի, որ 1907…(թվականին) Սպիտակ…(տուն տան) մի…(ընդունելության) ժամանակ…(ԱՄՆ-ի) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513…(մարդու) ձեռք:

5. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն…(ծովից) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք… (ջրերերի)՝…(ալիքների) կապտականաչավուն…(լուսարձակման)…(տեսքով): Ծովային…(լուսարձակուման) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսերի), այնպես էլ…(կենդանիների) հատկություն ունեն: Նրանք…(արևային) էներգիան լուսային…(էներգիայի) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիայի)… (հետևանքով) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն ջերմային)…(արտադրությունով):

6. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

7. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:

Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին: