Category Archives: Բնագիտություն

Բնագիտության հաշվետվություն

Ես սիրում եմ բնագիտություն առարկան: Բնագիտությունը հետաքրքիր է, քանի որ մենք հետաքրքիր փաստեր ենք գտնում մայրցամաքների, տարբեր երկրների մասին: Ես սիրում եմ, երբ ես իմ դասարանի հետ անում եմ բնագիտական աշխատանքներ բակում՝ ջրում ենք ծաղիկները, հավաքում ենք աղբը, տնկում ենք ծաղիկներ: Հետաքրքիր բնագիտական փորձեր ենք անում և այլն: Ես միշտ մասնակցում եմ ֆլեշմոբերին:

Բնագիտական փորձ

Քացախով և ձվով փորձ

Օսլայով փորձ



ՀՀ- մարզերը և մարզկենտրոնները

Տավուշի մարզ-մարզկենտրոնը Իջևանշ

Շիրակի մարզ-մարզկենտրոնը Գյումրի

Արագածոտնի մարզ-մարզկենտրոնը Աշտարակ

Գեղարքունիքի մարզ-մարզկենտրոնը Գավառ

Կոտայքի մարզ-մարզկենտրոնը Հրազդան

Վայոց ձոր-մարզկենտրոնը Եղեգնաձոր

Սյունիքի մարզ-մարզկենտրոնը Կապան

Արարատի մարզ-մարզկենտրոնը Արտաշատ

Արմավիրի մարզ-մարզկենտրոնը Արմավիր



Ամերիկայի մասին տեղեկություն

Ամերիկան Ասիայից տեղափոխված մարդկանցովսկզբնապես բնակեցվել է 42-ից 14 հազար տարիներ առաջ։ Ամերիկյան բնիկ ժողովուրդների թվաքանակում էսկիմոսների / ինուիտների գաղթի վերջին ալիքը մ.թ.ա. մի քանի հազարամյակներ առաջ էր (ավանդույթի համաձայն, բացառությամբ էսկիմոսների և ալեութների, նրանք կրում էին եվրոպացիների կողմից տրված ամերիկյան հնդկացիներ սխալ անունը)։ Ամերիկայում առաջին եվրոպացի հայտնվողները հայտնի նավաստիներն էին՝ վիկինգներըԼեյֆ Էրիկսոնի գլխավորությամբ։ Այնուամենայնիվ, Ամերիկայի հայտնագործումուը ավանդաբար տրվում է Մեծ աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանին` 1492 թվականին, երբ Քրիստոփոր Կոլումբոսի արշավախումբը հասավ Վեստ Ինդիայի կղզիներ։ Ամերիկայի եվրոպական գաղութացումը հանգեցրեց մի շարք մինչկոլումբոսյան քաղաքակրթությունների ոչնչացմանը, Ամերիկայի հնդկացիների ժողովրդագրական աղետինՀին աշխարհից աֆրիկյան ստրուկների զանգվածային ներմուծման։ Ամերիկայի տարբեր տարածքներ հայտնագործությունների և նվաճումների արդյունքում բաժանվեցին եվրոպական տերությունների` ԻսպանիայիՊորտուգալիայիԱնգլիայիՖրանսիայիՆիդեռլանդների և Ռուսաստանի միջև։



Բնագիտական փորձ



ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ։ Նյութերի քիմիական հատկություններն ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվող ճյուղը (գիտությունը):
Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ: Որքան էլ մեծ կամ փոքր լինի երկաթյա մեխը, միևնույնն է, նա ունի ժանգոտելու հատկություն:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ: Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Մոլեկուլներն ունեն այն քիմիական հատկությունները, որոնք ունի տվյալ նյութը:
Եթե մի քանի միլիգրամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) լցնենք ջրով լի բաժակի մեջ, ապա ջուրը կգունավորվի: Դա բացատրվում է նրանով, որ կալիումի պերմանգանատի մոլեկուլները տարածվում են ջրի ամբողջ ծավալով մեկ:
Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն:
Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլե-կուլները տարածվում են օդում:
Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։

Թեև մո լեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։
Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ուքանակի ատոմներից։
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։
Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի
ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյու֊թերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։



Քացախով և ձվով փորձ



Բնագիտության Հաշվետվություն

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ

Մայրցամաքներ, աշխարհամասեր

Օդային զանգված, Կլիմայական գոտիներ

Հող

Բնագիտության հաշվետվություն

«ինչպե՞ս պահպանել և փրկել մեր մոլորակը»

Երկրաշարժի մասին

Ի՞նչ հիմնախնդիրներ ունի երկիր մոլորակը

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Օսլայով փորձ



Օսլայով փորձ



Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Մեր շուրջն անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ:

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ:

Երևույթները լինում են  ֆիզիկական և քիմիական:

Այն երևույթները, որոնց ընթացքում    նյութերը  փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում   նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում: Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝շաքարի, կերակրի աղի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի կոտրվելը, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Ֆիզիկական երևույթները լինում են՝

Մեխանիկական օրինակ՝ (մարմինների շարժումը),

Ջերմային (գոլորշացումը, անձրևի, ձյունի, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),

Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկումը)

Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),

Էլեկտրական (կենցաղային սարքեը, կայծակը),

Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:

Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:Այն երևույթները, որոնց ընթացքում    նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով   նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

Քիմիական երևույթների օրինակներ են՝

Վառելանյութի այրվելը

Երկաթի ժանգոտելը և այլն:

Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև  քիմիական ռեակցիաներ:

Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթներն են.

Գույնի փոփոխությունը: Օրինակ՝լուցկու հատիկի այրման ընթացքում   նրա գույնը փոխվում է:

Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:

Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում  է տհաճ հոտ:

Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:

Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած   նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:

Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:

Նստվածքի առաջացումը կամ անհետացումը:



Ի՞նչ հիմնախնդիրներ ունի երկիր մոլորակը

Համամոլորակային հիմնախնդիրներ կամ Գլոբալ խնդիրներ՝ արդիականության համամարդկային խնդիրներ, որոնք շոշափում են ներկա և ապագա սերունդների կենսական շահերը, և որոնց լուծումը պահանջում է բազմաթիվ պետությունների համատեղ ջանքերը։Այդ խնդիրներից կարևորներն են մեր մոլորակի բնակ­չության ժողովրդագրական իրավիճա­կի կտրուկ փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը, միջազգային ահաբեկչության ու թմրամոլության լայն տարածումը։ Այդպիսի խնդիրներն անվանում են գլոբալ հիմնախնդիրներ։

Նրանց լուծումը հնարավոր է միայն բոլոր երկրների (ինչպես զարգացած և հարուստ, այնպես էլ թույլ զարգացած և աղքատ) համատեղ և նպատակասլաց ջանքերի շնորհիվ։

Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը։ Իրենց բնույթով համամոլորակային հիմնախնդիրները տարբեր են, սակայն բոլորը համակված են մարդկության աշխարհագրական միասնության և կենսակայունության գաղափարով։

Մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները.

  • միջազգային խաղաղության հաստատումը,
  • շրջապատող միջավայրի պահպանումը,
  • երկրագնդի բնակչությունը սննդամթերքով ապահովելը,
  • Համաշխարհային օվկիանոսի և տիեզերական տարածության յուրացումը,
  • հումքի և էներգետիկական պաշարների ապահովումը։

 



Next page →