Category Archives: Ընթերցարան

Նոր տարին Անգլիայում․Ավանդույթներ և սովորույթներ

Նոր տարին ԱնգլիայումԱվանդույթներ և սովորույթներ

Անգլիան, որը Միացյալ թագավորության մեծ մասն է կազմում, նշում է Նոր տարին Հունվարի 1-ին։  Այդ օրը՝ որպես Նոր տարի, առաջին անգամ հայտարարվել է 1752 թվականին։ Իսկ մինչ այդ Անգլիան նշում էր իր Նոր տարին Քրիստոսի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին: Անգլիայի պատմության մեջ Նոր տարին տարբեր ժամանակաշրջաններում նշվել է  տարբեր ամսաթվերին: Այնուամենայնիվ, մի ընդհանուր տեսակետ միշտ նույնն է եղել․ Նոր տարվա տոնակատարությունն իր հետ մեծ ուժ և ոգևորություն է բերել բոլորին։Read more: Նոր տարին Անգլիայում․Ավանդույթներ և սովորույթներ



Ինչպես են Ձմեռ պապին անվանում աշխարհի տարբեր երկրներում

Նոր տարվա գլխավոր խորհրդանիշներից մեկը Ձմեռ պապն է։ Ամանորի գալուն պես բոլորս սպասում ենք այդ հեքիաթային պապիկին եւ նրա նվերներին։ Երեխաները նամակներ են գրում, իսկ մեծերը թաքուն հավատում նրա մոգական հրաշքներին։

Իսկ ինչ անուններ ունի Ձմեռ պապը աշխարհի տարբեր երկրներում։ Չէ որ աշխարհի որ կետում լինենք, մենք դիմում եք այս բարի ծերուկին։ 2017-ին Ձմեռ պապը կկատարի մեր ցանկությունները, եթե իմանաք նրա անունները տարբեր երկրներում։

ԱՄՆ 

Սանտա Կլաուս

Իտալիա

Բաբբո Նատալե

Ֆրանսիա 

Պեղ Նոել

Հոլանդիա 

Սինտերկլաս

Անգլիա

Հայր Սուրբ Ծնունդ (Father Christmas)

Շվեդիա

Յուլտոմտե

Լեհաստան

Սուրբ Նիկոլայ (Նիկողայոս)

Վրաստան

Թովլիս բաբուա

Չինաստան

Շան Դան Լաոժեն

Ռուսաստան

Դեդ Մորոզ

Բելառուս

Զյուզյա

Մոնղոլիա

Ուվլին Ուվգուն

Ամանորը պայթուցիկ նյութերով ու հրավառությամբ դիմավորելու ավանդույթը եկել է Ասիայի ժողովուրդներից, առաջին հերթին՝ Չինաստանից։ Այնտեղ կարծում էին, որ վառոդի պայթյունի բարձր ձայնն ու արձակած պայծառ լույսը վանում են չար ոգիներին։ Ավելի ուշ այս ավանդույթը տարածվեց ամբողջ աշխարհում։

 



Կանաչ եղևնի

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղենու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

 



Հայ ժողովրդական հեքիաթ «Ճնճղուկը»

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուրս է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝Read more: Հայ ժողովրդական հեքիաթ «Ճնճղուկը»



Մխիթար Սեբաստացի

Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին 
Մխիթարյան միաբանության հիմնադիրն է: 
Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բացատրական բառարանը նշանակալի երևույթ է համաշխարհային բառարանագրության մեջ: 
 
Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 

Read more: Մխիթար Սեբաստացի



Հանս Քրիստիան Անդերսեն | Վայրի կարապներ

Թագավորն ունի տասնմեկ որդի և մեկ դուստր, որի անունն է Էլիզա: Բոլորը երջանիկ էին, քանի դեռ չէր հայտնվել կախարդ խորթ մայրը: Նա գյուղ է ուղարկում Էլիզային, իսկ եղբայրներին դարձնում է սպիտակ կարապներ: Նրանք թռչում-հեռանում են: Էլիզան օր-օրի ավելի է գեղեցկանում, սակայն շատ է տխրում՝ հիշելով իր եղբայրներին: Երբ նա վերադառնում է դղյակ, խորթ մայրը երեք դոդոշների օգնությամբ փորձում է այլանդակ դարձնել Էլիզային: Սակայն դոդոշները դիպչելով Էլիզային վերածվում են կարմիր կակաչների: Այդ ժամանակ խորթ մայրը ցեխ է քսում քնած Էլիզայի դեմքին, այնպես որ անգամ հայրը առավոտյան չի ճանաչում իր աղջկան և վտարում է դղյակից:Read more: Հանս Քրիստիան Անդերսեն | Վայրի կարապներ



Հայր Բոնամիի հեքիաթը /Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ/

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր: Ահա այդ հեքիաթը.                                                                                  Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:Read more: Հայր Բոնամիի հեքիաթը /Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ/



Աշուն

  • -Աշուն բարև ոնց ես քո  տերևները շատ շատ սիրուն են -դու շատ սիրուն եղանակ ես
  • -Շնորակալ եմ: Հիմա աշուն է ին՞չու ես դեռ  պատից

-կախված:

  • -Որովհետև մի օր էլ ես կդեղնեմ:
  • -Լավ հուսով եմ կհանդիպենք:


Կառլսոն

«Կառլսոն» Աստրիդ Լինդգրեն