- Լրացրե’ք բաց թողնված տառերը, երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Վարձու, կարգազանց, բարձրություն, անջրդի, տախտակ, բացօթյա, անդորրություն, դարբին, սիգապանձ, սանդուղք, վարչապետ, խորդուբորդ, կմախք, կծկտուր, ճեպընթաց, դշխոյական, ելևէջ, կեսօր, թախծոտ, օրիորդ, անբախտ, հարթավայր,
2. Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, անբողջովին, ամբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճամբար, անպայման, ամպրոպ:
3. Կետերի փոխարեն գրի՛ր է, ե կամ ո:
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, որբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա, էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից, մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս:
4. Տրված բառերը ըստ անհրաժեշտության գրի՛ր միասին, անջատ, կամ գծիկով։
Արագ-արագ, հյուրընկալություն, յոթանասուներեք, տեղի-անտեղի,
մուգ կարմիր, հյուսիս-արևելք, դեմ դիմաց, ուշ-ուշ, ըստ արժանվույն, դուրս
մղել, ծառից ծառ, քանի որ, կողք-կողքի, կապտականաչ, մի քանի, լեփ
լեցուն, տեղից տեղ, լեռնաշխարհ, երկկենցաղ, սպիրտայրոց, երկու երրորդ, փայտփորիկ, հյուսիս-արևմտյան, ի սկզբանե, փոք ինչ, հողանցում, ծափ տալ, ոտքից գլուխ։
5. .Ըստ անհրաժեշտության լրացնել ղ կամ խ։
Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տախտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։
6..Ըստ անհրաժեշտության լրացնել ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։
7..Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր:
Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:
8Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:
Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:
Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:
Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:
Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյուն ու բողոքը:
Ջրի ճողփյուն լսվեց․ ուրեմն մոտեցել ենք:
Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում: Մոտիկից լսվող ճարճատյունն անակնկալի բերեց բոլորին:
9. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր։