Monthly Archives: September 2022

Մաթեմատիկայի Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հղում 1

Հղում 2

Հղում 3

Հղում 4

Հղում 5

Հղում 6

Հղում 7

Հղում 8

Հղում 9



 Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Տարափ-հորդ անձրև

դարսել-շարել իրար վրա

գիրկ-Կրծքի և բացված ձեռքերի միջի տարածությունը

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվել

սնավ-սնվել

քնավ-քնել

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Ոսկի տերև բառը նշանակում է ոսկու գույն ունեցող,այսինքն դեղին  տերև:

Անտառում ոտքերիս տակ խշխշում էին ոսկի տեևները:

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

(197) Աշուն – YouTube

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

(197) Աշուն – YouTube



Հարցեր և առաջադրանքներ

Որոնք էին առաւին պետությունները:

Հին Եգիպտական թագաորությունը, շումերը, աքադը և այլ պետությունները:

Ինչպես էր բացատրում նախամարդը բնության անհասկանալի երևույթները:

Մարդը սկսում է նմանվել բանական մարդու, շորեր կարել և հագնել:

 



Մաթեմատիկա 09.28.2022

Վարժ. 267

Կատարեք գործողությունները:

Ա) 30×47+80+16=1506

Բ)123×20-1024:8=2332

Գ)11916:18-2348:4=75

Դ)97+85×30-294=2353

Ե)(120-84) : (68-62)=6

Զ)(25+34) x (85-79)=354

Խնդիր. 272
Միևնույն քաղաքից միևնույն ուղությամբ դուրս եկան երկու մեքենաներ: Նրանցից մեկը 1ժամում անցնում էր 65կմ, երկրորդը 80 կմ: Որքան կլինի նրանց հեռավորություն 7 ժամ հետո:

Լուծում՝

65×7=455

80×7=560

560-455=105

Պատ՝. 105:

Խնդիր. 274

Հանքային ջուր լցնող սարքերից մեկը 1 րոպեում լցնում է 50  շիշ, իսկ մյուսը 10 շշով ավելի: Քանի ժամում  երկու սարքերը միասին կլցնեն 13200 շիշ:

Լուծում՝

50+10=60

50+60=110

13200:110ю120

120:2=60

Պատ՝.60:



ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-ընկան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ- ցանել

քող կապել-կապել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը նկարագրում է աշնան գալը, ասում է, որ երկինքը մթնում է, ծառերի տերևները թափվում են, դեղնում, կարմրում, կանաչում և օդը սառում է, գալիս է անձրևներ:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց  մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

(194) Աշուն օր – YouTube



English

Shop assistant: Hi there, do you need any help?.

Narek: Yes, I really like this blouse. Have you got this blouse  in other colors?

Shop assistant: I’ have a look for you. We’ve got it in blue and  red. What size do you want?

Narek: Large.

Shop assistant: OK, in large we’ve got black and red.

Narek: And in blue?

Shop assistant: No, just black and red.

Narek: OK, red. Can I try it on?

Shop assistant: Yes, of course.

Shop assistant: How is it?

Narek: Yes, I’ll take it. And how much is that?

Shop assistant: That’s 10.000 Armenian Drams.

Narek: Here it is.

Shop assistant: OK, thanks, here’s your receipt.

Narek: Thanks. Bye.



Русский язик

написaтьп

домашний

 

 

 



Մաթեմատիկա

251

Երկու ավազանները սկսեցին ջուր լցնել  ընդ որում առաջինում  արդեն 15   դույլ ջուր կար  իսկ երկրորդում դատարկ եր  քանի ժամ հետո  ավազաններում   նույն քանակությամբ ջուր կլինի եթե 1 ժամում առաջինի մեջ լցնում են  60  լ դույլ ջուր իսկ երկրորդի մեջ 63  դույլ։

Լուծում՝

63-60=3

15:3=5

Պատ՝. 5:

235 վարժա)

ա)64+18+36=118

բ)393+8+92+107=

գ)276+9+24+91=

դ)1035+49+465+101=

ե)654+17+346+250+750=

զ)

 



Մայրցամաքներ , աշխարհամասեր

75394-004-D63D96A5

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:

Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:

Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

ԵՎՐԱՍԻԱ

 

imagesCAPNL0PT
եվարսիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:

Եվրասիայում է գտնվում՝

  • Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ)8848մ
  • ամենախոշոր լիճը`   Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը,
  • մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը`   Տիբեթը,
  • ամենամեծ թերակղզին` Արաբական,
  • ամենամեծ աշխարհագրական շրջանը`   Սիբիրը,
  • ցամաքի ամենացածր կետը` Մեռյալ ծովի խորշը:

Եվրասիայում ներկայացված են բոլոր կլիմայական գոտիներն ու կլիմայական զոնաները:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

բԻնչո՞վ լավ չէր լինիեթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներՔննարկելու ենք դասարանում:



Աշխատանքային երգեր

Բաղը քաղինք

 

Բաղը քաղինք, խաղողը տարանք,

Չարազը, չարազը,

Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,

Ավազը, ավազը:

 

Խաղողը ճառթենք, կարմիր շիրան

Չըռչըռա, չըռչըռա,

Լըցնենք կարասն, էփի, թափի,

Վըռվըռա, վըռվըռա:

 

Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,

Կըրընկի, կըրընկի,

Չըփչըփացրու, ֆըռռա — խաղա

Տըրընգի, տըրընգի:

 

Խաղողը ճառթի, շիրան հանենք,

Ճըփճըփա, ճըփճըփա,

Մաճառ խմենք ու խաղ կանչենք,

Զըրընգա, զըրընգա:

 

Լանջի հողին

 

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

 

Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

 

Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

 

Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

 

Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

 

Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

 

Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,

 

Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:

 

Էսօր ուրբաթ է 

 

Էսօր ուրբաթ է պաս է.

Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,

Սըրտիկ արծաթէ թաս է։

Դէ՜, հէ՜, զը՛նգը, զը՛նգը, դէ՜, հէ՜, ջ՜ան:

 

Սըրտիկ մալուլ մի մընա—

Աշխարհ մարդու չի՛ մնա։

 

Աշունն եկաւ ցօղալէն,

Ծառի թըփեր դողալէն.

Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—

Աշխարհ մարդու չի՛ մընա։

 

Կըռունկ կանչեց սարերուն,

Ղարիբ տըղէն երերուն,

Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—

Աշխարհ մարդու չի մնա։

 

 

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

 

1.Կռունկն ընկավ կալերը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կտրավ չուխուս թելերը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կամաց քշեք սելերը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կապեմ չուխուս թելերը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կրկներգ

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

2.Ա՜յ տղա, պարի մեջը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Ես եմ քո խաղի մեջը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

 

Կրկներգ 2 անգամ

 

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

 

Ադեն մածուն մերել է

 

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,

Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,

Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,

Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,

Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,

Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա,

Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա:

 

 

Հարի, հարի, խնոցի

 

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունկդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի:

 

Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

Փեսեն էկավ՝ տեղ չկա,

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի:

 


Next page →