Category Archives: Արևմտահայերեն

Առյուծը և մարդը Արևմտահայերեն

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ որմէ՞ կը վախնային։ –Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։ –Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք անկէ։ –Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։ Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ մարդ մը։ –Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։ –Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս, որպէսզի կռուինք։

 

Առիւծը կ’ըսէ. –Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։ Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։ Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։ Առիւծը կը գոչէ. –Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն այսպիսի ծեծ կը վայելէ։

Արեվելահայերեն

Հզոր առյուծը, որը նստած էր ժայռի վրա, տեսնում է որ գազանները սարսափահար վազում էին։ Առյուծը  հարցնում է, թէ ինչո՞ւ կը փախնեին և ումից կը վախենանային։ –Դու էլ փախիր,- ասում են,- որովհետեւ մարդը կըգա։ –Ո՞վ է մարդը,-  հարցնում է Առյուծը,- և ի՞նչ է նրա ուժը, որ կը փախնեք նրանից։ –Կը գա և քեզի  կը վնասի։ Իր ուժերին վստահ՝ Առյուծը մնում է իր տեղը և ահա կը գա հողագործ մարդ։ –Արի կռվենք,- ասում է հպարտ Առյուծը։ –Շատ լավ,- ասում է մարդը,- բայց քո զէնքերդ հետդ են, իսկ իմիններս տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախչես, իսկ ես գնամ և բերեմ զէնքերս, որպէզի կռվենք։

 

Առյուծը ասում է. –Երդում արա, որ պիտի գաս և ես կ’ընդունեմ ասածդ։ Մարդը երդում է անում  և Առյուծը  համաձայնում է կապվել։ Մարդը հանում է պարանը և Առյուծին պինդ*կապում է կաղնիի ծառին, ապա ծառից  կտրում է հաստ ճյուղ և սկսում է խբել Առյուծին։ Առյուծը  գոչում է. –Ավելի ուժեղ և անխնա խբի կողեղերիս, որովհետև այս խելքիս միայն այսպիսի ծեծ է պետք։