Posted by nareksargsyan | Posted in Տեխնոլոգիաի 6.10 | Posted on December 23, 2023
Մենք տեխնոլոգիայի ժամանակ շատ ճամփորդություններ ենք կատարել։Սեպտեմբերից մինչև հոկտեմբեր ամիսը իմ խումբը ընկեր Շուշանի մոտ էր։ Մենք գնացել էինք ագարակ, կատարել ենք աշխատանքներ։Նոյեմբեր ամիսը ես արդեն ընկեր Նվարդի մոտ էի։Այնտեղ մենք աշխատում ենք տարբել ծրագրերով և հետաքրքիր անիմացիաներ ենք անում։
Posted by nareksargsyan | Posted in Մաթեմատիկա 6-10 | Posted on December 20, 2023
Կոորդինատային հարթությունը շատ հարմար է տարբեր գրաֆիկներ կառուցելու համար: Կառուցենք, օրինակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը՝ ըստ հետևյալ աղյուսակում բերված տվյալների:
Ժամը
Ջերմաստիճանը (°C)
10:00
+16
12:00
+17
14:00
+15
16:00
+14
18:00
+17
20:00
+18
Դիտարկենք հարթության վրա մի կոորդինատային համակարգ, որի աբսցիսների առանցքը ցույց է տալիս ժամանակը, իսկ օրդինատների առանցքը՝ ջերմաստիճանը:
Աղյուսակի տվյալներից առաջանում են վեց կետեր՝
(10;16),(12;17),(14;15),(16;14),(18;17),(20;18)
Կետերի առաջին կոորդինատը ցույց է տալիս ժամը, իսկ երկրորդը՝ օդի ջերմաստիճանը այդ ժամին:
Տեղադրենք ստացված կետերը կոորդինատային հարթության վրա և միացնենք դրանք. կստանանք պահանջվող գրաֆիկը:
Գրաֆիկը թույլ է տալիս պատասխանել տարբեր հարցերին (շատերի պատասխանները չկան աղյուսակում): Օրինակ, աղյուսակում չկա օդի ջերմաստիճանը ժամը 13-ի դրությամբ:
Աբսցիսների առանցքի վրա ժամը 13-ը գտնվում է 12 և 14 ժամերի մեջտեղում: Օրդինատների առանցքի վրա դրան համապատասխանում է 16-ը:
Ուրեմն, ժամը 13-ին օդի ջերմաստիճանը 16°C էր:
Առաջադրանքներ․
1)Երեխայի հասակը 10 տարվա ընթացքում փոփոխվել է հետևյալ կերպ․
Կառուցե՛ք երեխայի հասակի փոփոխության գրաֆիկը։
2)Հետևյալ աղյուսակում ներկայացված են օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության տվյալները․
Կառուցե՛ք համապատասխան գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
ա)Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել 0oC:09:00
բ)Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել ամենացածրը (ամենաբարձրը):06:00,18:00
գ)Քանի՞ աստիճանով է փոխվել օդի ջերմաստիճանը ժամը 6-15-ը։10:00
3)Ունենք 72 կգ պղնձի և 8 կգ արծաթի համաձուլվածք։ Քանի՞ տոկոս է արծաթը այդ համաձուլվածքում։
Լուծում՝
72+8=80
8×100:80=10
Պատ՝.
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Գծե՛ք պատկերների համաչափության առանցքները․
2)Ամենափոքր երկնիշ ամբողջ թվից հանե՛ք ամենամեծ եռանիշ ամբողջ թիվը։
-99-999=-1098
3)Երեք օրում խանութում վաճառվել է թենիսի 45 գնդակ։Առանձին օրերին վաճառված գնդակների քանակները հարաբերում են իրար այնպես, ինչպես 3 : 2 : 4, այսինքն՝ առաջին օրը վաճառել են բոլոր գնդակների երեք մասը, երկրորդ օրը՝ երկու մասը, իսկ երրորդ օրը՝ չորս մասը։ Քանի՞ գնդակ է վաճառվել խանութում ամեն մի օրը։
Posted by nareksargsyan | Posted in English 6.10 | Posted on December 18, 2023
If I were Santa’s elf, I would find Santa to give out presents to all the children at Christmas and I would make sure all the children could see Santa. Other than that, I would learn how to wrap presents for Santa.
Posted by nareksargsyan | Posted in Բնագիտություն 6.10 | Posted on December 18, 2023
Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:Երբ մեր մարմիները ձեվափոխվում էն:
Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:Երբ մարմինների վրա ազդում առանձգականության և դեֆորմացիան:
Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում: Ուժի չափման միավորը Նյուտոնն է
Ի՞նչ տառով են նշանակում ուժը:Ուժը նշանակում են F տառով:
Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:Երբ մարմնի վրա մարդը ուժ է գործրադրում և նրան տեղաշարժում:
Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:Մարդու կամ առարկայի անցած ճանապարհից և գործածված ուժից:
Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:Էլեկտրական ջերմային,մեխանիկական, միջուկային,ճառագայթային:
Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:Կենդանիները էներգիա են ստանում արեգակից:Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային:Ճառագայթային է կոչվում այն էներգիան, որը ստանում են արգեկաից:
Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:Ջրի մեխանիկական փոխակերպվում է, էլեկտրական էներգիայի,էլեկտրական էներգիան ջերմային էներգիայի և լուսային էներգիաի:
Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:Նրանցից կարողանում ենք ստանալ էներգիա-
Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին: Արևային-
Posted by nareksargsyan | Posted in Մայրենի 6-10 | Posted on December 18, 2023
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Posted by nareksargsyan | Posted in Մաթեմատիկա 6-10 | Posted on December 18, 2023
Մենք գիտենք, որ a + (b + c) արտահայտությունը կարելի է գրել առանց փակագծերի: a + (b + c) = a + b + c: Այս գործողությունը անվանում են փակագծերի բացում:
Փակագծերը, որոնց առջև դրված է ‘+’ նշանը, բացվում են այսպես. Բաց են թողնվում փակագծերը և ‘+’ նշանը՝ չփոխելով փակագծերում գտնվող գումարելիների նշանները: Եթե փակագծերում առաջին գումարելին գրված է առանց նշանի, ապա այն պետք է գրել ‘+’ նշանով: Օրինակ. Բացենք a + (b – c – k) արտահայտության փակագծերը:
Բաց ենք թողնում փակագծերը և նրանց միջև գտնվող ‘+’ նշանը, արտագրում ենք փակագծերում գտնվող գումարելիներն իրենց նշաններով, չմոռանալով, որ առաջին գումարելին պետք է գրել ‘+’ նշանով, քանի որ այն գրված է եղել առանց նշանի.
a + (b – c — k) = a + b — c — k:
Փակագծերը, որոնց առջև դրված է ‘-‘ նշանը, բացվում են այսպես. բաց են թողնում փակագծերը և ‘-‘ նշանը՝ փակագծերում գտնվող գումարելիների նշանները փոխարինելով հակադիր նշաններով: Օրինակ . Բացենք a — (-b + c — k) արտահայտության փակագծերը: Փակագծերը պարունակում են երեք գումարելիների գումար՝ -b, +c, -k: Փակագծերի առջև դրված է ‘-‘ նշանը: Ուրեմն, փակագծերը բացելու համար պետք է տվյալ արտահայտության մեջ չգրել փակագծերը և նրանց առջև գտնվող ‘-‘ նշանը: -b, +c, -k գումարելիները պետք է արտագրել հակադիր նշաններով՝
a — (-b + c — k) = a + b — c + k:
Առաջադրանքներ․
1) Հաշվե՛ք․
ա) 48 — 12 • ( -5 )=108
բ) 69 — (-12 ) • ( -5 )=9
գ) 129 — 15 • 9 =-6
դ) 456 — 45 • ( -6 ) =726
ե) 158 — 45 • 7 =-157
զ) 258 — 13 • ( -7 ) =349
2)Բացե՛ք փակագծերը և հաշվե՛ք․
ա) + ( 5 + 7 ) = 5+7=12
բ) + ( 3 — 8 + 7 ) =3-8+7=2
գ) + ( — 3 + 8 + 7 ) =-3+8+7=12
դ) + ( — 10 — 12 + 1 ) =-10-12+1=-21
ե) — ( 5 + 7 ) =-5-7=-12
զ) — ( 3 — 8 + 7 ) =-3+8-7=-2
է) — ( — 3 + 8 + 7 ) =3-8-7=-12
ը) — ( — 10 — 12 + 1 ) =10+12-1=21
3)Կոորդինատային հարթության վրա նշե՛ք A ( -8 ; 3 ), B ( 1 ; 3 ), C ( 1 ; -2 ) կետերը։ Կառուցե՛ք D կետն այնպես, որ ստացվի ABCD ուղղանկյուն։
D(-8,-2)
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Բացե՛ք փակագծերը․
ա) — ( 45 — 35 ) =-45+35=-10
բ) — ( 45 — 7 • 5 ) =-(45-35)=-45+35=-10
գ) — ( 45 — 53 ) =-45+53=8
դ) — ( 9 • 5 — 53 ) =-(45-53)=-45+53=8
2)Պարզեցրե՛ք թվային արտահայտությունը․
ա) ( 12 — 27 ) • ( — 1 ) =-15x(-1)=15
բ) ( — 1 ) • ( 35 — 88 ) =-1x(-53)=53
գ) ( — 1 ) • ( 56 — 74 ) =-1x(-18)=18
դ) ( — 1 ) • ( — 28 — 112 ) =-1x(-140)=140
3)Կոորդինատային հարթության վրա պատկերե՛ք A ( 5 ; 3 ), B(-2 ; 3 ), C ( -2 ; -2 ), D ( 5 ; -2 ) գագաթներով ABCD ուղղանկյունը։