Monthly Archives: November 2021

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Հղում 1

Հղում 2

Հղում 3

Հղում 4

Հղում 5

Հղում 6

Հղում 7

Հղում 8

Հղում 9

Հղում 10

Հղում 11

Հղում 12

Հղում 13

Հղում 14

Հղում 15

Հղում 16



Լրացրեք բաց թողած տառերը։

Հեքիաթ, ակացիա, Սոֆյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզյակ, կրիա, միլիարդ Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ,միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելեոն, հայելի, նայել:

Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեից, դղյակ, գնայի, բամիա, կրիա, վերարկույով, կարկաչուն (՝պատասխանում է ինչպիսի՞ հարցին), դոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլիա, անասնաբույժ, ափսեից, արքային:



Մաթեմատիկա 30.11.2021

 

Վարժ․423

Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկում։

ա) 3384:8=423

432×8=3348

5440:17=320

320×17=5440

Վարժ․424

Բազմապատկումով  ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը։

10212:23=444

444×23=10212

28490:70=407

407×70=28490

Վարժ․ 425

Գտի՛ր անհայտ  բաղադրիչը։

9688:7=1384

3700=14800:4

բ) 4494:321=14

32=3264:102

գ) 22×77=1694

2640=66×40



Կարմիր ծովը և դրա առանձնահատկությունները

 

Այս անհավատալի ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում: Ասիայի և Աֆրիկայի մայրցամաքների միջև մենք կարող ենք տեսնել այս ծովը: Նրա զբաղեցրած տարածքը կազմում է մոտ 450.000 կմ: Այն ունի մոտ 2.200 կմ երկարություն և 500 մետր խորություն: Արձանագրվել է, որ ամենախորը կետը գտնվում է ծովի մակարդակից մոտ 2130 մետր խորության վրա:

Այն համարվում է աշխարհի ամենատաք ծովը, քանի որ ջերմաստիճանը տատանվում է 2-ից 30 աստիճանի սահմաններում: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվում է ձմռանը, իսկ ամռանը `ամենաբարձրը:

Այն ունի բավականին բարձր աղիություն ՝ բարձր ջերմաստիճանի պատճառով: Լինելով ավելի տաք ՝ ջրի գոլորշիացման մակարդակն ավելի բարձր է: Մյուս կողմից, քանի որ շատ քիչ անձրև է գալիս, այն չի թարմացնում ջուրը, այդպիսով էլ ավելի մեծացնելով աղիությունը:

Այս պայմաններն են, որ ստիպում են այս ծովին շատ քիչ կենդանական և բուսական տեսակներ ունենալ, բայց դրանք եզակի են: Դրանք բուսական և կենդանական աշխարհ են ՝ հազարամյակներ անց հարմարեցված ներկայիս բնապահպանական պայմաններին: Աշխարհում բոլոր ձկների 10% -ը գոյակցում է այս ծովում և ջրերի ջերմության շնորհիվ, կարող են լավ զարգանալ: Նրանցից շատերը դրանք ունակ են հասնել 2000 կիլոմետր երկարության:

Մենք գտնում ենք նաև կրիաների որոշ տեսակներ, ինչպիսիք են կանաչ, կաշվե երեսպատման և բազե կրիաները և այլ տեսակներ, որոնք անհետացման վտանգի տակ են:

Ամենամեծ խորությունում (առավելագույնը 2500մ) ջրի ջերմությունը հասնում է 55°-ի, իսկ աղիությունը՝ 30%- ի։ Ծովում լողալ չի կարելի, հանդիպում են 5 մետր երկարությամբ գիշատիչ վագրային շնաձկներ, որոնք հարձակվում են լողորդների վրա։



Ավետիք Իսահակյան Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
    Շառաչուն-  շառաչյուն արձակող՝ հանող                                                       վճիտ-Պարզ, մաքուր, հստակ                                                                        հանդ-արտ, դաշտ, ագարակ                                                                         մատաղ-նորածին,մանուկ
  2. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:                                                      փախչում, պատշգամբ, երբ, ակնթարթ
  3. Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ —պարզ, հստակ, մաքուր
բ/լուռ —անձայն, անխոս
գ/ակնդետ —անհամբեր
դ/ընտանի —ընտելացրած, ոչ վայրենի

4.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ —ծնվել, հայտնվել
բ/խելքը գլխին  —դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ —համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել  —մեկին պաժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

6.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա —ազնվամորի
գ/կենգուրու —ագեվազ
դ/ստարտ-մեկնարկ



Русский язык Кого? Чего?

  1. У меня нет брата,сестры (брат, сестра).
  2. В моей комнате нет телефона, телевизора (телефон, телевизор).
  3. Я думаю, завтра не будет снега ( снег).
  4. У него не было машины  (машина).
  5. На этой улице нет остановки (остановка).
  6. Завтра у нас не будет математики (математика).

 

Задание 2.

 меня,тебя, его (него)  ,её (неё), нас, вас, их.

  1. У него (Антон) нет компьютера.
  2. У меня (я) совсем нет времени.
  3. У неё (Наташа) очень красивые глаза.
  4. У тебя (ты) есть этот учебник?
  5. У него (он) сегодня хорошее настроение.
  6. У неё (она) есть новая машина.


Մաթեմատիկա 27.11.2021

Վարժ․403

Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով։

ա) 3245+125=3370

3370-125=3245

Վարժ․404

Կատարի՛ր հանում և արդյունքը ստուգի՛ր գումարումով։

ա) 6153-523=5630

5630+523=6153

Վարժ․405

Կատարի՛ր բազմապատկում և արդյունքը ստուգի՛ր բաժանումով։

ա)  1560×6=9360

9360:6=1560

Վարժ․ 406

Կատարի՛ր բաժանումով և արդյունքը ստուգի՛ր բազմապատկում ։

ա) 21500:50=430

430×50=21500

Վարժ․408

Կատարի՛ր բազմապատկում և արդյունքը ստուգի՛ր գումարումով։

ա)  756×3=2268

756+756+756=2268

2×819=1638

819+819=1638

բ) 2×448=896

448+448=896

312×3=936

312+312+312=936

Վարժ․409

Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

ա) 25824:8=3226

18=2160:120

բ) 1736:124=14

1220=6100:5

Վարժ․410

Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

ա) 24×66=1584

21420=306×70

բ)55×30=1650

2640=80×33

Վարժ․411

Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

ա) 5697+537=6234

321=7486-7165

բ)15874=11231+4643

52646-305=52341

Խնդիր․414

Հայրիկը գնել էր 12 մ երկարությամբ պարան, որի համար վճարել էր 2880 դրամ։ Հաջորդ օրը նա Արային ուղարկեց այդ պարանից գնելու ևս 20 մ։ Որքա՞ն գումար պետք է վճարի Արան այն գնելու համար։

Լուծում՝

2880:12=240

240×20=4800

Պատ՝․ 4800 մ։



Դասարանական աշխատանք

Վարժ․403

Կատարել  գումարում  և  արդյունքը   ստուգել   հանումով։

բ)3526+514=4040    4040-514=3526

Վարժ․404

Կատարել  գումարում  և  արդյունքը   ստուգել   հանումով։

բ)2453-216=2237    2237+216=2453

Վարժ․405

Կատարել  բազմապատկում  և  արդյունքը   ստուգել   բաժանումով։

բ)4200․50=210000    210000։50=4200

Վարժ․406

Կատարել  բազմապատկում  և  արդյունքը   ստուգել   բաժանումով։

բ)12420։30=414      414․30=12420

Վարժ․411

Գտնել   անհայտ  բաղադրիչը։

բ)15874=11231+4643

15874-11231=4643

52646-305=52341

52341+305=52646

Խնդիր  412

Ուղղանկյան   պարագիծը  300  մմ  է։Հաշվել  նրա լայնությունը՝գիտենալով,որ  երկարությունը   85  մմ  է։

Լուծում՝85.2=170        300-170=130    130։2=65

Պատասխան՝ 65   մմ։



ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

illu-36

ԱՍՏՎԱԾՆԵՐ

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ 

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։

ԱՍՏՂԻԿ

Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով։ Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում:

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։



Կամակոր  թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:
Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակներ

Կարճ

Թախտ

Մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը:

Դերձակ բառը նշանակում է շոր կարող։

  1. Ո՞ր դարձվածքի իմաստն  է  սխալ  բացատրված.

 

1.գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

2.թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

3.կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

4.ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Տեսնենք հասակիս հարմար՞ է թե՞  ավել- պակաս:

5.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը`

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

6.Օգտագործելով  տրված  բառերը ̀    ( սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին) լրացրու՛  առած-ասացվածքները.

  1. Ծաղիկը   ծաղկին նայելով  է  բացվում:
  2. Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:
  3. Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:
  4. Արջից  վախեցողը  անտառ  չի գնա:

 

  1. Ի՞նչն է ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Թագավորին ստիպում էր իր մտամեծությունը, փառամտությունը։

 



Next page →