Pretend you are one of Santa’s elves. Write a journal entry about your day.

0

Posted by nareksargsyan | Posted in English 6.10 | Posted on December 18, 2023

If I were Santa’s elf, I would find Santa to give out presents to all the children at Christmas and I would make sure all the children could see Santa. Other than that, I would learn how to wrap presents for Santa.

Բնագիտություն

0

Posted by nareksargsyan | Posted in Բնագիտություն 6.10 | Posted on December 18, 2023

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:Երբ մեր մարմիները ձեվափոխվում էն:
  2. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:Երբ մարմինների վրա ազդում առանձգականության և դեֆորմացիան:
  3. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում: Ուժի չափման միավորը  Նյուտոնն է
  4. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:Ուժը նշանակում են F տառով:
  5. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:Երբ մարմնի վրա մարդը ուժ է գործրադրում և նրան տեղաշարժում:
  6. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:Մարդու կամ առարկայի անցած ճանապարհից և գործածված ուժից:
  7. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:Էլեկտրական ջերմային,մեխանիկական, միջուկային,ճառագայթային:
  8. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:Կենդանիները էներգիա են ստանում արեգակից:Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային:Ճառագայթային է կոչվում այն էներգիան, որը ստանում են արգեկաից:
  9. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:Ջրի մեխանիկական փոխակերպվում է, էլեկտրական էներգիայի,էլեկտրական էներգիան ջերմային էներգիայի և լուսային էներգիաի:
  10. Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:Նրանցից կարողանում ենք ստանալ էներգիա-
  11. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին: Արևային-

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

0

Posted by nareksargsyan | Posted in Մայրենի 6-10 | Posted on December 18, 2023

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Մաթեմատիկա 18.12.2023

0

Posted by nareksargsyan | Posted in Մաթեմատիկա 6-10 | Posted on December 18, 2023

Մենք գիտենք, որ a + (b + c) արտահայտությունը կարելի է գրել առանց փակագծերի: a + (b + c) = a + b + c: Այս գործողությունը անվանում են փակագծերի բացում:

Փակագծերը, որոնց առջև դրված է ‘+’ նշանը, բացվում են այսպես. Բաց են թողնվում փակագծերը և ‘+’ նշանը՝ չփոխելով փակագծերում գտնվող գումարելիների նշանները: Եթե փակագծերում առաջին գումարելին գրված է առանց նշանի, ապա այն պետք է գրել ‘+’ նշանով:
Օրինակ. Բացենք a + (b – c – k) արտահայտության փակագծերը:
Բաց ենք թողնում փակագծերը և նրանց միջև գտնվող ‘+’ նշանը, արտագրում ենք փակագծերում գտնվող գումարելիներն իրենց նշաններով, չմոռանալով, որ առաջին գումարելին պետք է գրել ‘+’ նշանով, քանի որ այն գրված է եղել առանց նշանի.

a + (b – c — k) = a + b — c — k:

Փակագծերը, որոնց առջև դրված է ‘-‘ նշանը, բացվում են այսպես. բաց են թողնում փակագծերը և ‘-‘ նշանը՝ փակագծերում գտնվող գումարելիների նշանները փոխարինելով հակադիր նշաններով:
Օրինակ . Բացենք a — (-b + c — k) արտահայտության փակագծերը: Փակագծերը պարունակում են երեք գումարելիների գումար՝ -b, +c, -k: Փակագծերի առջև դրված է ‘-‘ նշանը: Ուրեմն, փակագծերը բացելու համար պետք է տվյալ արտահայտության մեջ չգրել փակագծերը և նրանց առջև գտնվող ‘-‘ նշանը: -b, +c, -k գումարելիները պետք է արտագրել հակադիր նշաններով՝

a — (-b + c — k) = a + b — c + k:

Առաջադրանքներ․

1) Հաշվե՛ք․

ա) 48 — 12 • ( -5 )=108

բ) 69 — (-12 ) • ( -5 )=9

գ) 129 — 15 • 9 =-6

դ) 456 — 45 • ( -6 ) =726

ե) 158 — 45 • 7 =-157

զ) 258 — 13 • ( -7 ) =349

2)Բացե՛ք փակագծերը և հաշվե՛ք․

ա) + ( 5 + 7 ) = 5+7=12

բ) + ( 3 — 8 + 7 ) =3-8+7=2

գ) + ( — 3 + 8 + 7 ) =-3+8+7=12

դ) + ( — 10 — 12 + 1 ) =-10-12+1=-21

ե) — ( 5 + 7 ) =-5-7=-12

զ) — ( 3 — 8 + 7 ) =-3+8-7=-2

է) — ( — 3 + 8 + 7 ) =3-8-7=-12

ը) — ( — 10 — 12 + 1 ) =10+12-1=21

3)Կոորդինատային հարթության վրա նշե՛ք A ( -8 ; 3 ), B ( 1 ; 3 ), C ( 1 ; -2 ) կետերը։ Կառուցե՛ք D կետն այնպես, որ ստացվի ABCD ուղղանկյուն։

D(-8,-2)

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Բացե՛ք փակագծերը․

ա) — ( 45 — 35 ) =-45+35=-10

բ) — ( 45 — 7 • 5 ) =-(45-35)=-45+35=-10

գ) — ( 45 — 53 ) =-45+53=8

դ) — ( 9 • 5 — 53 ) =-(45-53)=-45+53=8

2)Պարզեցրե՛ք թվային արտահայտությունը․

ա) ( 12 — 27 ) • ( — 1 ) =-15x(-1)=15

բ) ( — 1 ) • ( 35 — 88 ) =-1x(-53)=53

գ) ( — 1 ) • ( 56 — 74 ) =-1x(-18)=18

դ) ( — 1 ) • ( — 28 — 112 ) =-1x(-140)=140

3)Կոորդինատային հարթության վրա պատկերե՛ք A ( 5 ; 3 ), B(-2 ; 3 ),  C ( -2 ; -2 ), D ( 5 ; -2 ) գագաթներով ABCD ուղղանկյունը։

Skip to toolbar