Posted by nareksargsyan | Posted in Մայրենի | Posted on September 13, 2021
Փառասիրությամբ ու երազանքներով տարված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:
-Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:
-Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:
-Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:
Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.
-Արջն ականջիդ ի՞նչ ասաց:
Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.
– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»
Առաջադրանքներ
- Ի՞նչն է այստեղ ծաղրված.
-
ա) ինքնավստահությունը
բ) հիմարությունը
գ) սնապարծությունը:2. Նախադասությունները լրացրո՛ւ՝ պատասխանելով հարցերին:
(Ո՞վ )պատմում էր երկու արաբների պատմությունը: Քեռին
Նրանք (ի՞նչ էին արել) սար արջ որսալու: Գնացել էին արջ որսալու։
(Ի՞նչը) հայտնվեց ուղիղ արաբի դիմաց: Արաբի դիմաց հայտնվեց արջ։
3. Բացատրիր հետևյալ բառերը, կարող ես օգտվել բառարանից:
փառասիրություն-լինելը,փառասերի հատկությունը
հսկայական-վիթխարի,չաքազանց մեծ
դանդաղաքայլ-դանդաղ քայլող

Ես Նարեկ Սարգսյանն եմ: Սովորում եմ Հարավային դպրոցում: Սիրում եմ հեծանիվ վարել և խաղալ ընկերներիս հետ: