Домашнее задание

0

Posted by nareksargsyan | Posted in Русский язык 6.10 | Posted on February 21, 2024

Спишите. Слова в скобках напишите в нужной форме.
1. Я рассказал (другу) о нашей спортивной секции. 2. На день рождения я
подарил (брату) книгу об олимпийских играх. 3. (Микаелу) интересно смотреть
соревнования по боксу. 4. Светлана написала (бабушке) о своих успехах в
спорте. 5. Самвел посоветовал (товарищу) заниматься плаванием. 6. Все
радовались (успеху) известного спортсмена.

Напишите ответы на вопросы, употребляя данные в скобках слова.
1. Кому отец посоветовал заниматься спортом? (сыну) 2. Кому мальчик
рассказывал о спортивных соревнованиях? (Вите) 3. Кому мальчик предложил
собрать команду? (Гале) 4. Чему учил отец сыновей? (игре в шахматы) 5. Кому
часто звонит Анна? (подруге) 6. Чему мальчики уделяют много времени?
(спорту) 7. Кому хотел понравиться мальчик? (девочке из нового дома) 8. Кому
исполнилось двенадцать лет? (брату)

Գոյականի տեսակները

0

Posted by nareksargsyan | Posted in Մայրենի 6-10 | Posted on February 21, 2024

Գոյականի տեսակները

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Շնչավոր և անշունչ գոյականներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

ԳյուղԱՄՆ, սերԱրաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն,  Արմենհմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, Արարատ, ուսուցիչ։

2․ Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:

աշխարհ                      ուրախություն              հետախույզ                սարդ

Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ

աղվես                         մահճակալ                      սեր                           պարուհի

աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու

աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ

3․ Գրի՛ր․

  • Հինգ հատուկ-Ռուսաստան, Ամերիկա, Անգլիա, Նարեկ, Գեվորգ:
  • հինգ հասարակ գոյական-պարուհի, երգչուհի, դերասանուհի, գրող։
  • Հինգ թանձրացական-հող, ջուր, մարդ, անտառ, ծաղիկ:
  • հինգ վերացական գոյական-սեր, ատելություն, վախ, ցավ։
  • Հինգ անձ ցույց տվող-պարուհի, երգչուհի, նկարիչ, գրող, լողորդ, 
  • հինգ իր ցույց տվող գոյական-սեղան, աթոռ, պայուսակ, գրիչ, մատիտ։
  • Հինգ շնչավոր-պարուհի, երգչուհի, շուն, կատու, վագռ,
  • հինգ անշունչ գոյական-Հողաթափ, աթոռ, պայուսակ, մատիտ, պահարան:

4․ Թումանյանական հատվածներից դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նաև տեսակը (նաև փորձի՛ր գտնել, թե որ պատմվածքներից են հատվածները)։

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։ Մութը Ձորը բաժանում է հայերինու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։ Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր(թանձրացական) էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Մի գարնանիրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը և ծավալը

0

Posted by nareksargsyan | Posted in Մաթեմատիկա 6-10 | Posted on February 21, 2024

Առաջադրանքներ․

1)Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 3ամբ 5/6 սմ, 4ամբ 1/2 սմ, 5սմ:

Պատ՝. 1035/12

2)Մարմինը կազմված է 3 սմ երկարությամբ կող ունեցող խորանարդներից։ Գտե՛ք նրա ծավալը։

Պատ՝. 1620

3)Գտե՛ք քանորդը․

-7ամբ1/5 : (2/3)=108/10

11 : (8ամբ2/5)=55/42

-15ամբ8/9 : (2ամբ4/7)=889/351

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Ուղղանկյունանիստի կողերի երկարություններն են՝ 2սմ, 1/3սմ և 6սմ։ Գտե՛ք նրա ծավալը։
Պատ՝. 12/3

2)Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 2ամբ5/6սմ, 2ամբ8/9սմ և 3սմ։ Որոշե՛ք ուղղանկյունանիստի ծավալը և գտե՛ք, թե նիստերից որը ավելի մեծ մակերես ունի։

3)Գտե՛ք քանորդը․

-4ամբ7/9 : (-3ամբ5/6)=

8 : (-12ամբ1/2)=

-5ամբ6/7 : (2ամբ3/4)=

 

Skip to toolbar