Daily Archives: March 22, 2022

Ուսումնական գարուն Նադեր Իբրահիմի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

https://soundcloud.com/ira-kaghtsrikyan/typcv0hej0t5

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:                               խճողում-խճողված վիճակ՝ իրադրություն։
  2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:                                  1. <<Մայրիկս իմ փոքրիկ սրտի տնակում>>                                                2. <<Մեր պահապան զինորները>>                                                              3.<<Վատ մարդկանց վերափոխումը դեպի լավը>>
  3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:                                                                                                Ի՞նչ է նշանակում <<սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի>> արտահայտությունը։                                                                                     Տեքստից դու՛րս գրիր մի քանի պատմողական նախադասություն։                Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը։                  Տղան երկար մտածելուց հետո վճռում է։
  4. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:                                                           Այս պատմվածքը սովորեցնում է, որ պետք է լինել բարի և միայն այդ ժամանակ տեղ կունենաս ուրիշների սրտում և բոլորը քեզ շատ կսիրեն։ Իսկ ագահները բարիների սրտերում տեղ չունեն։
  5. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:                                                    Ես դատարկ սիրտը նմանեցնում եմ անհետաքրքիր, անմարդաբնակ կղզու։
  6. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:                                              Տղայի սրտում չէր տեղավորվում իր հոր հորեղբայրը, քանի որ նա ագահ էր և չէր հասկանում մարդկային արժեքները:
  7. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:                                                 Իմ կարծիքով «սիրտը նվիրել» ասելով պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրի սրտում կարող են տեղ գտնել միայն այն մարդիկ, ում  ամենաշատն ես սիրում և ուզում ես քեզանից անբաժան լինեն։
  8. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:                                                          Ես իմ սիրտը կնվիրեի իմ ծնողներին,բարեկամներին,տատիկին,քույրիկին,եղբայրներին և իմ ընկերներին, որովհետև ես բոլորին շատ եմ սիրում և չեմ ուզում, որ նրանք իմ սրտի տնակից դուրս լինեն։
  9. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:                                                   Ինձ այս պատմությունը անչափ դուր եկավ, քանի որ այն բարության և մարդասիրության մասին է։
  10. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:

Իմ սիրտը

Ինչպես ասում է մայրս, ամեն մարդու սիրտ իր բռունցքի չափ է, հետևաբար սիրտս այնքան էլ փոքրիկ չէ։ Սրտումս ամեն ինչի համար տեղ կա՝ ընտանիքիս, դասընկերներիս,բարեկամներիս, հարազատներիս, մյուս բոլոր ընկեր-ընկերուհիներիս համար, նույնիսկ սրտումս իմ նկարած նկարներն են, իմ խաղերը։ Սիրտս իմն է, բայց պատրաստ եմ նվիրել բոլոր- բոլորին՝ ովքեր արժանի են դրան և ում սրտերում էլ ես տեղ ունեմ։