Daily Archives: March 7, 2022

Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե՝ թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան. էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաք շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են հեռանում։ Մնում են տան տերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց՝ մեր արհեստն արգելեց…

— Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։ — Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ՝ մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի, էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր Բ հատվածի մգեցված բառերը։

մունետիկները -Արքունական պաշտոնյա, որ բնակավայրում ի լուր ամենքի հայտարարում Էր թագավորական հրովարտակները, հրամանները։

վզակոթ-Վզի ետևի մասը, ծոծրակի ստորին մասը:

Կուժ-Կավե նեղաբերան երկարուկ ու լայնափոր անոթ ջրի համար, սափոր:

օջախ-Տուն

 բարեմաղթել-Մեկին բարիք մաղթել՝ ցանկանալ:

2․Վերնագրիր հատվածը բառով, բառակապակցությամբ, նախադասությամբ։

Ով աշխատի, նա կուտի։

Աշխատասեր մարդը, անգորձ չի մնա։

Աշխատասեր Հասանը։

Քեֆչի Հասանը։

Հրամանը։

Արգելքը։

3․ Ի՞նչ կարծիք կազմեցիր թագավորի մասին։

Ես կարծում եմ, որ թագավորը շատ վատ մարդ էր, որովհետև նա հագել էր դերվիշի շորերը և նա Հասանին ասաց, որ չես մտածում, որ թագավորը հրաման տա, որ փինաչիներն էլ չաշխատեն և նա այդպես էլ արեց և Հասանը չիմացավ, որ դա արել է թագավորը, որը մտել էր դերվիշ բաբայի շորերի մեջ և նրան հյուրնկալել։

4․ Հատվածը պատմիր Հասանի անունից։

Առավոտյան  երբ  դերվիշ  բաբան   գնաց,նրա  ասածը  կատարվեց։Այդ  փողոց  էին  եկել  շատ  մունետիկներ   և  ասում  էին․

-Թագավորը  ասել  է,որ  բոլոր  փինաչիների  գործը  պետք  է  այլևս   չլինի։ Մունետիկները  վերցրեցին   Հասանի   բիզը  և  նրա  վզակոթին  տալով՝ դուսր  հանեցին  նրա  խանութից։ Այդ  գիշերը  նորից  Հասանի  տուն  եկավ  դերվիշ  բաբան  և  նրանք  միասին  քեֆ   արեցին։Իսկ  հետո  Հասանն  ասաց․

-Գիտե՞ս  դերվիշ  բաբա,այսօր  ինչ  եղավ։

-Ի՞նչ։

-Երեկ,որ  դու  ասել  էիր   բա, որ  փինաչիների  գործը  էլ  չլինի,այդպես  եղավ։

-Բա՞  հիմա  դու ոնց  ես  էլի  քեֆ  անում։

-Բա  դերվիշ   բաբա  ես  երեկ   մի  կուժ  գտա  և  սկսեցի  ջուր  վաճառել։Այդպես  փող  վաստակեցի   և  նորից  քեֆ  եմ  անում։

-Խաղաղություն   քեզ    Հասան   ախպեր,-ասաց   դերվիշը  և  գնաց։