Daily Archives: March 15, 2022

Արև ունես քո աչքերում



Եղիշե Չարենց․ բանաստեղծություննե

 

urlԻնչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Արև ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ, փամփլիկ թաթիկներում,
Քո խատուտիկ աչիկներում:–
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայես մի օր հեռուն,
Դրոշ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում,–
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ…

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:



Մաթեմատիկային Թեստ

1․  Գտիր այն հինգավիշ թիվը, որի հարյուրավորը 8 է, միավորը 4, իսկ մնացած կարգերում գրված է 9:

1)99498

2)99894

3)98994

4)94998

2. Որքանո՞վ կմեխանա  երկնիշ թիվը, եթե նրա գրության ձաղից կցագրենք 3 թվանշանը։

1)3-ով

30-ով

300-ով

3000-ով

3. Ընտրիր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով։

1)21

2)40

3)56

4)60

4.Ընտրիր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստանաս հավասարություն։

6կմ50մ>6 կմ 3մ

1)4

2)5

3)6

4)7

5. Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով։

1)3466,5153,62436,78427

2)3466,5153,78427,62436

3)78427,62436,3466,5153

4)78427,62436,5153,3466

6. Գայանեն գնեց 800 գ ալյուր։ Նա տորթի համար օգտագործեց այդ ալյուրի 1/5 մասը։  Քան՞ի գրամ ալյուր նա օգտագործեց։

Լուծում՝

800:5=160

Պատ՝․ 160 գ։

7. Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 3կգ 8գ-ը գրամներով։

1)308

2)3800

3)3080

4)3008

8.Ընտրիր  այն   պատասխանը,որն  արտահայտում   է  5  ժ   24 ր-ն   րոպեներով։

1)524  ր

2)274  ր

3)324  ր

4)144  ր

9․Քառակուսու  երկու   կողմերի  երկարությունների   գումարը  հավասար   է   30  սմ։Գտիր   քառակուսու   պարագիծը:

1)15  սմ

2)60  սմ

3)120  սմ

4)225  սմ

10.Ո՞ր գծապատկերում   է   1/8  մասը  ներկված:

Պատասխան՝2-րդ։

11.Հաշվիր   բեկյալի  երկարությունը,եթե   նրա   կողմերի  երկարությունները  12  սմ,23  սմ,38  սմ  և  47  սմ   են։

12.Հաշվիր   բոլոր   այն  երկնիշ   թվերի   գումարը,որոնց  միավորը  2  է։

13․Դիր   փակագծերն   այնպես,որ  ստացվի   հավասարաություն։

(4800։60+20․8=800

14.Հաշվիր  2536+45.(48240։80-503) արտահայտության  արժեքը։

1 ,5,  10,  16

Պատ՝․ 31

16․Ուղղանկյան   լայնությունը  54   մետր   է,որը  կազմում   է    երկարության    1/3  մասը։Գտիր   ուղղանկյան   մակերեսը։

17.Գնացքը  երկու  օրում  միևնույն  արագությամբ  անցավ  1800  կմ   ճանապարհ։Առաջին  օրը  նա  ճանապարհի  վրա  ծախսեց   12  ժամ,իսկ  երկրորդ  օրը՝4  ժամ    պակաս։Որքա՞ն   ճանապարհ  նա  անցավ    առառջին  օրը։

Լուծում՝

12-4=8

12+8=20

1800:20=90

90×12=1080

Պատ՝․ 1080 կմ։