Untitled

Նկարում ցուցադրված է օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափ:

Termometr.png

ա) Առաջին ջերմաչափը ցույց է տալիս 0°С

Երկրորդ և երրորդ ջերմաչափերի ցուցումները կարելի է կարդալ տարբեր ձևերով՝

բ) 12 աստիճան տաքություն, կամ 12 աստիճան զրոյից բարձր, կամ+12°С

գ) 10 աստիճան ցուրտ կամ 10 աստիճան զրոյից ցածր, կամ−10°С

+ նշանով գրված ջերմությունը կոչվում է դրական, իսկ − նշանով գրվածը՝ բացասական:

Դրական արժեքները սովորաբար գրում են առանց + նշանի։

Օրինակ՝

+12=12, +27=27, +7489=7489 սրանք դրական թվեր են:

Օրինակ՝

−5,−378, −3/4,−1ամբ1/8, սրանք բացասական թվեր են:

Ուշադրություն՝

0 թիվը ո՛չ բացասական թիվ է, ո՛չ էլ դրական:

Ամբողջ դրական և բացասական թվերն ու 0-ն կոչվում են ամբողջ թվեր:

Օրինակ`

2/7, −74ամբ․8/9, 0, −5, 3/4, 12 թվերից ամբողջ են հետևյալ թվերը՝ 0, −5, 12

0-ն և բոլոր դրական թվերը միասին կոչվում են ոչ բացասական թվեր:

0-ն և բոլոր բացասական թվերը միասին կոչվում են ոչ դրական թվեր:

Առաջադրանքներ․

1)Հետևյալ թվերից ընտրիր ամբողջ թվերը:

3ամբ2/5, 41, −17/41,−8, 0, 5

2)Հետևյալ թվերից ընտրիր դրական թվերը:

−7, 0, −1/55, 6, +55, 33, −18

3)Գիշերը օդի ջերմաստիճանը +2°C էր, իսկ ցերեկը այն իջավ 5 աստիճանով:

Նշիր, թե որքան դարձավ ջերմաստիճանը ցերեկը։

Լուծում՝ 2-5=-3

4)Խանութի մեկ շաբաթվա եկամուտների մատյանում գրված է․

Որոշեք խանութի շաբաթվա եկամուտը։

Պատ՝.10500

5)Լուծեք խնդիրը․

Հերթագայող մեծ և փոքր ուլունքներից կազմված ուլունքաշարում կա 50 ուլունք: ՈՒլունքաշարի թելը կտրվել է և թափված ուլունքներից 9-ը կորել են, ընդ որում կորածների մեջ փոքրերի քանակը 2 անգամ ավելի է, քան մեծերինը: Քանի մեծ և քանի փոքր ուլունք է մնացել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հետևյալ թվերից ընտրիր ոչ բացասական թվերը:

−18, 18, −3, 23, 0, −11/18, 1/3

2)Արդյո՞ք −135/45 թիվը ամբողջ թիվ է:

3)Գործածելով + և — նշանները՝ գրե’ք.

ա)10O տաքություն

բ)3O ցուրտ

գ)0-ից 7 աստիճան ցածր

դ)0-ից 8 աստիճան բարձր

4)Լուծեք խնդիրը․

Լճի մակերևույթն արագորեն ծածկվում էր ջրիմուռներով, ընդ որում ջրիմուռներով ծածկված մակերեսն ամեն օր կրկնապատկվում էր: Լճի մակերևույթը ջրիմուռներով ամբողջությամբ ծածկվեց 30 օրում: Քանի՞ օրում էր ջրիմուռներով ծածկվել լճի մակերևույթի կեսը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *