Daily Archives: October 5, 2023

История из моей школьной жизни

Я учусь в школе по имени Мхитара Себастаци. Наша школа  большая.  Школа – это место, где мы проводим много времени.  Там мы получаем знания, дружим, готовимся к разным мероприятиям. Школа даёт нам не только знания, многие ребята встречают лучших друзей именно в школе. У меня тут много друзей. У нас очень дружный класс. Я люблю участвовать в жизни школы, всегда стараюсь помочь при организации мероприятий. Я очень рад, что учусь именно в этой школе.



Մաթեմատիկա 05.10.2023

  • Տնակը ունի երկու սենյակ։ Առաջին սենյակի երկարությունը 5մ է, լայնությունը՝ 4մ։ Երկրորդ սենյակի  երկարությունը 7մ է, լայնությունը՝ 4մ: Երկրորդ սենյակի առաստաղը սպիտակեցնելու համար 8000 դրամ ավել են վճարել, քան առաջին սենյակի առաստաղը սպիտակացելու համար: Որքա՞ն են վճարել երկու սենյակների առաստաղները սպիտակեցնելու համար:

Լուծում՝

5×4=20

7×4=28

28-20=8

8000:8=1000

20+28=48

48×1000=48000

Պատ՝. 48000 դրամ:

2)Գնացքը մեկնում է 20։00-ին։ Լենան ուզում էր կայարանում լինել գնացքի մեկնելուց կես ժամ առաջ։ Ո՞ր ժամին նա պետք է դուրս գա տնից, եթե 20 րոպե քայլում է դեպի ավտոբուսի կանգառ, 7րոպե սպասում է ավտոբուսին,15 րոպե գնում է ավտոբուսով և 5 րոպե քայլում է ավտոբուսից մինչև կայարան:

20+7+15+5=47

19:30-47=18:43

Պատ՝. 18:43

3)Գինեգործը իր ունեցած 420 դույլ գինուց վաճառեց 6 անգամ ավելի շատ դույլ գինի, քան իր մոտ մնաց։ Նա որքա՞ն դրամ վաստակեց, եթե յուրաքանչյուր 5 դույլ գինին վաճառեց 2500 դրամով։

Լուծում՝

6+1=7

420-60=360

360:5=72

72×2500=180000

Պատ՝. 180000

 

4)Աննան ​​ջնջելով  2312 թվից 3 թվանշանը ստացավ 212 թիվը: Քանի՞ քառանիշ թվից կարող է ջնջել մեկ թվանշան, որ արդյունքում ստացվի 212 թիվը:

Պատ՝. 39

5)Ճամբար եկան 240 ուսանող՝ Երևանից և Գյումրիից։ Նրանց թվում կար 125 տղա, որոնցից 65-ը Երևանից էր։ Գյումրիից եկած ուսանողներից 53-ը աղջիկ էին։ Ընդամենը քանի՞ ուսանող էր Երևանից։

Լուծում՝

240-125=115

115-53=62

62+65=127

Պատ՝. 127 ուսանող էր Երևանից:



Կռունկ

Մաս 3-րդ

Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
«Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
փաթաթվեց նրան։
«Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի  ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու  երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը  շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
«Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
— Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։

Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.

— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
— Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։

Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
— Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
-Եվ կռունկը չհասավ երամին։
-Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:

տարաշխարհիկ-Հեռավոր՝ օտար աշխարհի, օտարերկրյա

վեղար-Կնգուղ, սաքուլա

լավա-Հրաբխից ժայթքող հրահեղուկ զանգված

Հարկավ-Անշուշտ, անկասկած

փերթ-փերթ-Փերթերի բաժանված

պանդուխտ-այրենի երկրից հեռացած և օտար երկրում ապրող մարդ

  1. Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:
  1.  իրիկնապահ-Երեկո, իրիկուն,
  2. արթնանալ-Զարթնել,
  3. պանդուխտ-վտարանդի, օտարական,
  4. տխուր-վշաահար, թախծոտ,
  5. վեհ-վսեմ, բարձր
  6. աղեկտուր-Աղիքները կոտորող
  1. Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:

առնական-կանացի,

հզոր-թույլ,

տրտմություն-ուրախություն, զվարճություն, 

սևահեր-շիկահեր,

ծիծաղկոտ-լալկան, լացկան

  1. Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:
  1. «Մարգարիտն ու Կոմիտասը»
  2. «Կռո՛ւնկ»
  3. «Իռլանդուհու հուզմունքը»
  1. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:

Իռլանդուհին ուներ բարի սիրտ, նաև նա շատ մարդկային էր:

  1. Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:

Պանդուխտը պատմում է իր ցավը կռունկին, որովհետև մենակ կռունկը կհասկանա պանդուխտի ցավը:

  1. Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:

Քանի, որ Կոմիտասը շատ լավ ներկայացրեց Կռունկը և իռլանդուհին շատ մարդկային էր և նա հասկացավ Կոմիտասի Կռունկը այդ պատճառով էլ իռլանդուհին հուզվեց:

  1. Ունկնդրի՛ր Կոմիտասի «Կռունկ»  ստեղծագործությունը (երգում է Կոմիտասը):