Daily Archives: May 31, 2022

Բարոն Մյունխհաուզենի արկածները, հատված

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր 

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։ 

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Արդյո՞ք մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Հսկա ձուկը բացեց իր մեծ բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լողորդ, լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր
  • Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։

Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

հսկա  ձուկ

երկար նավ

երիտասարդ ճանապարհորդ

անծանոթ ծով

  • Գրի՛ր հոմանիշները։ 1 միավոր

Քաջ-խիզախ, ուժեղ

հսկա-ուժեղ, աժդահա

նորից-կրկին

այժմ-հիմա

  • Գրի՛ր հականիշները։ 1 միավոր

Խաղաղ-աղմկալից

Չոր-թաց

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ



Մաթեմատիկայի ստուգատես. 2022

Գիտելիքների ստուգման կազմակերպման ուղեցույց

Մասնակիցներ՝ 4-րդ դասարաններ

Տևողությունը՝ Մայիսի 30 — հունիսի 10

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Նպատակը՝ սովորողների ուսումնական կարողությունների, մեդիահմտությունների գնահատում, ամփոփում, ձեռքբերումների, հաջողությունների գրանցում

Ստուգատեսի ընթացքը՝

Ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը դրսևորում է չորս տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները մաթեմատիկայից: Ստուգատեսը իրականացվում է տարբեր բաժիննեում: Սովորողը ստուգատեսի գալիս է իր համակարգչով: Սովորողի բլոգում ներբեռնված է լինում ստուգատեսի ֆայլը:

Առաջին  և  երկրորդ  կանգառներ

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, մետր, վարկենաչափ

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում: Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարաությունները և հաշվում ու գրանցում է պարագիծը: Հաջորդ պատկերը շրջանագծի կամ էլիպսի երկարության չափումն է: Սովորողը ձև է մտածում, չափում և գրանցում չափման արդյունքը: Ֆայլում գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Advertisements
REPORT THIS AD

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերսի հաշվում: Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Ստուգատեսային ճամբար․ առաջին և երկրորդ կանգառներ ամփոփում․

Երրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ

Երրորդ կանգառ՝ կշռում: Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Ստուգատեսային ճամբար․ երրորդ կանգառ

Չորրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ վարկենաչափ, հեծանիվ

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ և լող: Սովորողները հաշվում են 1-ից սկսված, զույգ թվեր ասած սովորողները գնում են հեծանվավարության, կենտ թվովը՝ լողի։

Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Գնում է լողավազան, օգնականը միացնում է վայրկենաչափը: Լողում ՝ ․․՞․ մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով: