Daily Archives: May 17, 2022

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`

Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

Բուսահող

Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերևխոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։



Փոքրիկ Իշխանը

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: (1 միավոր)

Գաղտիք, համարձակ,ջարդել,վերջ

2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. (1 միավոր)

ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող

3.Գրի՛ր տրված բառերի հականիշները. (1 միավոր)

ա/վտանգավոր — անվտանգ
բ/չարություն —բարություն
գ/թույլ  —ուժեղ
դ/ տգեղ — գեղեցիկ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. (1միավոր)

ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր
դ/հաստափոր-բարդ

5.Տրված գոյականների /առարկա ցույց տվող բառերի/ դիմաց գրի՛ր դրանց հոգնակին, օրինակ՝ քար-քարեր, սեղան-սեղաններ
(1 միավոր)

ա/ծաղիկ  — ծաղիկներ
բ/իշխան  —իշխաններ
գ/քամի  —քամիներ
դ/փուշ  —փշեր

6.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը/ գործողություն ցույց տվող բառեր/  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին): (1 միավոր)

(ուտել)-ուտում

(փորձել)-փորձում են

(նայել)-նայեց

7.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն: (1 միավոր)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ:

Բա փշերն ինչի՞ համար են:շ

8.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: (1 միավոր)

Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

9.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը. (0,5 միավոր)

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:

10.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: (0,5 միավոր)

Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ ամաչի։

11.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են: (1 միավոր)

Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

12.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: (1 միավոր)

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը:

Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:



Գիտելիքների ստուգման թեստ 9

  1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների
    գումարին:

1) 9760 2) 9076 3) 9670 4) 9706 5) 97760:

  1. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության 1) 9-ով 2) 90-ով 3) 999-ով 4) 99-ով 5) 900-ով:
    3. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
    1) կմեծանա 11-ով 2) կփոքրանա 11-ով 3) կմեծանա 5-ով
    4) կփոքրանա 5-ով 5) կմնա նույնը:
  2. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան
    է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
    1) 5 2) 63) 12 4) 7 4) 10:
    5. Ընտրիր այն թվանշանը, որը 5075<50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով
    անհավասարությունը ճիշտ լինի:
    1) 8 2) 0 3) 5 4) 4 5) 6
    6. Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:
    1) 4626, 5319, 78427, 62436
    2) 78427, 62436, 5319, 4626
    3) 78427, 62436, 4626, 5319
    4) 4626, 5319, 62436, 78427
    5) 40346, 39999, 39998, 29999
    7. ժամը րոպեներով արտահայտած կլինի
    1) 12 2) 6 3) 20 4) 30 5) 4:

1/10
8. 5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
1) 3550 2) 5530 3) 5035 4) 5553
5) 5350:

  1. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
    1) 26 2) 18 3) 9 4) 30 5) 36:
  2. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:

904-14=890

890:10=89

  1. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից
    սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ
    հաջորդականության չորրորդ անդամը:

1,3,7,15,31
13. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:

39×6=234

105:3=35

234-35=199

  1. AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր AB հատվածի
    երկարությունը միլիմետրերով:

67+84=151

Պատ՝․ 151 մմ

  1. Հաշվիր 3900+( 2100:3-12×50)
    արտահայտության արժեքը:

3900+( 2100:3-12×50)=4900
16. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի
պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:

6×2=12

2×6+2×12=36

36:4=9
17. Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը
որքա՞ն պետք է վերադարձնի:

300×8=2400

500-2400=2600