Daily Archives: May 12, 2022

Համբարձման ծիսական երգեր

Համբարձման  նախագիծը՝Մարիամ  մնացականյան

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵՐԳԵՐ

ՀԵ՜Յ, ԻՄ ՆԱԶԱՆ
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Ծաղիկը խընկահոտ է,
Էրթանք ծաղիկ քաղելու,
Քանի Համբարձում մոտ է:

 

ՄԱՆԻ ԱՍԵՄ ՈՒ ՇԱՐԵՄ
Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
3. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
4. Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
5. Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
6. Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
7. Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
ԱՅ, ԱՐևԸ, ԱՐևԸ
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:
Խընձորը ծառի վըրա,
Այ արևը, արևը,
Սոխակը սարի վըրա:
Ում տամ տանի բարևը:
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2
Արև ելավ էն սարից,
Այ արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարից:
Ում տամ տանի բարևը:
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2
Հենց որ ծագի արևը,
Այ արևը, արևը,
Քեզի ղըրկեմ բարևը:
Ում տամ տանի բարևը:
Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2
ՀՈՅ, ՄԱՐԻԱՄ
Հոյ Մայրամ, Մայրամա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Ծաղիկ ունիմ, ալա է,
Ալա չէ, ալվալա է,
Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Նռան հատիկ, լալա է:
Լուսնակը բոլորել է,
Ամպի մեջ մոլորել է,
Մայրամի պարի համար
Զուռնաչուց խըռովել է:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Է, ԳԱՐՈՒՆ Է
կրկն. Համբարձում է, գարուն է,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր վիճակը սիրուն է,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Էս գիշեր լուսը տեսա,
Իմ յարը դուսը տեսա:
3. Կայնել ես վարդի հովին,
Քամին տա ծոցիդ մովին:
4. Ամեն քեզի տեսնելիս,
Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:
5. Աստված կյանք տա ամենքին,
Ուրախ կլնի էս տարին:
6. Մանի ասեմ ու շարեմ,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:
ԱՂՋԿԵՐՔ ՊԱՐ ԲՌՆԵՑԵՔ
Աղջկե՛ք, պար բռնեցեք,
Արմիկի երես գովեցեք:
Ա՜յ երես, շարմաղ երես,
Դու մեզ չթողնես սևերես:
Աղջկե՛ք, պար բռնեցեք,
Արմիկի աչեր գովեցեք:
Ա՜յ աչեր, սիրուն աչեր,
Արևի պես փայլու աչեր:
Աղջկե՛ք, պար բռնեցեք,
Արմիկի կռներ գովեցեք:
Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,
Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ:
Աղջկե՛ք, պար բռնեցեք,
Արմիկի հասակ գովեցեք:
Ա՜յ հասակ, բարձր հասակ,

Քեզ կվայելե դափնեպսակ:

 


Հեթումյաններ

Լևոն II-ից հետո գահը ժառանգեց նրա դեռատի դուստրը` Զաբելը։ 1226թ. Զաբելն ամուսնացավ Կիլիկիայի ազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչ, պատանի Հեթում իշխանի հետ։
Դրանից հետո, Կիլիկիայի հայ իշխանների համաձայնությամբ, Հեթումը հռչակվեց հայոց թագավոր։ Հեթում I-ը դարձավ Կիլիկյան Հայաստանի Հեթումյան արքայատոհմի հիմնադիրը։
Հեթում I-ի և նրան հաջորդած որդու` Լևոն III-ի օրոք Կիլիկյան Հայաստանը խաղաղ և բարգավաճ կյանքով էր ապրում։ Սակայն նրանց ժառանգների օրոք,
13-րդ դարի վերջերից, երկիրը պարբերաբար ենթարկվում էր
Եգիպտոսի սուլթանության և այլ պետությունների հարձակումներին։ Մինչև 14-րդ դարի վեր —
ջերը Կիլիկիան կարողանում էր դիմագրավել այդ հարձակումներին։
1375թ., այնուամենայնիվ, հզորացած Եգիպտոսի սուլթանության և շրջակա մահմեդական
պետությունների զորքերին հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը։ Կիլիկիայի հայությունը շարունակեց պայքարը։
Այդ պայքարի գլուխ կանգնեց
Կիլիկիայի վերջին թագավորներից մեկի թոռը` Կոստանդին: Նա շուրջ հիսուն տարի փորձում էր վերականգնել Հայոց թագավորությունը։ Այնուհետև մի շարք իշխանական տներ ամրացան Զեյթուն, Հաճըն, Մարաշ և այլ բերդաքաղաքներում և իրենց կիսանկախ գոյությունը կարողացան պահպանել մինչև 19-րդ դարը։



Բուի մասին տեղեկություն

Բուն  անտառաբնակ  թռչուն է, ապրում է ծառերի փչակներում: Մարմնի վերին մասը գորշագույն է, ստորին մասը` շիկավուն: Աչքերը  խոշոր   են ու դեղին: Սնվում է կրծողներով ու մանր  թռչուններով:  Ձայնը խուլ է և տխուր: Բուն գիշերային թռչուն է. Ցերեկը թաքնվում է ծառերի խիտ ճյուղերում, իսկ մթնշաղին դուրս է գալիս որսի: Կան բուերի շատ տեսակներ` անտառաբու, ճահճային բու, ականջավոր բու և այլն:. Բուերի ոչ բոլոր տեսակները որսում են միայն գիշերը, ոմանք վարում են ցերեկային ապրելակերպ: Նորածին բուի ճտերը ծնվում են կույր և սպիտակ ներքևով:. Բուերի մասին բոլոր փաստերից հետաքրքիր է, որ գրեթե ոչ ոք երբեք չի տեսել այդ թռչուններին, բայց լսել է միայն նրանց ձայները: Բուները գաղտնի թռչուններ են: Բուն համարվում է բնական գիշատիչ: Այս թռչունը սնվում է ինչպես ամենափոքր արարածներով, այնպես էլ ամենամեծ կենդանիներով: Աշխարհում բուերի տեսակներ կան, որոնք սնվում են միայն թռչուններով: