Ուրարտուի մասին տեղեկություն

Ուրարտուի (առասպելաբանություն) կրոն, հավատի համակարգ, որը ընդունված էր Ուրարտու պետությունում, որը գտնվում էր Առաջավոր Ասիայում, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. VIII – VI դարերում, Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Ուրարտուի կրոնը բնորոշ էր մերձավոր արևելքում գտնվող հին աշխարհի բազմաստված բռապետությունների կրոնին, իսկ արմատներով բխում է Միջագետքի և Անատոլիայի կրոնական համակարգից[1]։ Հին Արեւելքի պետությունների կրոնական համակարգի նման, ուրարտական կրոնում նույնպես կար աստվածությունների և տարբեր կրոնական միջոցառումների մեծ պանթեոն։ Ուրարտուի գլխավոր աստվածը համարվում էր Խալդին։ Մարդկանց և աստվածների միջև կապ էր հաստատվում զոհաբերության ծիսակարգերի միջոցով։ Ուրարտուի կրոնում կար հին արևելքի կրոնի շատ էլեմենտներ՝ կյանքի ծառ, օձ, թևերով սկավառակ և այլն, որոնք համընկնում են Հին Միջագետքի կրոնական համակարգի տարրերին[2]։ Վանի կրոնի ամենակարևոր առանձնահատկությունն եղել է հարաբերական կրոնական հանդուրժողականությունը, ինչը պայմանավորված էր պետության բազմազգ կառուցվածքով[3]։ղ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *