Daily Archives: April 7, 2022

Դասարանական աշխատանք 07.04.2022

Խնդիա)A  և  B  քաղաքներից   միմյանց  ընդառաջ  դուրս  եկան  երկու  ավտոմեքենա  և   3  ժամ  հետո  հանդիպեցին։Առաջին  ավտոմեքենան  1  ժամում  անցնում  է  80  կմ,իսկ   երկրորդը՝70  կմ։Հաշվել   A  և  B    քաղաքների  հեռավորությունը։ր 984

Լուծում՝

80×3=240

70×3=210

240+210=450

Պատ՝․ 450

բ)A  կետից   հակադիր  ուղություններով  դուրս  եկան  երկու   ավտոմեքենա   և    3  ժամ   հետո  որքա՞ն  կլինի  նրանց   միջև   հեռավորությունը,եթե  առաջին  ավտոմեքենան  1  ժամում  անցնում   է  70  կմ,իսկ  երկրորդը՝80  կմ։

Լուծում՝

80×3=240

70×3=210

240+210=450

Պատ՝․ 450

գ)A  յրից  միևնույն  ուղղությամբ  դուրս  եկան   երկու  ավտոմեքենա։3  ժամ  հետո  որքա՞ն  կլինի  նրանց  միջև  հեռավորությունը,եթե   առաջին  մեքենան  1  ժամում    անցնում  է  70  կմ,իսկ  երկրորդը`80 կմ։

Լուծում՝

80×3=240

70×3=210

240-210=30

Պատ՝․ 30:

Վարժ․ 987

Լրացրու նախադասությունը։

Հավասար հայտարար ունեցող կոտորակներից մեծ է այն կոտորակը, որի համարիչը ավելի փոքր է։

Հավասար համարիչ ունեցող կոտորակներից փոքր է այն կոտորակը, որի հայտարարը ավելի մեծ է։

Խնդիր 988

Որբաթ օրը ժամը 17:00-ին, Հայկը բմեկնեց շրջագայության և վերադարձավ կիրակի ժամը 18:00-ին։ Որքա՞ն ժամանակ տևեց Հայկի շրջագայությունը։

Լուծում՝

24×2=48

48+1=49

Պատ՝․ 2 օր 1 ժամ։

Վարժ․ 969

Խնձորենի

3/6

Տանձենի

1/6



Թեստային աշխատանք

Ջաննի Ռոդարի Թարս հարցեր

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա՜ր մորուք դար-ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ. մաս առաջին

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գիծ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ———————————————————————————————————

2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա) երեսառած
բ) կամակոր
գ) հակառակ կողմով
դ) բոլորին հակառակ

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    1. երկար  – կարճ

          պարզ  –  բարդ

          սովորական  – անսովոր
    վատ   –   լավ

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

5.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
Կաղամբ

6. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Նա սիրում էր հակառակ հարցեր տալ:
7. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

8. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Նա բոլորովին հուսահատվելով ̀ բարձրացավ սարի գագաթ, խռճիթ կառուցեց և մենակ ապրեց: Նա իր հակառակ հարցերը գրում էր տետրում և դժվարությամբ փորձում էր գտնել դրանց պատասխանները:

9.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ինչու՞ ակնոց մայրիկ ունի: Որովհետև մայրիկը ակնոց ունի:

Ինչու՞ պոչը օձ ունի: Որովհետև օձը պոչ ունի:

Ինչու՞ տանիքը տուն ունի: Որովհետև տուն տանիքը ունի:

10.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու՞ բռնակը դուռ ունի:

Ինչու՞ ջրի մեջ բաժակ կա:

Ինչու՞ լույսի մեջ լամպ կա:

Ինչու՞ պոչը մուկ ունի։

Ինչու՞ մազը գլուխ ունի