Ֆիզիկա

Բերել շփման ուժի առկայությունը հաստատող փաստեր:  

Հայտնի է, որ շարժիչն անջատելուց հետո շարժվող ավտոմեքենայի արագությունն աստիճանաբար նվազում է և, ի վերջո, ավտոմեքենան կանգ է առնում: Կանգ են առնում գլորվող գնդակը, սառցադաշտում սահող տափողակը և այլն:Նշված բոլոր դեպքերում մարմինների արգելակման պատճառը շփման ուժն է:  

  • Ինչո՞վ է պայմանավորված շփումը

Շփման ուժի մեծությունը կախված է շփվող մարմինների ողորկության աստիճանից և դրանց նյութի տեսակից։

  • Թվարկել  շփման տեսակները և բերել օրինակներ:

Շփման ուժը լինում է 3 տեսակի՝դադարի,սահքի և գլորման։

Եթե դաշնամուրը տեղափոխելու համար ազդող ուժը բավականաչափ մեծ չէ, ապա այն տեղից չի շարժվի: Պատճառը հատակի կողմից պահարանի վրա ազդող դադարի շփման ուժն է:

Սահքի ուժ է,եթե մի մարմինը սահում է մյուս մարմնի մակերևույթին:
Այդպիսի ուժ է առաջանում, երբ ձյան վրա սահնակն է սահում, հատակի վրայով բազմոցը կամ պահարանն են քաշում:
Գլորման ուժ է առաջանում,երբ առաջանում, երբ ցանկացած մարմին գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթին՝ շարժվում է անիվներով:
  • Օրինակներով ցույց տվեք, ո՞ր միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Դեռևս հին ժամանակներում ծանր բեռներ տեղափոխելու համար մարդիկ դրանց տակ գերաններ էին տեղադրում, իսկ ներկայումս բոլոր փոխադրամիջոցներն անիվների վրա են:

Բերել շփման դրսևորման օգտակար և վնասակար օրինակներ:

Օգտակար

Եթե շփումը չլիներ,ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ մոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով։Շփման շնորհիվ է,որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում,որ առարկանները կարողանում ենք բռնել ձեռքում։

Վնասակար

Շփման պատճառով տարփբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։Շփման վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով։ 

  • Ինչպե՞ս կարելի է մեծացնել , փոքրացնել շփումը:

Շփումը փոքրացնելու համար,պետք է հարթեցնել,հղկել,հպվող մարմինների մակերևույթները։

Շփումը մեծացնելու համար,պետք է հպվող մարմինների մակերևույթները անհարթացնել։

  • Ինչո՞ւ հաճախ սառցակալած ճանապարհին ավազ են շաղ տալիս:

Սառցակալած ճանապարհին ավազ են շաղ տալիս,որպեսզի սառցակալաց ճանապարհը անհարթ լինի և մարդիկ ու ավտոմեքենաները չսահեն։

  • Բերել օրինակներ, երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ:

 

  • Ո՞ր ուժն է կոչվում համազոր ուժ:

Ուժերի համազոր կոչվում է այն ուժը,որը մարմնի շարժման վրա թողում է նույն ազդեցությունը, ինչ որ այդ ուժերը միասին։

  •  Ինչպե՞ս է ուղղված մի ուղղով միևնույն (հակառակ) կողմեր ուղղված երկու ուժերի համազորը և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Եթե մարմնի վրա ազդող ուժերը ունեն նույն ուղղությունը և ուղղված են նույն ուղղությամբ, ապա այդ ուժերի համազորը գտնելու համար այդ ուժերը պետք է իրար գումարել, իսկ եթե մարմնի վրա ազդող ուժերը ունեն նույն ուղղություն, բայց ուղղված են հակառակ ապա այդ ուժերի համազորը գտնելու համար պետք ամենամեծ ուժից հանել փոքրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *