Գործնական քերականություն

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

 Ալոճ, ակնակապիչ, աղջատել, աղջամուղ…, աճպարար, անաճառ, անզիճում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունջ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոճիլ, չղջիկ, փախչել, փարճ (կավե գավաթ), քրքիճ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց  ամպին, բարկացավ ամբարտակի վրա, քաշեց առակը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կո-պեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հար-աշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազարյա գործին` անշտապ կապելով ալրաթաթան գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

Մկնիկ, մայրիկ, շնիկ, փոքրիկ, թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, գետակ, առվակ, որդյակ, պատանյակ, թիակ, բլրակ, սոխակ,  գառնուկ, ձագուկ, ձիուկ, մարդուկ, պոչուկ:

4.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված(խոցված) ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված(նեղացած) հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին(հրապուրել):

Որոշել էր անպայման գրավել(նվաճել) այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու(վեր հանել):

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել(կառուցել):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *