Daily Archives: March 6, 2024

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը: Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց:

Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

Դարեհ 3-ի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը դեպի Միջին Ասիա և Հնդկաստան` ստեղծելով մի մեծ աշխարհակալություն: Դրա մայրաքաղաք հռչակվեց Բաբելոնը: Ալեքսանդրը մահացավ Ք.ա. 323թ.` 33 տարեկան հասակում: Նրա արշավանքներով Առաջավոր Ասիայում սկզբնավորվել է հունականության`հելլենիզմի դարաշրջանը: Հայաստանն այդ դարաշրջան մտավ լիակատար անկախությամբ:

Ալեքսանդրի վեպն ու Հայաստանը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին առասպելներ էին ստեղծվել դեռևս նրա կենդանության օրոք: Ք.ա. 240թ. առաջին անգամ հունարենով գրվեց Ալեքսանդրի վեպը: Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիգլամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան:

Փաստորեն երբեև Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը:Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:

Գավգամելայի  ճակատամարտը   տեղի   է   ունեցել   Ք․ա․331․թ։Մեծ  Հայքի  հրամանատրն  էր  Օրոնտես-Երվանդ 3-ը,իսկ Փոքր  Հայքինը՝Միթրաուստեսը։ Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

Մակեդոնական  և հայկական  զորքերի  հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:

Ք.ա. 240թ. առաջին անգամ հունարենով գրվեց Ալեքսանդրի վեպը: Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:



Չարենց: Բանաստեղծություններ

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

***

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …

ՀԱ3ՐԵՆԻՔՈւՄ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Լուսամփոի պես աղջիկ․․․

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…



Спасибо мама

Моя дорогая ненаглядная мама-мамочка!
В этот светлый, радостный и незабываемый день я хочу поздравить Тебя с праздником 8-ое марта. Я желаю Тебе крепкого-крепкого здоровья, большой любви, женского счастья и большого терпения.
Я хочу видеть Тебя со счастливыми глазами, видеть Тебя беззаботной, крепкой и любимой.
Спасибо  Тебе за то, что ты есть для меня и будешь



Տասնորդական կոտորակի դիրքային գրառումը

Առաջադրանքներ․

1)Գրելով տասնորդական կոտորակը դիրքային գրառումով՝ գտե՛ք նրա ամբողջ մասը․

91/10

9,1

2/100

0,02

3214/100

32,14

5677/10

567,7

2)Սովորական և խառը կոտորակները գրե՛ք տանորդական կոտորակների տեսքով․

ա)3ամբ1/10, 2ամբ9/10, 15ամբ4/10, 3/10, 5/10

3,1;2,9;15,4;0,3;0,5

բ)4ամբ8899/10000, 1ամբ5678/10000, 1234/10000, 6969/10000

3,8899;1,5678;0,1234,;0,6969

3)Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով․

3,2; 7,3; 3,5; 0,1; 0,9

32/10 ,73/10, 10/10, 9/10

7,12; 9,23; 10,34; 0,45; 0,56

712/100, 923/100, 1034/100, 45/100, 56/100

12,333; 16,596; 0,887; 0,379; 0,111

2,1111, 5,1995, 4,1996, 0,1997, 0,1998

2,1111; 5,1995; 4,1996; 0,1997; 0,1998

4)Անվանե՛ք տասնորդական կոտորակի բոլոր կարգերը․

0,8921

8-տասնորդական

9-հարյուրերորդական

2-հազարերորդական

1-տասհազարերորդական

10,656

1-տասնավոր

6-տասնորդական

5-հարյուրերորդական

6-հազարերորդական

5)Ի՞նչ թվանշան է գրված 364,50791 կոտորակի՝

ա)հարյուրյակների կարգում 3

բ)տանորդականների կարգում 5

գ)տասհազարերորդականների կարգում 9

դ)տանյակների կարգում 9

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Սովորական և խառը կոտորակները գրե՛ք տանորդական կոտորակների տեսքով․

ա)5ամբ12/100, 7ամբ20/100, 6ամբ91/100, 13/100, 85/100

բ)5ամբ135/1000, 17ամբ399/1000, 8ամբ999/1000, 777/1000, 123/1000

2)Թվանշաններով գրե՛ք կոտորակը․

ա)զրո ամբողջ մեկ հարյուրերորդական

0,01

բ)յոթ ամբողջ քսանհինգ հազարերորդական

7,025

գ)երեսուներկու ամբողջ տասնութ տասհազարերորդական

32,0018

դ)զրո ամբողջ երկու հարյուր երեսունյոթ հազարերորդական

0,237

ե)մինուս հարյուր ութսունյոթ ամբողջ երեք հարյուր իննսուն հազարերորդական

-187,390

3)Անվանե՛ք տասնորդական կոտորակի բոլոր կարգերը․

456,23

45623/100

1,456

1456/1000