Monthly Archives: January 2024
Untitled
составить предложение со словами : веление ,исполнение ,прощение ,освобождение
1.Царь велел принести воды.
2.Слуги исполнили его веление.
3.Мальчик попросил прощения у мамы.
Его освободили из тюрьмы.
б) Составить словосочетания:
говорить — заговорить (с кем? о чём?)
Говорить с другом.
Заговорить о войне.
исполнять(ся) — исполнить(ся)
Исполняются желания.
Исполнилось желание.
сбываться — сбыться
Мечты сбываются.
Мечты сбылись.
происходить — произойти (что?)
Происходит смена.
Произошёл случай.
отпускать — отпустить (кого? что? куда?)
Отпускать друга на ринг.
Отпустить птичку на волю.
сажать — посадить (кого? во что?)
Сажать человека в тюрьму.
Посадить малыша в автобус.
прощать — простить (кого? что?)
Прощать друга.
Простить неверность.
рубить — порубить (что? чем?)
Рубить дрова.
Порубить лес топором.
Կարծես թե դարձել եմ ես տուն
Կարծես թե դարձել եմ ես տուն
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:
- մշուշ-մռայլ,
- անզոր-թույլ, անկարող, անուժ, վատուժ,
- պարզկա-Պարզ, անամպ,
- իլիկ- կալաքարի մեջ ամրացված փայտը, որի ծայրից կապում են լուծը, որպեսզի պտտի:
- Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:
Մանկության վերհուշով առաջվա տունն է հիշում, անվերջ պտտող իլիկը, իրեն ՝որպես մանուկ է զգում և ամենինչ հեքիաթի նման նորից դրախտ է դարձնում իր հոգին:
- Դո՛ւրս գրիր բնության պատկերները:
Արևը հանգչում է հեռվում, Գետից բարձրանում է մշուշ,
- Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։
1. Վահան Տերյանի նախնին համարվում է թոքատցի Ղազարոսը, որն ամուսնացած է եղել էրզրումցի Վարդուհու հետ և եղել է Էրզրումի (Կարինի) Կարճնկոց գյուղի քահանան։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից և 1929 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի կնքումից հետո՝ 1930 թվականի մայիս-հունիս ամիսներին Վահան Տերյանի նախնիները ևս գաղթել են և բնակություն հաստատել Ջավախքի Դիլիսկա գյուղում, իսկ Էրզրումում մնացած մյուս Տեր-Գրիգորյանները, ըստ Արամ Տեր-Գրիգորյանի, կոտորվել են թուրքերի կողմից․
2. Տերյանագետ Ս․ Հակոբյանը, անդրադառնալով Վահան Տերյանի վրա նրա ծննդավայրի ազդեցության հարցին, գրել է․ «Այս շրջանում նա խոսել է միայն հայ լեզուն և իմացել է միայն մայրենի լեզուն։ Մի միջավայր է դա, ուր պահպանված է մեր ժողովրդի ուրույն արժեքները և ուր չէ տիրում մյուս ազգերի ճնշող, հաճախ այլասերող ազդեցությունը։ Այս տեսակետից Ախալքալաքի Գանձա գյուղը անշուշտ ավելի նպաստավոր միջավայր էր հայ բանաստեղծ ծնելու համար:
3. 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
4. 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները և թե՛ քննադատները։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
5. 1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։
Մաթեմատիկա 30.01.2024
Մեզ արդեն հայտնի են թվերի տարբեր բազմություններ՝ բնական թվեր, կոտորակային թվեր, ամբողջ թվեր:
Բնական թվեր
Հաշվելիս առաջացած 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12… թվերը կոչվում են բնական թվեր:
Օրինակ՝
1 նարինջ
2 նարինջ
3 նարինջ
Կոտորակային թվեր
Օրինակ ՝
3/8 պիցցա
1 ամբ․ 2/9 մանդարին
Ամբողջ թվեր
Բնական թվերի հակադիր թվերը կոչվում են բացասական ամբողջ թվեր:
Ամբողջ դրական և բացասական թվերն ու 0-ն կոչվում են ամբողջ թվեր:
Բացասական կոտորակներ
Դրական կոտորակների հակադիր թվերը կոչվում են բացասական կոտորակներ:
Եթե վերևի ջերմաչափներից երրորդը ցույց է տալիս, օրինակ՝ 3 ամբ 1/2 աստիճան ցուրտ, ապա առաջանում է բացասական կոտորակային թիվ՝ −3 ամբ 1/2 -ը:
Եթե ձեռնարկությունը ունեցել է 25 ամբ․ 4/5 մլն դրամ վնաս, ապա դա կարելի է գրել որպես բացասական եկամուտ՝ −25 ամբ․ 4/5
Օրինակ՝
−3/4,−1 ամբ․ 5/8 թվերը բացասական կոտորակային թվեր են:
Ռացիոնալ թվեր
Վերևում բերված բոլոր թվերը միասին կոչվում են ռացիոնալ թվեր:
Դրական և բացասական ամբողջ և կոտորակային թվերն ու 0-ն կոչվում են ռացիոնալ թվեր:
Օրինակ՝
15, −7, 0, 2/5, 17/6, 5 ամբ․ 2/9, −3/4, −1 ամբ․ 5/8, −3/2 թվերը ռացիոնալ թվեր են:
Առաջադրանքներ․
1)Ռացիոնալ թվերի վերաբերյալ բերված պնդումներից ո՞րն է ճիշտ:
- Կոտորակային թվերը ռացիոնալ թվեր են:
- Բոլոր ռացիոնալ թվերը դրական են:
- Խառը թվերը ռացիոնալ չեն:
2)36/16, 15, 9/15 թվերը (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).
- ռացիոնալ են:
- կոտորակային են:
- բնական են:
- բացասական են:
- ամբողջ են:
- դրական են:
3)Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը:
0, −3, 5, −36 թվերը ռացիոնալ թվեր են:
- ճիշտ է
- սխալ է
4)Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները․
7/9, -14/15, 8/3, -11/19, -5/6, 25/32, 7/20
-7/9, 14/15, -8/3, 11/19, 5/6, -25/32, -7/20
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Ինչպիսի՞ թիվ է 14 ամբ․ 1/2-ը: Նշիր բոլոր ճիշտ պատասխանները:
- ամբողջ թիվ է
- խառը թիվ է
- ռացիոնալ թիվ չէ
- ամբողջ թիվ չէ
2)Գրե՛ք տրված թվին հակադիր թիվը․
ա)-6ամբ7/10
6ամբ7/10
բ)+2ամբ3/8
2ամբ3/8
գ)+95/99
-95/99
դ)-45ամբ2/3
45ամբ2/3
ե)0
0
զ)-4/5
4/5
է)+8ամբ9/11
-8ամբ9/11
ը)-5ամբ13/27
5ամբ13/27
3)Տրված են -8, +4/3, -3/2, -11, +13, -9ամբ13/20, -5ամբ837/1000, +1, 0, -14, +2, -25ամբ3/7, +8ամբ3/4, -7ամբ23/250 թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝
ա)բացասական թվերը -8, -3/2, -11, -9ամբ13/20, -5ամբ837/1000, 0, -14, -25ամբ3/7, -7ամբ23/250
բ)դրական կոտորակային թվերը +4/3, , +13,+1, 0, -14, +2, -25ամբ3/7, +8ամբ3/4,
գ)բացասական կոտորակային թվերը , , -3/2, -9ամբ13/20, -5ամբ837/1000, 0, -25ամբ3/7, -7ամբ23/250
դ)բնական թվերը
+13,+1,+2
ե)ամբողջ թվերը
-8,-11,+13,+1,0,-14,+12
զ)դրական թվերը
+4/3,+13,+1,+2,+8ամբ3/4,
Վահան Տերյան. Կենսագրություն
Փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը:
1892
Տեր Սուքիասը ծաղիկ հիվանդության վկայականի համար տեղեկանք վերցնելու նպատակով 1892-ին 7 տարեկան Վահանին տանում է Ախալքալաք: Տերյանն առաջին անգամ ծառ է տեսնում:
1895
Նա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս Խեչոյանը, որի մասին հաճելի հիշողություններ է պահպանել Տերյանը:
Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից:
Դեռևս 1890 եւ 1895 թվականներին Տեր Սուքիասը դիմած է լինում որդուն` Վահան Տեր-Գրիգորյանին` Լազարյան Ճեմարանում ընդունվողների ցանկում գրանցելու:
1896 թ. մարտ ամսին Թիֆլիսի առաջին գիմնազիա ընդունվելու համար քննություններ է հանձնում (այս մասին տեղեկանք կա): Հայտնի է նաև, որ երկու տարի եղել է Թիֆլիսում` Արամ եղբոր հետ, մինչև Լազարան Ճեմարանից ստացված գրությունը:
1899
Համաձայն Լազարյան Ճեմարանի վարչության գրության` ստացված հունիսի 2-ին. «Հերթը հասնելու հետևանքով պատիվ ունեմ խոնարհաբար խնդրել Ձեզ, այս տարվա օգոստոսի 12-ին ինստիտուտ հասցնել Ձեր որդի Վահան Տեր-Գրիգորյանին … քնննությունները հանձնելու…»:
Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»:
1902 — 1903
Վահան Տեր- Գրիգորյանը մի քանի ընկերների հետ (Ցոլակ Խանզադյան, Պողոս Մակինցյան, Օնիկ Օհանջանյան, Մելքոն Քարամյան ) Ճեմարանում հրատարակում է «Հույս» ձեռագիր թերթը: «Թերթում Վահանը հիմնականում գրում է խմբագրական և առաջնորդող հոդվածներ: Նրան էր հատկացված նաև պոեզիայի բաժինը, որտեղ նա զետեղում է իր բանաստեղծությունները»,- հիշում է Մ. Քարամյանը: «Հույս»-ի էջերում Վահանը հանդես է եկել Շվին, Volo եւ այլ կեղծանուններով:
1903թ.-ի ապրիլի 7-ին Մոսկվայից Տերյանը առաջին նամակը գրում է քրոջը` Նաշոյին (Նախշուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյանին). «Ես ողջ եւ առողջ եմ և ցանկանում եմ ձեր բոլորի առողջությունը»:
Մայիսին Լազարյան ճեմարանի 6-րդ դասարանի սան Վահանը դժվարությամբ միջոցներ է հայթայթում և գալիս է տեսնելու հիվանդ մորը: Պարտքերի գնով վերադառնում է Մոսկվա: Հոկտեմբերին մահանում է Վահանի մայրը` Յուղաբեր Տեր-Գրիգորյանը: Վահանը ծանր է տանում մոր կորուստը: Հետագայում նրա հիշատակին է նվիրում մի քանի բանաստեղծություններ: Գրում է նաև «Էլեգիան» եւ «Անծանոթ աղջկան»:
1904
Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:
Դեկտեմբերին Լազարյան ճեմարանի ուսուցիչների հանգանակած գումարով Վահանը մեկնում է Կուրսկի մարզ` տեսնելու ավագ եղբորը` Ղազարոսին, ուր ընտանիքով աքսորված էր նա:
1905
Փետրվարից ճեմարանում դասերը դադարում են: Մայիսին Վահանը մեկնում է Կովկաս: Ամռանը լինում է հայրենի Գանձայում: Մի շաբաթի չափ Վահանենց ընտանիքին հյուր է լինում Ավ. Իսահակյանը: Գանձայից ոչ հեռու, Ս. Հովհաննեսի մատուռում նրանք տեսնում են շրջակա գյուղերից վարդավառի ուխտի եկած գյուղացիներին: «Նայի~ր, — ասում է Վահանն ինձ,-հիշում է Իսահակյանը,-ա~խ, ի~նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր` արևով, անձրևով այրված ու բովված: Ի~նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՞նչ թախծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ինչ վիշտ ու մորմոք կա նրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ եք զգում ժողովրդին: Ձեզանից հետո կամ նոր երգ պիտի ասել կամ պիտի լռել»:
Օգոստոսի 27-ից Վահանը Մոսկվայում է. շուտով քննություններ է տալու և պարապում է: Նոյեմբեր-դեկտեմբերին Լազարյանը փակվելու պատճառով Վահանը լինում է հայրենի Գանձայում: Դեկտեմբերի վերջին ընկերոջ` Պողոս Մակինցյանի հետ մեկնում են Շիրակի գյուղերը ` դաշնակցական քարոզչական աշխատանք տանելու ժողովրդի շրջանում. կարճ ժամանակ հետո հիասթափվում է դաշնակցությունից: Գրում է «Շիրակի դաշտերից», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Կարոտ», «Տխուր զրույց», «Հրաժեշտի խոսքերից», «Մթնշաղ», «Սենտիմենտալ երգ», «Անջատման երգ» և այլ բանաստեղծություններ:
1906
Հունվարի 9-ին Ալեքսանդրապոլից գրում է Սոնա Օտարյանին. «Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա: Նա շատ անկեղծ մարդ է և շիտակ, այնպես որ դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է : … Ավետիքը անմիջական զգացմունքի և տրամադրության մարդ է, և իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկական ուղղություն: Նրա բանաստեղծություններն էլ անմիջական զգացմունքի արտահայտություններ են»: Փետրվարին Վահանը Մոսկվայում է: Մայիսի վերջին ավարտում է Լազարյան ճեմարանը, ստանում հասունության վկայական: Ամռանը մնում է Մոսկվայում: Սուղ միջոցներով մի կերպ սենյակ է վարձում և աշխատանքի մտնում մի նոտարի մոտ` ամիսը 25 ռուբլի «ռոճիկով» (աշխատավարձով): Սակայն աշխատանքը «սաստիկ ծանր էր», շուտով թողնում է այն:
Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեև ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրև քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:
Գրում է «Էստոնական երգ», «Աշնան երգ», «Սիրտս ցավում է անցած գնացած օրերիս համար», «Աշնան մեղեդի», «Հրաշք աղջկան», «Ցանկություն» և այլ բանաստեղծություններ: «Մուրճ» ամսագրի 7, 9, 11-12 համարներում տպագրվում է Վահան Տեր-Գրիգորյանի «Էլեգիա», «Էստոնական երգ», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Աշնան երգ» բանաստեղծությունները:
1907
Մայիսի սկզբին Մոսկվայից մեկնում է Բաքու. Ճանապարհին հիվանդանում է և ստիպված կանգ է առնում Մոզդոկում ավագ եղբոր` Ղազարոսի մոտ: Մայիսից հունիսի վերջերը Վահանը Բաքվում է` Ալ. Մյասնիկյանի մոտ: Օգոստոսին Գանձայում է: 29-ին Օնիկ Օհանջանյանին գրած նամակից. «… Եվ թախիծը .. Հենց որ իջնում է մթնշաղը, գյուղը լռում է, իջնում է իրոք գերեզմանային լռություն, որը երբեմն խախտվում է նաև շների հաչոցով: Թվում է, թե գերեզմանոցում ես ապրում: Ահա հենց այդ ժամանակ է, որ անտանելի ծանր է լինում, և հոգիդ պարուրում է ճմլող, կուրծքդ ցավելու աստիճանի սեղմող թախիծը: Եվ թվում է` գիշերը վերջ չունի: Լույսի, որևէ ձայնի խելահեղ տենչը համակում է քեզ, և վախենում ես սեփական ձայնիցդ: Թախի~ծ: Անդրշիրիմյան լռություն: Անվախճան գիշեր… Ի~նչ կտայի մի անսպասելի մտերմիկ ողջույնի, հարազատ ձայնի մի հնչյունի համար… Դու երջանիկ ես, Օնի’, դու քույր ունես, քո կողքին մարդ կա, որին կարող ես վստահել խոհերդ ու անուրջներդ: Քաղցր է ունենալ մի մարդ, որը կարող է հասկանալ քեզ, որի կրծքին ազատորեն կարող ես լալ կյանքիդ, չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը: Դու հրաշալի մայր ունես: Ես էլ մայր ունեի, և նա ինձ կհասկանար, եթե ոչ գլխով, ապա սրտով…»:
Աշնանը Մոսկվայում գրում է «Մոսկվա, դեկտեմբերի 12», «Պայմանական թատրոն» հոդվածները, որոնք տպագրվում են «Անկախ մամուլի» 1907թ. 16 եւ 20-րդ համարներում:
Մոսկվայի Գեղարվեստական Թատրոնի (MXАT-ի) հանրահայտ ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին լազարյանցի էր: Ճեմարանի սաներն անվճար հաճախում էին ներկայացումներին: Տերյանը շատ էր սիրում թատրոն: Գրում է «Իրիկնաժամ», «Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում», «14 տող», «Աշնան տրտմություն», «Սև գիշերն իջավ իր անմահ գահից», «Երբ պայծառ օրդ տխուր կըմթնի», «Fatum», «Անջատման երգ», «Հրաժեշտի խոսքերից», «Կոշմարը», «Հոկտեմբերին» և այլն:
1908
Մարտի 10-ին Մոսկվայից Ավ. Իսահակյանին գրում է «Երգեր ու վերքեր» ժողովածուից ստացած իր տպավորությունների մասին. «Դու հայ բանաստեղծների մեջ իմ ամենասիրելի բանաստեղծն ես` քո անհատական լիրիկայով» (ընդգծումը բնագրում է):
Ց. Խանզադյանին ուղղած նամակում գրում է Թումանյանից ստացած տպավորության և իր բանաստեղծությունների վերաբերյալ Թումանյանի արտահայտած կարծիքի մասին. « …չնայած իր պարզության, նա իմ վրա տպավորություն գործեց: Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ: Գուցե հասա՞կը կամ հենց այն հանդարտ պարզությու՞նը: Չգիտեմ»: Թումանյանը ծանոթացել է տպագրվելիք «Մթնշաղի անուրջներին». «Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: Դուք խոսքի հետ չեք խաղում.. Ես Ուրախությամբ եմ ողջունում Ձեր մուտքը գրական ասպարեզ. բարով եկաք» (ընդգծումը բնագրում է):
Կրկնություն
1)Լուծե՛ք համեմատությունը․
ա) x/2=3/7
x=(2×3)/7=6/7
բ)x/3=2/5
x=(2×3)/5=6/5
գ)x/12=7/10
x=(12×7)/10=42/5
դ)x/16=9/32
x=(16×9)/32=9/2
2)Հաշվե՛ք․
ա)4 x (-25+76+24)=4×75=300
բ)(25-62-38) x (-4)=-75x(-4)=300
գ)(7-125+13) x (-8)=840
դ)8 x (-8+100-22+25)=8×95=760
3)Լուծե՛ք խնդիրը․
Գագիկն ունի 80 փոստանիշ, Դավիթը՝ Գագիկից 20%-ով ավելի, իսկ Գեղամը Գագիկից 25%-ով պակաս։ Քանի՞ փոստանիշ ունի Դավիթը և քանի՝ Գեղամը։
Լուծում՝
80×20:100=16
80+16=96
80×25:100=20
80-20=60
Պատ՝. Դավիթ 96, Գեղամ 60
4)Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք պատկերը․
Նապաստակ․
(5,1); (6,2); (6,3); (5,6); (4,7); (5,8); (6,8); (8,9); (9,9); (7,8); (9,8); (6,7); (7,6); (9,6); (11,5); (12,3); (12,2); (13,3); (12,1); (7,1); (8,2); (9,2); (8,3); (6,1); (5,1); (5,7):
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Լուծե՛ք համեմատությունը․
ա)7/8=x/6
x=(7×6)/8=21/4
բ)13/15=x/10
x=(13×10)/15=26/3
գ)12/21=x/14
x=(12×14)/21=8
դ)48/51=x/34
x=(48×34)/51=32
2)Հաշվե՛ք․
442+(-39)-(-29)=432
-346-(-38)+(-18)=-326
-333+333-(-4)=4
-49-(-49)-5=-5
3)Լուծե՛ք խնդիրը․
Խանութ առաքեցին 2500 կգ լոլիկ։ Առաջին օրը վաճառեցին այդ ամբողջ ապրանքի 30%-ը։ Քանի՞ կգ լոլիկ մնաց վաճառելու։
Լուծում՝
2500×30:100=750
2500-750=1750
Պատ՝.1750
Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան
Ջերմաստիճան
Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:
Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:
Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:
Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է:
Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:
1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C:
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: Տաք վառարանի մասին ասում են,որ այն ունի բարձր ջերմաստիճան,իսկ սառույցի կտորի մասին` որ այն ունի ցածր ջերմաստիճան։Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։
Կրկնություն
1)Կատարե՛ք գումարում․
ա)(+7) + (-3) =4
բ)(-10) + (+7) =-3
գ)(-10) + (+2) =-8
դ)(-23) + (-6) =-29
ե)(-15) + (-10) =-25
զ)(-22) + (-31) =-53
է)(-38) + (+9) =-29
2)Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
ա)-9 + 6 = -3
բ)-5 + (-3) = -8
գ)-9 + (-4)= -13
դ)-22 + 6 = -16
ե)-12 + 2 = -10
զ)-19 + 23 = 4
3)Գտե՛ք արտահայտության արժեքը.
ա) (26 – 13) – 23=-10
բ) (–42 – 12) – 30=-84
գ) (–54 + 23) – 15=-46
դ) (24 – 54) + 23=-7
ե) (–30 – 21) + 56=+5=5
զ) (87 – 42) – 60=-15
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Հաշվե՛լ.
ա) 6 – 8=-2
բ) –34 – 46=-80
գ) 13 – 8=5
դ) 17 – 26=-9
ե) –17 – 8=-25
զ) 9 – 2=7
է) –18 – 7=-25
2) Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի հավասարություն ստացվի.
ա) 7 – 12 = –5
բ) 0 – (-5) = 5
գ) 2 + (-22) = –20
դ) -24 + 17 = –7
ե) –15 + 11 = –4
3)Գտե՛ք գումարը․
ա)(-13) + (-6) + 6 + 3 + (-7)=-26+9=-17
բ)10 + 12 + (-20) + (-32) + (-2)=-54+22=-32
Ճամբարային օրեր
Ես այսօր իմ ջոկատի հետ գնացել եմ Կոտայքի մարզ, գյուղ Լեռնանիստ՝ մասնակցելու ձմեռային ճամբարային մարզական խաղերին: Մեզ այնտեղ տրամադրեցին հատուկ ձյան համար նախատեսված կլորակ, որի մեջ նստում էինք և սարից իջնում:Մենք լիարժեք ինտեգրվեցինք ընկերական-ճամբարային միջավայրին:
Այնտեղ շատ լավ անցավ, կար շատ ձյուն:Ձյունը հասնում էր մինչև իմ ծնկները: Այնտեղ շատ հետաքրքիր էր,զվարճալի, բայց նաև շատ ցուրտ: Իսկ վերջում, երբ պետք է վերադառնայինք, մենք այնտեղ պատրաստեցինք կարտոֆիլ պլեճ և համտեսեցինք: Այդ օրը ես չեմ մոռանա, քանի որ շատ տպավորիչ էր:
Ուսումնական ճամբարի աշխատաժամանակ
08.01.2024, երկուշաբթի
- 09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք -Անի Ղարաբեկյան
- 09:20-11:00` նախագծային աշխատանք Միջին դպրոցի ճամբարային ջոկատում- Անի Ղարաբեկյան
- 11:05-11:50՝ Գուրգեն Պետրոսյանի նախագիծ -Իննա Ստեփանյան
- 11:55-12:40՝ Ս. Եղոյանի և Ա. Պետրոսյանի նախագիծ -Իննա Ստեփանյան
- 11․00-14․00՝ Ուսումնական ճամբարն ու թատրոն-ավտոբուսը -Հարավային դպրոց-պարտեզ -Իննա Ստեփանյան
09.01.2024, երեքշաբթի
- 09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք -Իննա Ստեփանյան
- 09:20-10:05 -Իննա Ստեփանյան
- 10․10-10․55՝ Ս. Եղոյան, Ա. Պետրոսյան— Իննա Ստեփանյան
- 11:30-13:35՝ Նախագծային աշխատանք— նյութը վերածել պիեսի -Անի Ղարաբեկյան
- 13:35-14:00՝ օրվա ամփոփում- Անի Ղրաբեկյան
10.01.2024, չորեքշաբթի Անի Ղարաբեկյան
- 09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք
- 09․20-10․05՝ երգ
- 10․10-12:55 Նախագծային աշխատանք— բեմադրվող նյութի, բեմդրվող թատրոնի ոճի ընտրություն
- 13:00-13:30 տարածքի խնամք Սարալանջում
- 13:35-14:00 օրվա ամփոփում
11.01.2024, հինգշաբթի Անի Ղարաբեկյան
- 09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք
- 09:20-10:55՝ նախագծային աշխատանք-ավարտել նյութը պիեսի վերածելու աշխատանքը, կատարել դերաբաշխում
- 11․05-11․50՝ Մուշեղ Տաշչյան
- 11․55-12․40՝ Մարզական
- 13:00-14:00՝ օրվա ամփոփում
12.01.2024, ուրբաթ Անի Ղարաբեկյան
Ճամփորդությանը չմասնակցող սովորողների ուղեկից՝ Իննա Ստեփանյան
- 09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք
- 10:00-13:00 այցելություն ստվերնեի թատրոն շուշեցիների արվեստանոցում, Ազգագրության փառատոնի նախագիծ
- 13:05-14:00 օրվա ամփոփում, պատումներ
Կարող եք ծանոթանալ ազգագրության փառատոնի շրջանակներում իրականացվող ճամփորդությանը դեպի Մեղրաձոր և եռօրյա ճամփորդությանը դեպի Լոռի, Փամբակ:
15.01.2024, երկուշաբթի, Իննա Ստեփանյան
- 09:00-09:15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
- 10:10-10:55 Միքայել Խուդավերդյանի նախագիծ
- 11:00-11:30 նախագծային աշխատանք
- 11:30-14:00 Սահադաշտ, ուղեկցում են Իննա Ստեփանյանը և Ստելլա Մնացականյանը, ես՝ Հարավային դպրոց-պարտեզում
16.01.2024, երեքշաբթի
- 09:00-09:15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
- 09:20-10:05 Իննա Ստեփանյան
- 10․10-10․55՝ Ս. Եղոյան, Ա. Պետրոսյան— Իննա Ստեփանյան, այդ ընթացքում ես՝ Հարավային դպրոց-պարտեզում
- 11:05-11:50 Իննա Ստեփանյան
- 11:50-13:30 նախագծային աշխատանք, Անի Ղարաբեկյան
17.01.2024, չորեքշաբթի—Անի Ղարաբեկյան
- 09:00-09:15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
- 10:10-10:55՝ երգ, Լուիզա Քեշիշյան
- 11:00-11:55՝ հունվար ամսվա մայրենիի ֆլեշմոբ
- 12:00-13:00՝ ծանոթանում ենք ԶբաղՄունք սեղանի խաղի հետ, բարբառների ուսումնասիրություն
- 13:00-14:00՝ տեխնոլոգիական աշխատանք, Ք. Մելքոնյան
18.01.2024, հինգշաբթի— Անի Ղարաբեկյան
- 09:00-09:15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
- 10:10-11:55 խոհանոցային գործունեություն, արտադրական ստուգատես, ընկեր Գոհարի հետ կազմակերպում ենք ընդմիջում
- 11․05-11․50՝ Մուշեղ Տաշչյան, սովորղ-սովորեցնող նախագիծ
- 11․55-12․40՝ Մարզական
- 12:40-14:00՝ Խաղում ենք ԶբաղՄունք սեղանի խաղը, բարբառների ուսումնասիրություն
19.01.2024, ուրբաթ— Իննա Ստեփանյան
- 09:00-09:15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
- 09:20-11:50 Մայրենիի վիկտորինա
- 11:55-12:40՝ մարզական
- 13.00-14:00՝ պար
21-23.01.2024 եռօրյա ճամփորդություն
25.01.2024 Ջրվեժ
Ամփոփում ենք առաջին ուսումնական շրջանը
- Ի՞նչ ձեռքբերումներ, հաջողություններ ունեցար այս ուսումնական շրջանում;
Ես այս ուսումնական շրջանում մասնակցել եմ 2 ֆուտբոլային մրցաշարի և հաղթել:
- Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել։ Ճամփորդությունների, հաշվետվությունների հղումները կցի՛ր;
- Ես գնացել եմ սահադաշտ, թանգարան
- Ո՞րն է եղել քո ընտրությունը։ Ընտրության բաժինը կցի՛ր այդ հատվածում
- Իմ ընտրությունը եղել է ծրագրավորում և մարմնամարզություն:
- Ի՛նչ մարզաձև է եղել իրենց ընտրածը:
- Իմ մարզաձևը եղել է ֆուտբոլ:
- Ի՞նչ նախագծի ես մասնակցել (պատմիր ընթացքի, արդյունքների մասին, եթե արդեն ունես պատում հղումը կցիր)
- Ես մասնակցել եմ երկու նախագծի: Առաջին նախագիծը այսպիսին էր՝ մեզ տրվում էր նկարներ և մենք պետք էր այդ նկարներց ստանայք մեկ բառ: Իսկ երկրորդ նախագիծի շրջանակներում մենք խոսում էինք մայրցամաքների մասին:
- Կրթահամալիրային օրացույցով որոշված ի՛նչ միջոցառման, ցուցահանդեսի, համերգի, մրցաշարի ես մասնակցել և ինչպես (մասնակից, հանդիսատես և այլն)
Ես մասնակցել եմ միջջոկատային ֆուտբոլային մրցաշարերի: 7-րդ դասարանցիների դեմ և 8-րդ դասարանցիների դեմ և 2 մրցաշարերն էլ հաղթել ենք:
- Ի՛նչ ձախողումներ, դժվարություններ, բարդություններ ես ունեցել այս տարի:
Ես ձախողումներ, դժվարություններ, բարդություններ չեմ ունեցել:
- Այլ (քո ցանկությամբ):