Գործնական քերականություն

195. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականները եզակի դարձրո՛ւ և դրան համապատասխան փոփոխություններ արա՛: Այդ փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Երկրի վրա մարդու կյանքն ամուր կապված է կենդանու հետ: Բայց մարդը ու կենդանին միշտ նույն ձևերով չեն հարաբերվել: Սկզբում կենդանին մարդուն ուտելիք ու հագուստ է տվել: Նրանք սարսափ են ներշնչել կամ ուրախություն են պարգևել մարդուն: Մարդը էլ նրան:առաջ խոնարհվել ու

պաշտել են նրան: Հետո աստվածացված կենդանին փոխարինել է աշխատավոր կենդանուն:

Բ. Հետաքրքրասեր մարդը ճամփորդում է Աֆրիկայով և ուսումնասիրում այնտեղի կենդանուն ու թռչունին: Հետո նա իր հետ հայրենիք բերեց նաև աֆրիկացու շատ գլխարկ: Այդ գլխարկը զարդարող փետուի մեջ գիտնականը նկատեց այնպիսիները, որոնք գիտությանը հայտնի թռչուն չէր պատկանում:

Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկից ավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում -եր կամ -ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ)

Գոյականի հոլովումը

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում: Բահ, մկրատ, թիակ:

Այգում մի մարդ բաով գործ էր անում:

Այգում մի մարդ մկրատով գործ էր անում:

Այգում մի մարդ թիակով գործ էր անում:

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ: Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

Հիանում էր երգով:

Հիանում էր աշխարհով:

Հիանում էր ընկերնորով:

Հիանում էր շարժումներով:

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում: Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին: Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից: Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք: Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ: Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:

200. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ: Ծանոթանալ ինչի՞ն: Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *