Գործնական քերականություն

186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի: ա) Երաշտահավեր բ) Մանուկներ գ) Հատիկներ դեղձանիկներ երեխա կապիկներ վագրեր պատանիներ ձագուկներ առյուծներ երիտասարդներ կանայք սիրամարգ մարդիկ տանտիկիններ

187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:

Այս բառերը հոգնակի և եզակի են:

188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան: Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, մատանիներ, տատեր, կատուներ, թութակներ, գրպաններ:

189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր: 187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով: 1. Գոյականը քանի՞ թիվ ունի: 2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ – միակ, մեկ հատ): 3. Ի՞նչ է ցույց տսգիս գոյականի հոգնակի թիվը (հոգն – բազում, շատ):

Եզակի թիվը ցույց է տալիս եզ – միակ, մեկ հատ:

Հոգնակի թիվը ցույց է տալիս բազում շատ առարկաներ:

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք, տատ, պապ: Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:

Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փունջել, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սիրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթել. քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր: Բ. Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ. պանրագործարաններ:

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս

ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.

Գրպաններ, սեղաններ, թռչուններ, մատյաններ, պանրագործարաններ:

բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

Սրտեր, գրեր, սրեր:

192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրո՛ւ բայերը (գործողություն ցույց տվող բառերը):

Հերթական ոլորանից հետո երևաց սրբավայրեր: Վերևում արձաններ է նստած: Արձանը կորցրել է գլուխը: Երկրաշարժը բազմիցս սասանել է այդ լեռան գագաթը, օտար բանակի զինվորը ձգտել է խորտակել իրեն անհասանելի ու թշնամական սրբավայրը: Արձանը, բարձրաքանդակն ու գազանի կերպարանքը կերտված են հիանալի վարպետի կողմից:

193. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք՝ հոգնակի դարձրո՛ւ:

Սֆինքսը մի սոսկալի հրեշ էր, որը կնոջ գլուխ ուներ, առյուծի մարմին, սուր ճանկեր, հզոր թևեր: Նա բնակություն էր հաստատել Թեբե քաղաքի մոտ և այնտեղ պիտի մնար, մինչև մի մարդ լուծեր նրա հանելուկները: Նա իր մոտից անցնող մարդուն հանելուկ Էր առաջարկում, բայց ոչ ոք չէր կարողանում լուծել, և մարդը մեռնում էր նրա սոսկալի գրկի մեջ: էդիպ արքան որոշում է Սֆինքսից փրկել մարդկանց և գնում է հրեշի մոտ: – Ո՞վ է առավոտյան չորս ոտքով քայլում, կեսօրին՝ երկու, իսկ երեկոյան՝ երեք,- հարցնում է Սֆինքսը: – Մարդը,- պատասխանում է Էդիպ արքան:- Երբ նա երեխա է, սողում է, հասուն տարիքում երկու ոտքով է քայլում, իսկ ծերության օրերին փայտով է քայլում: Հանելուկի ճիշտ պատասխանը լսելով՝ Սֆինքսը նետվում է ծովը և ոչնչանում: Այդպես էր վճռել հույների աստվածը: Այսօր հանելուկային, անլուծելի հարցն անվանում են «սֆինքսային»:

194. Տեքստերի եզակի գոյականները հոգնակի դարձրո՛ւ: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Կատուների պատմությունն արտասովոր է: Մարդիկ կատվին մեկ աստվածացրել ու պաշտել են, մեկ վհուկ համարել ու խուսափել: Երբեմն էլ կատուների միջոցով իր ապագան է գուշակել: Կատուները ապրում է մարդկանց կողքին, հաճախ հավատարիմ ծառայում են մարդկանց, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի են մնում: Ի տարբերություն ուրիշ ընտանի կենդանիներին՝ կատունները մարդկանց համար խորհրդավոր ու անճանաչելի են մնում, իր գաղտնիքը «չի բացում»: Բ. Մոտ հարյուր տարի առաջ Օդեսայում փիղը փախավ կրկեսից: Տերն ինչ արեց, չարեց, նա էլ կրկես չվերադարձավ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *