Category Archives: Մաթեմատիկա 5.1-րդ դասարան

Մաթեմատիկայի հունվար ամսվա ֆլեշմոբ առաջին մակարդակ

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
500 դրամ
2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։
6

3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։

 

5

4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։

9
5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։
10
6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն:
35 րոպե
7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
7
8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:
5

9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։

 

3
10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։
100դրամով 


Մաթեմատիկայի դեկտեմբերյան ֆլեշմոբ երկրորդ մակարդակ

1. Եթե Արսենի մտապահած թվից հանեք 6, տարբերությունը մեծացնեք երկու անգամ, արտադրյալին ավելացնենք 5, ապա կստանանք 27։ Ո՞ր թիվն է մտապահել Արսենը։
17

2. Քանի՞ եռանիշ կենտ թիվ կարելի է գրել՝ օգտագործելով միայն 0; 1; 2; 3 թվանշանները, եթե թվանշանները կարելի է կրկնել։
24

3. 240կգ կերը 40 հավը ուտում է 30 օրում։ Քանի՞ գրամ կեր է ուտում 1 հավը 1 օրում։
200 գ

4. Սկյուռիկը գետնից իր փչակ բարձրանալիս կատարեց երեք ցատկ դեպի վերև, այնուհետև մեկ ցատկ ներքև, և կրկին երեք ցատկ վերև, մեկ ցատկ ներքև ու այդպես շարունակ մինչև փչակ հասնելը։ Քանի՞ ցատկ կատարեց սկյուռիկը մինչև փչակ հասնելը, եթե հայտնի է, որ փչակը գտնվում է գետնից 3մ 20սմ բարձրության վրա, իսկ սկյուռիկի յուրաքանչյուր ցատկի երկարությունը թե՛ վերև, թե՛ ներքև 4դմ է։                                                                                                                                                                        16

5. Շախմատի մրցաշարին մասնակցում էր վեց շախմատիստ։ Քանի՞ պարտիա կայացավ, եթե յուրաքանչյուր շախմատիստ մնացած շախմատիստների հետ խաղաց միայն մեկ խաղ։
15

6. Պարկում կա 6 կարմիր և 6 կապույտ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել պարկից, որ առնվազն 2 գնդիկը լինի կապույտ։
8

7. Ձմեռ պապը 200 նվերը մեկական բաժանեց չորրրդ, հինգերորդ դասարանցիներին և դասավանդողներին։ Հայտնի է, որ նվերների կեսը տվեց չորրորդ դասարանցիներին, բոլոր նվերների կեսի կեսի կեսը՝ դասավանդողներին, իսկ մնացածը՝ հինգերորդցիներին։ Քանի՞ հինգերորդ դասարանցի կար։
75

8. Քանի՞ անգամ կմեծանա ուղղանկյան մակերեսը, եթե նրա բոլոր կողմերը մեծացնենք 3 անգամ։
9 անգամ

9. Գրքի էջերը համարակալելու համար օգտագործվել է 222 թվանշան։ Քանի՞ էջ ունի գիրքը, եթե համարակալումը կատարվել է առաջին էջից սկսած։
110 էջ

10. Ձմեռ պապը երեխաներից ստացել է 220 նամակ։ Քանի՞ րոպե կպահանջվի Ձմեռ պապիկից բոլոր նամակները կարդալու համար, եթե նա 1 ժամում կարդում է 60 նամակ և յուրաքանչյուր նամանակ կարդում է նույն ժամանակահատվածում։
220 ր



Թվերի  բաժանելության հայտանիշները 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 8-ի, 9-ի, 10-ի:

2-ի բաժանվում են բոլոր զույգ թվերը:

3-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշաների գումարը բաժանվում են 3

Օրինակ՝ 144=1+4+4:

4-ի բաժանվում են այն թվերը, որոնք վերջանում են երկու o-ով կամ վերջին երկու թվանշաները կազմում են 4-ի

Օրինակ՝ 500, 600, 112, 1056

5-ի բաժանվում են այն թվերը, որոնց վերջում o-է կամ 5:

8-ի բաժանվում են այն թվերը, որոնք վերջանում են երեք զրոներով կամ վերջին երեք թվանշանը կազմում է 8-ի բաժանվող թիվ:

9-ի բաժանվում են այն թվերը, որի թվանշաների գումարը բաժանվում է 9-ի :

10-ի բաժանվում են միայն զրոյով վերջացեղ թվերը:



Մաթեմատիկա 14.12.2022

798. Որքա՞ն է քառակուսու կողմի երկարությունը, եթե
նրա մակերեսը`
ա) 4 սմ2 է=քառակուսու կողմը  2 սմ է,

բ) 9 մ2 է=քառակուսու կողմը 3մ է,

գ) 25 մմ2 է=քառակուսու կողմը 5մմ է,

դ) 16 սմ2 է=քառակուսու կողմը 4 սմ է,

ե) 1 դմ2 է=քառակուսու կողմը 1 դմ է,

զ) 64 մ2 է=քառակուսու կողմը 8 մ է:

800. 80 մ2 մակերեսով երեքսենյականոց բնակարանը
կազմված է հյուրասենյակից, ննջասենյակից,
աշխատասենյակից, խոհանոցից, լոգասենյակից և
միջանցքից: Լոգասենյակի մակերեսը 9 մ2 է,
խոհանոցինը և միջանցքինը միասին` դրանից
երկու անգամ ավելի: Որքա՞ն է սենյակների ընդհանուր մակերեսը:

Լուծում՝

9×2=18

18+9=27

80-27=53

Պատ՝. 53 մ2 է:



Դասարանական

795. Պատկերները կազմված են 1 սմ կողմ ունեցող քառակուսիներից:


Որքա՞ն են պատկերների մակերեսները:

Լուծում՝

11×1=11

14×1=14

18×1=18

18+14+11=43

Պատ՝. 43 սմ:



Դասարանական

  1. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք թվաբանական գործողությունների նշաններից մեկը ( + , – , ⋅ , ։ ), որպեսզի ստացվի հավասարություն. ա) 5 + 2 = 49 :7, դ) 7 x 5 = 80 – 45, բ) 30 – 25 = 20 :4, ե) 18 – 10 = 2 x 4, գ) 6 + 7 = 24 – 11, զ) 55 -11 = 44 – 0։


Տնային Առաջադրանք

Վարժ․699

Կատարե՛ք  գործողությունները․

ա)  (41993+775)։297=144

41993+775=42768  42768։297=144

բ)  (71311+2603)։762=97

71311+2603=73914   73914։762=97

գ)  (73984+398)։462=161

73984+398=74382   74382։462=161

դ)  (468932+2596)։531=888

468932+2596=471528   471528:531=888



Դասարանական

699. Կատարե՛ք գործողությունները.
ե) (9289 – 1885) ։ 3=2468
զ) (858358 – 33) ։ 475=1828
է) (768060 – 767676) ։ 12=58301

ը) (80062 – 6845) ։ 211=394



Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ առաջին մակարդակ

1. Ունենք կաղամբ, գազար, վարունգ, լոլիկ, նեխուր: Քանի՞ ձևով կարող ենք երեք բաղադրիչ ունեցող աղցան պատրաստել:
11
2. Թթվով լիքը լցված դույլը դրեցին կշեռքին։ Կշեռքը ցույց տվեց 19կգ: Դատարկ դույլը կշռում է 1կգ: Դույլից վերցրեցին եղած թթվի կեսը։ Քանի՞ կիլոգրամ ցույց տվեց կշեռքը։
10
3. Վազքի մրցույթի ժամանակ Արտաշեսը վերջնագիծը հատեց Նարեից անմիջապես հետո։ Արտաշեսից առաջ վերջնագիծը հատել էր 10 սովորող, իսկ Նարեից հետո վերջնագիծը հատեց 15 սովորող։ Քանի՞ սովորող էր մասնակցում վազքի մրցույթին:
25
4. Անահիտը գրեց մեկից սկսած հաջորդական թվեր: Այդ թվերը գրելու համար օգտագործեց 25 թվանշան: Ո՞րն է գրված վերջին թիվը:
17
5. Երկնիշ թվի թվանշանների գումարը 14 է: Գտեք այս պայմաններին բավարարող բոլոր թվերը։
59, 68, 77, 86, 95
6. Անին, Մարին և Եվան միասին 18 ընկույզ ունեին: Անին իր ունեցած ընկույզներից երեքը տվեց Մարիին: Մարին իր ընկույզներից երկուսը տվեց Եվային: Դրանից հետո աղջիկները ունեցան նույն քանակով ընկույզներ: Աղջիկներից յուրաքանչյուրը սկզբում քանի՞ ընկույզ ուներ:
Անի 9, Մարի 5, Եվա 4
7. Սովորողները հաշվեցին թթուդրիկի համար բերած գազարները և բազուկները։ Պարզվեց, որ երկու անգամ ավելի շատ գազար կա, քան բազուկ: Երբ նրանք էլի 5 բազուկ բերեցին, գազարների ու բազուկների քանակները հավասարվեցին: Սովորողները քանի՞ գազար էին բերել:
10
8. Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները թթուդրիկը սկսեցին առավոտյան ժամը 10։45 և ավարտեցին 11։25-ին։ Քանի՞ րոպե տևեց թթուդրիկը։
40 րոպե
9. Սովորողները գնեցին մեկական կիլոգրամ գազար, բազուկ և լոլիկ։ Գազարի համար վճարեցին ավելի քիչ, քան բազուկի համար։  Լոլիկի համար վճարեցին ավելի քիչ, քան գազարի համար: Ամենաքիչը ո՞ր բանջարեղենի համար վճարեցին:
Լոլիկի
10. Աննայի, Միլայի և Արփիի տարիքների գումարը 19 է: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 2 տարի հետո:
25


Տնային առաջադրանք

607. Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6.40‐ին և տեղ հասավ նույն օրը՝
ժամը 20.15‐ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։

Լուծում՝

20:15-6:40=13ժ 35ր

Պատ՝. 13ժ 35ր:
608. Զբոսաշրջիկներն արշավը սկսել են հունիսի 13‐ին՝ ժամը 12‐ին, և
ճանապարհին են գտնվել 8 օր 19 ժ։ Ամսի քանիսի՞ն են նրանք հասել
որոշված վայրը։

Լուծում՝

13+8=21

19+12=31

1 օրը=24 ժ

31-24=7

21+1=22

Պատ՝. հունիսի 22-ին
609. Մի ձմերուկի զանգվածը 4 կգ 700 գ է, մյուսինը՝ երկու անգամ ավելի։
Որքա՞ն է երկու ձմերուկների զանգվածը։

Լուծում՝

4 կգ 700 գ=4700 գ

4700×2=9400

9400+4700=14100

14100 գ=14կգ 100գ

Պատ՝.14կգ 100գ:

610. Ինքնաթիռը թռչում է 720 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ կիլոմետր կանցնի
ինքնաթիռը 1 րոպեում և քանի՞ մետր` 1 վայրկյանում։

1 ժ=60ր

720:60=12

1 ր=60վ

12կմ=12000մ

12000:60=200

Պատ՝. 1 րոպեում 12կմ, 1 վայրկյանում 200 մ։

611. Քամու արագությունը 5 մ/վ է։ Ինչքա՞ն կլինի նրա արագությունը` արտահայտված կիլոմետր-ժամերով։

1 ր=60 վ

60×5=300 մ

1 ժ=60 ր

60×300=18000 մ

18000 մ = 18 կմ

Պատ՝. 18 կմ/ժ:

 



Next page →
← Previous page