Ատամների խնամք

Մինչև երկու տարեկան դառնալը երեխան ունենում է 20 ատամ, որոնք կոչվում են կաթնատամներ։ 6-7 տարեկանից դրանք սկսում են թուլանալ, շարժվել, թափվել և փոխարինվել նոր խոշոր, մշտական ատամների՝ 32-հատ։

Ամեն ատամ ունի

1.պսակ,

2.վզիկ

3.արմատ

պսակը ծածկված է շատ ամուր նյութով՝ էմալով։

Ատամների խնամքը շատ կարևոր է։

Ատամները մաքրում ենք ատամի մածուկով և խոզանակով, ատամի մածուկը և խոզանակը պետք է լինի տարիքին համապատասխան։ Ատամները մաքրելու նպատակն է հեռացնել սննդի մնացորդները ատամների արանքից։ Ատամները մաքրում ենք օրը երկու անգամ․ առավոտևան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ։

վերևի ատամնաշարը մաքրում ենք վերևից ներքև, ներքևինը՝ ներքևից վերև, ամեն ատամի վրայով անցնելով 4-5 անգամ։ Ատամներ լավանալը տևում է 2 րոպե։ Ատամի մածուկը վերցնում ենք ոսպի հատիկի չափ։ Ատամի խոզանակը ամեն երկու ամիսը մեկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *