Daily Archives: September 15, 2023

Վատ ընկերը

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանքներ՝

  1. Ո՞րն է առակի ասելիքը:

Առակի հիմնական ասելիքը այն է, որ ընկերները պետք է իրար հետ լինեն դժվար պահերին:

  1. Գրիր նշված բառերի հոմանիշները

Գնացին-եկան, դուրս գալ-ներս գալ, բարձրանալ-ինջնել, պառկել-վեր կենալ, մեռած-կենդանի, իջնե-բարձրանալ, ծիծաղել-լացել, մենակ-միասին

  1. Ստեղծագործիր որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:

Մարդուն ընկերով կճանաչեն:

Ընկերդ դռնեն, պաշարդ տնեն:

Հացդ տաշտիցդ վե կալ, ընկերը գեղիցդ:

Լավ տղեն լավ ընկերից կիմացվի:

Ընկերիդ խոսքին հավատա, էլի պինդ կաց քո բանին:

 

Մարդուն ընկերով կճանաչեն

Լինում է, չի լինում 2 ընկեր են լինում:Այս ընկերները փոքրուց իրար հետ են լինում, քանի որ նրանք ապրում էին նույն բակում: Անցան տարիններ, նրանք մեծացան և նրանք այնքան մոտ ընկերներ էին, որ նույնիսկ աշխատում էին նույն ընկերությունում: Մի օր ընկերներից մեկն աշխատանքի հետ խնդիրներ է ունենում և դուրս գալիս աշխատանքից,իսկ մյուս ընկերը չէր կարող տեսնել, թե իր ընկերը ինչպես է հեռանում և նա նույնպեսհեռանում է աշխատանքից: Այս պատումը ցուցանում էր այն, որ լավ ընկերը միշտ կլինի իր ընկերոջ հետ և մենակ չի տողնի դժվար պահերին և մարդուն ընկերով կճանաչեն:

 



Մաթեմատիկա ա.բ

Մաթեմատիկա ա.բ