«Իմ ընկեր ուսուցիչը»

Ես բոլոր ուսուցիչներիս էլ շատ եմ սիրում, բայց այսօր կառանձնացնեմ ընկեր Լյովային, ընկեր Անահիտին, ընկեր Շամիրյամին,ընկեր Լենային։ Ընկեր Լյովան դասավանդում է Մաթեմատիկա առարկան, ընկեր Անահիտը՝ Մայրենին, իսկ ընկեր Շամիրյամը՝ Հայրենագիտություն,ընկեր Լենան՝ ֆիզկուլտուրա։ Նրանք շատ բարի և ընկերասեր ուսուցիչներ են։ Ընկեր Անահիտը երբեմն մեզ տանում է բակ խաղալու։ Ընկեր Լյովան և ընկեր Շամիրյամը նույնպես տանում են բակ։ Բայց հիմնականում մենք անում ենք դաս։ Նրանք շատ խորացված են  բացատրում դասերը։ Ինչ մենք չենք հասկանում նրանք մի քանի անգամ նորից բացատրում են։ Ես երբ գնում եմ ճամփորդության մեր ճանապարհը անցնում է շատ ուրախ։ Ես նրանց կարող եմ վստահել ամեն բան։ Երբ գնամ 6-րդ դասարան, ես նրանց շատ կկարոտեմ և չեմ մոռանա նրանց հետ անցկացրած ժամանակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *