Մաթեմատիկայի մարտյան ֆլեշմոբ առաջին մակարդակ

1. Հինգ օր առաջ սովորողները գնացին ճամփորդության: Շաբաթվա ո՞ր օրն են սովորողները գնացել ճամփորդության, եթե վաղը կիրակի է:
Երկուշաբթի
2. Կենդանաբանական այգում թութակների վանդակում ապրող դեղին թութակները մեկով շատ են երկնագույն թութակներից: Երկնագույն թութակներն էլ երկուսով շատ են կարմիր թութակներից։ Կա երեք կարմիր թութակ։ Քանի՞ թութակ կա այդ վանդակում։ Նշվածներից բացի ուրիշ թութակ չկա վանդակում:
14 թութակ
3. Գնացքը կազմված է 10 վագոնից: Արինան նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված` ո՞րերորդ վագոնում է գտնվում Արինան:
8
4. Սովորողները մի շարքով վարդի 12 թուփ տնկեցին։ Երկու հարևան թփերի միջև հեռավորությունը 2 քայլ է։ Քանի՞ քայլ է առաջին և վերջին թփերի միջև եղած հեռավորությունը։
22
5.  Սովորողները մայրիկների համար փնջեցին ծաղիկներ, յուրաքանչյուր փնջում՝ 11 ծաղիկ: 6 հոգու համար այդպիսի ծաղկեփունջ պատրաստելուց հետո 9 ծաղիկ ավելացավ: Սովորողների մոտ սկզբում քանի՞ ծաղիկ կար: 
75
6. Սուրենը աստիճանավանդակով բարձրանալիս ամեն քայլին երկու աստիճան էր անցնում։ Քանի՞ քայլից կհասնի հարթակին, եթե աստիճանների թիվը 19 է։
10 քայլ
7.  Մի ընտանիքում երեխաներից ամենամեծը 10 տարեկան է, ամենափոքրը 3 տարեկան է։ Հայտնի է, որ այդ ընտանիքում ամեն տարի մի երեխա է ծնվել:  Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:
8
8.  Կարինեն և Գուրգենը կետ-խաչ են խաղում։ Խաղը սկսում է Կարինեն և խաչ է դնում։ Խաղի ինչ որ պահի կետերը և խաչերը նույն քանակի են լինում։ Ո՞վ է անելու հաջորդ քայլը։
Կարինեն
9.  Լևոնը, Դավիթը, Գևորգը և Դիանան մասնակցում էին հեծանվարշավի: Հեծանվորդները վարում էին մեկ շարքով՝ իրար հետևից: Առջևից գնում էր տղաներից մեկը, երկրորդը Լևոնն էր, Գևորգը գնում էր Դիանայի ետևից: Ո՞վ էր առաջին գնացողը:
Դավիթը
10. Սեղանին դրված է երկու աման, առաջինում կա 30 ծիրան, իսկ երկրորդը դատարկ է: Ամեն օր Լիլիթն ուտում է երեք ծիրան և կորիզներից միայն մեկն է  մաքրում, ուտում, իսկ մյուս երկուսը դնում է երկրորդ ամանի մեջ: Քանի՞ օր հետո սեղանին եղած ծիրանների և կորիզների քանակը կհավասարվեն:
6

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *