Գործնական քերականություն

250․Բացատրի՛ր,թե  ընդգծված  բայերի  իմաստների  տարբերությունը  ո՞րն  է։

Փայտը  կոտրեցի։-Փայտը  կոտրատեցի։Կողպեքը չխկաց  ու  բացվեց։Կողպեքը չխկչխկաց  ու  բացվեց։Հանկարծ  թփերը   խշշացին։-Հանկարծ   թփերը  խշխշացին։Վարպետը  պաստառները  պատից  պոկեց։-Վարպետը  պաստառները  պատից  պոկոտեց։

Կոտրեցի-մի  տեղից կոտրեցի

Կոտրատեցի-մի  քանի  տեղերից կոտրեցի

Չխկաց-մի  անգամ

Չխկչխկաց-մի  քանի  անգամ

Խշշացին-մի  անգամ

Խշխշացին-մի  քանի  անգամ

Պոկեց- պոկեց մի  տեղից

Պոկոտեց-պոկեց մի քանի տեղից  ։

 

251.Ա  և Բ  շարքի  բառերի  տարբերությունը գտի՛ր։Բ  շարքը   տրված   բայերով   շարունակի՛ր։

                   Ա                Բ
Կտրել Կտրատել,կտրտել
Թռչել Թռչկոտել,թռվռալ
Վազել Վազվզել
Պատռել Պատառոտել Պատռտել
Նստել Նստոտել
Ջարդել Ջարդրտել ջարդոտել,
Ծակել Ծակծկել,ծակոտել
Ցատկել Ցատկոտել
Ճխլել Ճխլտել
Ծամել Ծամծմել
Կռռալ Կռկռալ
Թափել Թափրտել
Կապել Կապկպել,կապոտել
Թշշալ Թշթշալ

Ա   շարքի  բառերում  գործողությունը  կատարվում   է   մեկ  անգամ,իսկ  Բ  շարքի  բառերում՝մի  քանի  անգամ։

252․Կտրել,կտրատել,թռչել,թռչկոտել  բայերով  կազմի՛ր  նախադասություններ։

Ես  կտրել էի մատս։

Պապիկս կտրատեց փայտը։

Թռչունները ձմռանը  թռչում են տաք երկրներ։

Եղբայրս շատ է սիրում թռչկոտել։

253․Կետերի  փոխարեն     մտածել   բայը  տեղադրի՛ր  համապատասխան    ձևով։

Այդ  մասին  նա  հազար  անգամ  մտածել  էր  ու  ոչ  մի  եզրակացություն  չէր  արել։

Դու  ինչի  մասին  մտածեցիր, որ այդպես հանկարծակի  վեր  թռար։

Երբ  ես  մտածում  եմ  այդ  մասին,աշխարհը  փոխվում  է  աչքիս։

Երանի՜  մտածեիր   ու   հետո  անեիր,այդ   դեպքում  ամեն  ինչ  ուրիշ  կլիներ։

Մտածեց,  ամեն  ինչ  ծանր  ու  թեթև  արեց  ու  որոշեց  մինչև  հեռանալն  անպայման  տեսնել  նրան։

Մտածիր,  հետո՛  արա,թե  չէ  ստիպված  անընդհատ  ներողություն  ես  խնդրում։

254․Նախադասություններում  գործողություն  կատարողի  անունը  չկա,գտիր՝մեկն  է,թե՞  մեկից  ավելի  (եզակի՞  է,թե՞  հոգնակի)։

Զարմացա։ (եզակի)

Տեսանք։  (հոգնակի)

Փնտրում  ես։  (եզակի)

Վազում  եք։  (հոգնակի)

Գտա։  (եզակի)

Կհասնեն։   (հոգնակի)

264.Պարզի՛ր թե  տրված  բառախմբերն   ի՞նչ  սկզբունքով  են  կազմված։

Ա․Շողում  է,գտնում  եք,վազում  եմ,բերում  եք,քշում  է,կանչում եք,հիշում  ենք,գտնում  են։

Ա խմբում ներկա  ժամանակաձև է։

Բ․Շողում  էր,գտել եք,վազեց,բերեցիր,քշում  էի,կանչել  եք,հիշեցինք,գտանք։

Բ  խմբում  բայերը  անցյալ  ժամանակաձև ով է։

Գ․Շողալու  է, գտնլեու  եք,վազեմ,կբերես,քշելու  եմ,կկանչեք,պիտի  հիշենք,գտնեն։

Գ  խմբում  բայերը ապառնի  ժամանակաձև ով են

265․Նախադասությունը  լրացրո՛ւ։

Բայն  ունի  երեք  ժամանակ՝ներկա, անցյալ և ապառնի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *