«Գիտե՞ք, որ գարուն է արդեն…»

Գիտե՞ք, որ գարուն է արդեն և գարունը  տարվա ամենագեղեցիկ եղանակներից մեկն է։ Գարնան  յուրաքանչյուր ամիս ունի  իր  գեղեցկությունը։ Ես գարունը սիրում եմ, քանի որ իմ ծնունդը գարնանն է: Ծաղիկները սկսել են ծաղկել, ծառերը սկսել են բողբոջել, իսկ երեխաները իջնում են բակ խաղալու: Թռչունները սկսում են երգել իրենց գեղեցիկ երգերը: Մարդիկ հանում են իրենց տաք հագուստները և հագնում են գարնանային հագուստներ: Գարնանը մայրիկների ու կանաց տոնն է: Գարունը լի է երջանկությամբ ու սիրով: Գարնանը ես սիրում եմ զբոսնել ու խաղալ ընկերներիս հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *