Daily Archives: April 12, 2021

12.04.2021

Հաշվի՛ր:

  2 4 2      
2   12      
  0 4        
  4        
    0        

 

  5 2 4      
4   13      
  1 2        
1 2        
    0        

 

  5 6 4      
4   14      
  1 6        
1 6        
    0        

 

  7 2 6      
6   12      
  1 2        
1 2        
    0        

 

  4 8 4      
4   12      
  0 8        
  8        
    0        

Read more: 12.04.2021



Ականջների գանգատը

Լինում են, չեն լինում երկու ծաղիկ են լինում: Նրանք լինում են լավ ընկերներ, քանի որ աճում են կողք կողքի միևնույն այգում:

Մի անգամ նրանք սկսում են իրար հետ զրուցել և զրույցի ընթացքում գանգատվում են իրենց արտաքին տեսքից: Նրանցից մեկն

ասում է.

-Ես շատ կուզեի լինել ավելի բարձրահասակ: Ինձ այնքան էլ չեն  նկատում մայր հողի վրա:

Իսկ  մյուսն  ավելացնում է.

-Իսկ ես կուզեի  ունենալ ավելի գեղեցիկ գույներ:

Նրանց գանգատի մասին լսում է բնությունը:

-Քանի որ ականջները լսելու ունակություն ունեն, ես ձեզ կօգնեմ տարեցտարի ավելի գեղեցկանալ:

Ծաղիկները բնության հրաշքն են: Ձեր  միջոցով երբեմն կարելի է արտահայտել ավելին, քան խոսքերով:

Դուք համարվել եք կյանքի, ուրախության, ստեղծագործության խորհրդանիշ։ Ձեր լեզուն իսկական արվեստ է, որին պետք է կատարելապես տիրապետել:

 



Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:Read more: Աչքերի գանգատը